26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընդդիմությունը չի մեկնի Ստրասբուրգ․ «Հրապարակ»

«Սեպտեմբերի 25-ից կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը։ Այդ օրվանից մինչև հոկտեմբերի 1-ը Ստրասբուրգ կմեկնի նաև հայաստանյան պատվիրակությունը: Ուշագրավ է, որ պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանն ու «Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը, ովքեր թեև սույն պատվիրակության անդամ են, սակայն, ինչպես հայտնի է, անցնում են քրեական գործերով, և նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն Հայաստանից չբացակայելու մասին:

Հենց այս փաստից էլ օգտվելով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ սույն պատգամավորներին չէր ընդգրկել Մոսկվա մեկնող պատվիրակության կազմում՝ պատճառաբանելով, թե նրանց հետ կապված՝ երկրից դուրս գալու սահմանափակումներ կան, և առաջարկել էր այլ թեկնածուներ ներկայացնել, սակայն ընդդիմությունը պնդել էր Արմեն Գևորգյանի և Հայկ Մամիջանյանի թեկնածությունները:

Թվում էր՝ նույն անձինք այս անգամ կարողանալու են մեկնել երկրից, որպեսզի մասնակցեն ԵԽԽՎ նիստին, սակայն երեկոյան տեղեկացանք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Արմեն Գևորգյանի դիմումը, և վերջինս չի կարող մեկնել Ստրասբուրգ։ Որպես բողոքի նշան՝ Ստրասբուրգ չեն մեկնի նաև Հայկ Մամիջանյանը և Արմեն Ռուստամյանը»։
 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ