07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մխիթար Հայրապետյանը պաշտոն էր ուզում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար քննարկումներից հետո որոշել է, թե իր հետ քայլած, հեղափոխություն իրականացրած Մխիթար Հայրապետյանը ինչ պաշտոն պետք է զբաղեցնի: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժանանակ լարվել էին Փաշինյանի եւ Հայրապետյանի փոխհարաբերությունները այն բանից հետո, երբ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմնում մնալ, այլ պաշտոն […]

Մակունցը չի կարողանում լեզու գտնել հայ համայնքի, ինչպես նաև Հայ դատի գրասենյակի հետ․ «Հրապարակ»

«Մենք գրել էինք, որ ՀՀ դեսպաններին սեպտեմբերի 21-ի նախօրեին հրահանգել էին անկախության տոնի ընդունելություններ չանել, բացառությամբ ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցի, ով սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում գունագեղ ընդունելություն է հրավիրել` նվիրված անկախության 30-ամյակին: Հրավիրվել են հայ համայնքի այն անդամները, որոնք յուրային են եւ տհաճ անակնկալներ չեն մատուցի համայնքի կողմից չընդունվող դեսպանին: Մեզ տեղեկացրին, […]

Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը. «Հրապարակ»

«Ի հեճուկս թվացյալ հանդարտության եւ բարձրագոչ հայտարարությունների, թե ժողովուրդն իշխանության հետ է, Նիկոլ Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը։ Երեկ՝ 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ նախապես պլանավորված արարողակարգով վարչապետը պետք է 9։00-ին մի խումբ պաշտոնյաների հետ այցելեր Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու, սակայն նա Եռաբլուր է բարձրացել առավոտ գիշերով՝ 7:30-ի կողմերը: Ըստ կառավարության […]

Մակունցի վախերն ու անհանգստությունները. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն դեսպաններ է նշանակում քաղաքական դեմքերի, չնայած ժամանակին ինքն էր կտրուկ դեմ արտահայտվում այդ պրակտիկային: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ հատկապես ԱՄՆ-ում և Ուկրաինայում հայ համայնքը շատ դժգոհ է նոր դեսպանների նշանակումից: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հետ կապված նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»: Մեր ունեցած տեղեկություններով, նախատեսված է եղել, որ ՀՀ […]

Փափագում է դեսպան դառնալ. «Փաստ»

44-օրյա պատերազմում պարտությունից հետո Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, որը պաշտոնավարեց ուղիղ ութ ամիս: Հիշեցնենք, որ նա ժամանակին համակարգից խայտառակ ձևով հեռացվել էր և նույնիսկ աստիճանազրկվել: Սակայն Նիկոլ Փաշինյանը վերականգնեց նրա կոչումը, չնայած բանակում շատերը վստահ էին ու հիմա էլ վստահ են, որ 2002 թվականի որոշումը միանշանակ ճիշտ էր: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը […]

ՀՀ-ի կողմից ընդդեմ Ադրբեջանի ընդամենը երկու հայց է ներկայացվել. «Ժողովուրդ»

44-օրյա պատերազմից մեկ տարի անց միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի ընդամենը երկու միջպետական հայց է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանցից առաջինը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին 2021թ.-ի փետրվարի 1-ին է հասցեագրվել, պատերազմի հետեւանքով «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների» խախտումներին է վերաբերում: Վերոնշյալ կոնվենցիան երաշխավորում է կյանքի, անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու, խոսքի ազատության, մտքի, […]

Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար. «Փաստ»

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին, տարաբնույթ քննարկումների տեղիք տվեց: Զուգահեռ ակտիվորեն շրջանառվում են նաև ծախսված գումարների հետ կապված տարբեր թվեր: «Փաստ» թերթը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարություն՝ խնդրելով պատասխանել, թե պետբյուջեից որքան գումար է տրամադրվել նշյալ միջոցառման համար: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից […]

Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն․ «Փաստ»

«Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին «Հայաստան» դաշինքը նախաձեռնել է ջահերով երթ Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Եռաբլուր: «Ցույց տանք թշնամուն, որ հայը չի հանձնվել»,-ասված է հայտարարության մեջ: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, չնայած պաշտոնական առաջարկ չի եղել, սակայն երթին մասնակցելու որոշում ունի նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ թե՛ ղեկավար մարմնի, թե՛ պատգամավորների, թե՛ տարածքային […]

Ընդդիմությունը չի մեկնի Ստրասբուրգ․ «Հրապարակ»

«Սեպտեմբերի 25-ից կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը։ Այդ օրվանից մինչև հոկտեմբերի 1-ը Ստրասբուրգ կմեկնի նաև հայաստանյան պատվիրակությունը: Ուշագրավ է, որ պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանն ու «Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը, ովքեր թեև սույն պատվիրակության անդամ են, սակայն, ինչպես հայտնի է, անցնում են քրեական գործերով, և նրանց նկատմամբ […]

Ո՛չ ազնիվ են բնակչության հետ, ո՛չ էլ անկեղծ. «Փաստ»

Հայաստանում պատվաստումների թեման կրկին բուռն քննարկումների առարկա է դարձել։ Ճիշտ է՝ ներկայիս պայմաններում պատվաստումը մնում է համավարակի դեմ պայքարի՝ գիտնականների կողմից առաջարկվող փաստացի միակ միջոցը, սակայն խնդիրը կապված է հայաստանյան իշխանությունների կողմից նախաձեռնված կարգի հետ, որը խիստ սահմանափակումներ է նախատեսում և ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից։ Ըստ էության, առողջապահության նախարարությունն այնպիսի պայմաններ է ստեղծում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի