07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Միամիտ հույսեր, ինքնախաբեություն ու պարզ իրականություն. «Փաստ»

Ներկայումս աշխարհում ակտիվ աշխարհաքաղաքական տեղաշարժեր ու վայրիվերումներ են տեղի ունենում։ Ուժերի վերադասավորության փորձերը տեսանելի են ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։ Մեր տարածաշրջանում հատկապես նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը, որի հիմքում նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն են։ Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայից հետո պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Իսկ որոշ […]

Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին․ «Հրապարակ»

«Իշխող մեծամասնությունը, իրագործելով պողպատյա մանդատի բոլոր հնարավորությունները, անշեղորեն նվաճում է ողջ իշխանությունը երկրում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինները։ Խորհրդարանական մեծամասնությունը երեկ՝ առանց ընդդիմադիրների, նոն ստոպ ռեժիմով երկու ընթերցումով ընդունեց համայնքների խոշորացման նախագծերը: Իշխանությունը եռամյա ձախողված պայքարից հետո վերջապես գտավ անհնազանդ եւ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին՝ ի դեմս խոշորացման: Առաջիկա երկու ամիսներին բախտորոշ ընտրություններ են սպասվում: […]

Ռոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատել․ «Իրավունք»

«Չնայած ներկուսակցական բազմատեսակ շահերին, իշխող ՔՊ-ում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ եւս իրար տանել չեն կարողանում: Օդում  կախված լուրերի համաձայն` շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, հատկապես վերջին շրջանում, իր իսկ թիմակիցները սկսել են ատել: Բանն այն է, որ Ռոմանոս Պետրոսյանը սկսել է իրեն շատ գոռոզ պահել եւ բոլորին վերեւից նայել: Մեր աղբյուրը պնդում է, որ քաղաքացի Փաշինյանը […]

Ո՞ւմ հետ է Կահիրե մեկնել Աշոտ Փաշինյանը․ «Իրավունք»

«Ավելի վաղ գրեցինք, որ Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտը մեկնել է Կահիրե: «Իրավունքը» իր աղբյուրներից փորձեց պարզել, թե կրտսեր Փաշինյանն ում հետ եւ ինչ նպատակով է մեկնել Կահիրե: Ըստ մեր տեղեկությունների` վերջինս գնացել է իր հանգիստը վայելելու իր ապագա կնոջ` Անիի հետ»:

Պատերազմից հետո հարցաքննվողներին մեկ հարց են տալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները, մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեն, այս օրերին հարցաքննության է հրավիրում ՊՆ -ում այս պահին աշխատող եւ ՊՆ-ից ազատված բարձրաստիճան պաշտոնյաներին: Մենք տեղեկացանք, որ հարցաքննությունների ժամանակ կոնկրետ 44-օրյա պատերազմի պարտության հնարավոր մեղավորների մասով են հարցադրումներ արվում: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հիմնականում հարցաքննված պաշտոնյաներին հարց է ուղղվում, թե Արցախի նախագահ […]

Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ. «Հրապարակ»

«Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ․ կալանավորների մեծ մասը սպասումներ է ունեցել, որ անկախության 30-ամյակին համաներում կհայտարարվի: Ավանդույթի համաձայն, այդ օրը եւ հատկապես հոբելյանական տարիներին դա արվել է, եւ շատ դատապարտյալներ դրանից շահել են, ինչն այս տարի տեղի չունեցավ: Բանն այն է, որ այստեղ եւս իրավիճակ է փոխվել, եթե նախկինում քաղաքական իշխանությունը համաներումը սեփական շահին […]

Քաղաքացիներն ահազանգում են՝ անձնագիր չեն տրամադրում. «Ժողովուրդ»

Հայաստանի այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում մտադիր են անձնագիրը փոխել կամ նորը ստանալ, խնդրի առաջ են կանգնում։ «Ժողովուրդ» օրաթերթը արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ մարզերի բնակիչներից այս խնդրի շուրջ հեռախոսազանգեր է ստանում։ Նրանց պատմելով՝ իրենք մոտենում են Անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային բաժանմունքներ անձնագիրը փոխելու կամ նորն ունենալու ակնկալիքով, սակայն ստանում են բացասական […]

Հովիկաղազարյանական ընկալումը. «Հրապարակ»

«Սեպտեմբերի 21-ին Փաշինյանի ելույթի ուղերձը՝ «Հաղթելու համար պարտադիր չէ պատերազմում հաղթել», նման չէ՞ պատերազմի առաջին օրերին նրա հնչեցրած «եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարի» մտքին, եւ արդյոք հանրությանը սրանով չի՞ պատրաստում հերթական ցավոտ զիջումներին․ երեկ մեր հարցին ի պատասխան, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ընկալումն է ներկայացրել հնչած տողերի կապակցությամբ. […]

Ընդդիմության առաջարկը խլել են․ «Հրապարակ»

. «Շաբաթներ առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկել էր՝ ստեղծել հանձնաժողովականներից բաղկացած աշխատանքային խումբ, որը ԶՈւ եւ ԱԱԾ թույլտվությամբ կայցելի ՀՀ առաջնագծի երկայնքով տեղակայված ուղեկալներ, դիրքեր, կուսումնասիրի դիրքերի կահավորվածության աստիճանը եւ եզրակացություն ու առաջարկների փաթեթ կներկայացնի՝ նպաստելով պետության անվտանգության բարձրացմանը: Սակայն շաբաթներ են անցել, իսկ իշխանությունը չի […]

Հերթական կերուխումը «կարևորագույն» միջոցառումից հետո. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, սեպտեմբերի 19-ին, մինչ Սյունիքում ՀՀ երկու քաղաքացիներ անհասկանալի հանգամանքներում հայտնվել էին Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում, և հայտնի չէր, թե այդ միջադեպն ինչ հանգուցալուծում կունենա, իսկ դրան զուգահեռ ադրբեջանական զինուժն օրը ցերեկով բացահայտ ահաբեկում էր Որոտան գյուղի հատվածով երթևեկողներին, Հայաստանի գործող իշխանությունները հերթական «կերուխումի» մեջ էին։ «Վարչապետի գավաթ» հեծանվավազքի ավարտից ու պարգևատրումներից հետո, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի