06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կադրային դեֆիցիտը սպառնում է կադրային սովի վերածվել. «Հրապարակ»

Կադրային դեֆիցիտն իշխանական շրջանակում սպառնում է կադրային սովի վերածվել։ Չէ, իհարկե, երկրում լիքը մարդ կա, որ կհամաձայնի նախարար ու նախագահ աշխատել, բայց դրանք ոչ միայն կվարկաբեկեն իրենց զբաղեցրած ցանկացած աթոռ, այլև իրենց նշանակողին։ Դա է պատճառը, որ Սուրեն Պապիկյանին տարածքային կառավարման նախարարությունից հանում-տանում է փոխվարչապետ, փոխվարչապետի պաշտոնից հանում-տանում է պաշտպանության նախարարություն, և եթե տարիքը համապատասխաներ, […]

Սուրեն Պապիկյանի հարսանիքից հետո կորոնավիրուսի նոր ալիք է. «Ժողովուրդ»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ բոլորի ուշադրությունը գրաված հարսանիքը որոշ պաշտոնյաների առողջության վրա թանկ է նստել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փարավոնյան հարսանիքի ժամանակ է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվել։ Covid-ով վարակվել է նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու նրա հետ մեկտեղ էլի որոշ պատգամավորներ։ Սա թերեւս վկայումն է այն բանի մասին, որ […]

Կամ շոու, կամ կովիդ. «Հրապարակ»

Քաղաքական շրջանակներում երեկ ակտիվորեն քննարկում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով հերթական վարակվածության փաստը, որակելով այն կասկածելի: Եթե Փաշինյանը վարակը տանում է առանց ախտանիշների, ինչպես հաղորդեցին վարչապետի գրասենյակից, հարց է առաջանում՝ ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել, եւ թեստավորվեց: Մի՞թե առանց որեւէ պատճառի Փաշինյանը թեստավորվում է եւ դիմում բժիշկների։ Վարկածներից մեկի համաձայն, Փաշինյանը կա՛մ խուսափում […]

Անգերազանցելի վարպետը. «Փաստ»

Օրերս տեղի ունեցավ Փաշինյանի հերթական առցանց ասուլիսը։ Չնայած շատ մեծ վերապահումով կարելի է այն ասուլիս անվանել, որովհետև վերջինս տևական ժամանակ է, ինչ ամեն կերպ խուսափում, իսկ ավելի ճիշտ՝ վախենում է լրագրողների հետ հանդիպումներից ու զբաղված է պարզ մենախոսությամբ։ Այսպես հեշտ է, ընտրում ՝ իրեն հաճելի հարցերը ու, նախօրոք պատրաստված, պատասխանում դրանց, որոշ հարցեր էլ փոխում, […]

Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Սամվել Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել: Մեր աղբյուրները պնդում են, որ կոնֆլիկտը նույնիսկ վերածվել է ծեծկռտուքի։ Մեր ունեցած տեղեկություններով, ծեծի պատճառը եղել է այն, որ Օսիպյանը կտրուկ ճամբարափոխ է եղել. մինչև Արայիկ Հարությունյանի նախագահ դառնալը նա Բաբայանի թիմակիցն էր, իսկ Հարությունյանի նախագահ դառնալուց […]

Փաշինյանի քավորի տղան նկատողություն է ստացել. Բադասյանը չի խնայել․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի որդին՝ Աշոտ Ղալումյանը, որը 2018-ի հունիսից ՊԵԿ-ում է աշխատում, անցած տարվա դեկտեմբերին կարգապահական տույժի է ենթարկվել։ Թե ինչ կարգապահական խախտում է նա արել, որ Ռուստամ Բադասյանը նրան չի խնայել՝ հաշվի չառնելով անգամ քավորի անձը, եւ գրավոր կարգադրությամբ նկատողություն է տվել՝ ծառայողական քննության արդյունքում։ Ուշագրավ է […]

Հայաստանը մոտ 6 միլիարդ դրամ է վճարել պատվաստանյութերի համար․ Արա Զոհրաբյան

Հայաստանը մոտ 6 միլիարդ դրամ է վճարել պատվաստանյութերի համար, եւ հարկատուներն են վճարում դրանց համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ կամք» նախաձեռնության անդամ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ «1. Հարկ վճարող քաղաքացին վճարում է պատվաստանյութի համար Առողջապահության նախարարությունից հայտնում են (տես կցված նյութը), որ 2021թ. կորոնավիրուսի պատվաստանյութերի համար Հայաստանի Հանրապետությունը վճարել […]

Ալեն Սիմոնյանը հերքում է

ԱԺ նախագահի խոսնակը հայտարարություն է տարածել, որում նշում է․ ««Իրավունք» լրատվականի «Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանն առանձնատներ են կառուցում. Նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին» վերնագրով հրապարակումն իրականությանը չի համապատասխանում: Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում: Ջրագծի վերաբերյալ չակերտավոր շշուկները նույնպես հերյուրանք են: Հավելեմ նաև, որ շշուկներին ու […]

Ավելի լավ է ռուսական բանտը, քան՝ նիկոլական Հայաստանը. Բորիս Ավագյան․ «Հրապարակ»

Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Hraparak.am-ը Բորիս Ավագյանի կնոջ` Էլեն Ավագյանի միջոցով կապ է հաստատել նրա հետ, գրավոր հարցեր փոխանցել և ստացել գրավոր պատասխան։   Ավագյանը սկանդալային հայտարարություն է […]

Խաղային բիզնեսի պերճանքն ու թշվառությունը. «168 ժամ»

 Անցած տարվա 11 ամիսների տվյալներով, խաղային ոլորտի բիզնեսում ընդգրկված ընկերություններում կատարվել է շուրջ 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք։ Սա համարժեք է մեր պետական բյուջեի եկամուտների կրկնապատիկին։ «3,2 տրիլիոն դրամ. այս թիվն այնքան շոկային է, որ երեկվանից շատերն արդարացի մտահոգությամբ քննարկում են այն, իսկ որոշ մարդիկ անգամ կասկած են հայտնում, որ այն ճիշտ է։ Այո՛, վրիպակ չկա։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի