06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մարդու իրավունքների՞, թե՞ Նիկոլի պաշտպան. «Փաստ»

Դեռ երկու տարի առաջ լրատվամիջոցներն ու ադեկվատ փորձագետները, քաղաքական գործիչները զգուշացնում էին, որ պետական համակարգը կազմաքանդելու, ավիրելու, «յուրացնելու», իրենով անելու փաշինյանական մարմաջը հասնելու է նաև Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին: Այդպես էլ եղավ: Երեկ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իր 68 «նիկոլներով» ՄԻՊ «նշանակել» Քրիստիննե Գրիգորյանին։ Հենց միայն վերջինիս ելույթից (դեռ չենք խոսում նրա «նիկոլապաշտության» և նաև Սևանում […]

«Անհնար է հասկանալ, թե իրենց ստեղծած այս բարդակում ինչպես են աշխատում պետական կառույցները». Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչո՞ւ ենք մենք այսպիսին. ոչ մի բացատրություն չեմ կարողանում գտնել: Գիտենք, որ Արցախի Շեխեր գյուղի երկու քաղաքացու՝ Արարատ Ղուլյանի և Հմայակ Միրզոյանի աճյունները գտնվում են դիահերձարաններից մեկում, թե որտեղ՝ դեռ չենք պարզել: Նրանց դիակները 2020 թվականի դեկտեմբերի 20-ին որոնողները հայտնաբերել են գյուղում, աճյունները հետո տեղափոխվել են: Չնայած Արցախի […]

Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում․ «Հրապարակ»

«Վեդիի քաղաքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանը սկսել է պատրաստվել մարտի 27-ի ընտրություններին եւ դրա համար անխնա օգտագործում է վարչական լծակները, կադրային փոփոխություններ է անում, մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում՝ ընտրություններում իրեն աջակցելու դեպքում։ Հանդիպումներ է ունենում գյուղերի ներկայացուցիչների հետ, էլի աշխատանք է խոստանում։ Մի խոսքով՝ եղած հաստիքներից տասնապատիկ ավելի պաշտոնների խոստումներ է արդեն […]

Վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»

Հայաստանում վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, այս տարվա ապրիլից բարձրանա: ՙԺողովուրդ՚ օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ սեղմված բնական գազի մեկ լիտրը, հնարավոր է, ավելի քան 20-30 դրամով թանկանա: Չի բացառվում, որ սրա հետեւանքով կթանկանա նաեւ ուղեւորափոխադրման սակագները: Այսօր գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ […]

Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում «փակել են» ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննության ընթացքը: Որոշման պատճառը եղել է այն, որ քաղաքական իշխանության համաձայնությամբ է ամեն ինչ կատարվել: Ինչի՞ մասին է խոսքը: ArmLur.am-ը գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից 11 օր անց պաշտոնից ազատված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գնալուց առաջ […]

Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ. «Փաստ»

Այս շաբաթ սկսվեց ԱԺ հերթական նստաշրջանը, որը ցույց տվեց, թե ինչ մակարդակի խորհրդարանի հետ գործ ունենք։ Խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանական ուժը ներկայացնող խմբակցությանը, որի ներկայացուցիչներից շատերը նորից ի ցույց դրեցին իրենց ցինիզմն ու «մակարդակը»: Ավելի ստույգ՝ վերջինիս բացակայությունը։ Եղան նաև հրահրումների փորձեր, որոնց նպատակն էր ընդհարումներ ու բախումներ ստեղծել խորհրդարանում, ու արդեն շոուն ապահովված […]

Իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար. «Փաստ»

Դեկտեմբերի վերջին և այս տարվա սկզբից ի վեր, ինչպես գրեթե միշտ, նկատվում է վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդությունների աճ: Ի դեպ, խոսակցություններ կային, որ դպրոցական ձմեռային արձակուրդները գուցե երկարաձգվեն, սակայն դասերն սկսվեցին հունվարի 10-ին, ինչպես և նախատեսված էին: Վերջին շրջանում գնալով ավելի հաճախ են դառնում խոսակցությունները, որ գուցե նպատակահարմար է արձակուրդների «տեղաշարժ» կատարել, մասնավորաբար դասապրոցեսը […]

Թանկ սերմացուն և դառն իրականությունը. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, գարնանացանի շեմին բավականին լուրջ խնդիրներ կան գյուղատնտեսության ոլորտում՝ հատկապես սերմացուների ձեռքբերման հարցի հետ կապված։ Բանն այն է, որ այս օրերին շուկայում առկա սերմացուն՝ հիմնականում հացահատիկը և կարտոֆիլը, բավականին բարձր գին ունեն և ուղղակի հասու չեն գյուղատնտեսությամբ իրենց հանապազօրյա հացը վաստակող մեր հայրենակիցներից շատերի համար։ Մասնագետների դիտարկմամբ, բավականին հողատարածքների ճակատագիրն անորոշ է, քանի […]

ՊԵԿ պաշտոնյաներին առաջարկել են ՔՊ անդամ դառնալ. «Ժողովուրդ»

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի՝ համակարգում իրականացրած պաշտոնանկությունների մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է: Ըստ տարբեր որակումների՝ Բադասյանը, հրաժարվելով առավել երկարամյա, փորձառու աշխատակիցներից, կարդային ջարդ է իրականացնում ՝ աշխատանքից ազատելով, օրինակ, Մաքսային վարչության բաժնի պետ Արամ Ազարյանին, որն, ի դեպ, Արթուր Վանեցյանի մորեղբայրն է: Աշխատանքից ազատվել էր նաեւ ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի […]

ՔՊ-ական պատգամավորները գինարբուք են կազմակերպել խորհրդարանում. «Ժողովուրդ»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ խորհրդրաանում խնջույք են կազմակերպել: Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորները նշել են Վայոց ձորի նախկին պարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի ծննդյան տարեդարձը: Թեեւ նրա ծննդյան տարեդարձը հունվարի 19-ին էր, սակայն այդ օրը համընկել էր կառավարության հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի, հետեւաբար իրենց քաղաքական թիմի ղեկավար Նիկոլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի