06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայաստանի կառավարությունը մտադիր է վաճառել Սևանա լճից հանվող բուսահողը. «ժողովուրդ»

Հայաստանի կառավարությունը մտադիր է վաճառել Սեւանա լճից հանվող բուսահողը։ Նկատենք, որ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություն կատարել. այսպես, ՀՀ հողային օրենսգրքում լրացում կկատարվի, եւ Սեւանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքի […]

Ինչ է ասել հեղինակավոր կազմակերպությունը ՀՀ իշխանությունների մասին նախկինում. «ժողովուրդ»

Ամենեւին առաջին անգամ չէ, երբ Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է ՀՀ իշխանություններին: Այս անգամ նրանց մտահոգել է Հայաստանում պետական ծառայողներին վիրավորելու համար հարուցված 260 քրեական գործերը։ Այդ պատճառով իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ խորհրդարանին կոչ է արել չեղարկել օրենսդրական այդ նորմը։ Նախկինում այլ կոչեր եւս եղել են: Օրինակ՝ 2021 թվականի սեպտեմբերին նրանք եւս նույն կոչով […]

Արայիկ Հարությունյանի՝ քաղաքականությունից հեռանալու խոստմանը Արցախի քաղաքական ուժերը չեն հավատում․ «Հրապարակ»

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ քաղաքականությունից հեռանալու խոստմանը Արցախի քաղաքական ուժերը չեն հավատում։ Իր «Ազատ հայրենիք» կուսակցության 17-ամյակի հավաքին, ինչպես տեղեկացրել ենք, Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին հայտ չի ներկայացնելու։ Այդ ընտրությունները, ըստ ամենայնի, կլինեն արտահերթ, եկող տարի։ Արցախի նախագահի այս խոստմանը չեն հավատում ոչ միայն այն պատճառով, որ բազում խոստումներ է տվել ու դրժել, […]

Ավինյանին ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել. «Հրապարակ»

Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ, իրականում՝ ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել: Նիկոլ Փաշինյանը խուսափել է միանձնյա որոշում կայացնելուց, որ չվիրավորի իր հավատարիմ զինակից Խաչատուր Սուքիասյանին, ում երազանքն էր այդ պաշտոնը զբաղեցնելը, եւ Ավինյանի թեկնածությունը դրել է «Քաղպայմանագրի» վարչության նիստին: Այստեղ ձեւավորված ավանդույթի համաձայն` ՔՊ-ականներն առիթը բաց չեն թողել իրենց թիմակցին բզկտելու համար: Առցանց ընթացող նիստի […]

«Սերժ Սարգսյանը հարցում է պատվիրել. պատկերը բավականին ոգևորիչ է եղել․ «Հրապարակ»

Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաեւ քաղաքական տարբեր ուժեր պարբերաբար հանրային կարծիքի ուսումնասիրություններ են իրականացնում, որպեսզի պարզեն քաղաքական ուժերի եւ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։ Նման ուսումնասիրությունները, որպես կանոն, չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։ Մեր տեղեկություններով, վերջերս նման ուսումնասիրություն է կատարվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատվերով։ Հարցման արդյունքները գաղտնի են պահվում, բայց դրանց արդյունքներին ծանոթ […]

Իսկ գուցե գները բարձրացնելու միակ շահագրգիռ կողմը կառավարությո՞ւնն է. «Փաստ»

Հայաստանում օրեցօր թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպես նաև ծառայությունները: Մարդկանց եկամուտները չեն ավելանում, իսկ ծախսերը մեծանում են մեծ պրոգրեսիայով: «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը չի բացառում, որ գնաճը կարող է ձեռնտու լինել հենց գործադիրին: «Խնդիրը հարկերի հավաքագրման տիրույթում է: Ներդրումներ, նոր բացվող ճյուղեր, նաև արդյունաբերություն չունենք, հետևաբար՝ հարկերի հավաքագրում չենք ունենում: Մյուս կողմից էլ՝ […]

Ինչո՞ւ է ինքնաբացարկ հայտնել Ալեն Սիմոնյանը. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում քննարկվող՝ նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է եղել, ինչը բավականին ոգևորել է մի շարք պատգամավորների, քանի որ հույս են ունեցել, որ Սիմոնյանը կգնա ԱԺ-ից ու իրենց «օդերը» կբացվեն: Սակայն ԱԺ նախագահն, ի վերջո, «վշտացրել» է նրանց՝ ինքնաբացարկ հայտնելով: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Սիմոնյանը ՔՊ վարչության նիստի ժամանակ […]

Իշխանություններին մնար, Թուրքիան ամենամեծ սպառնալիք չէր էլ համարվի. «Փաստ»

Նախօրեին հրապարակվեցին Միջազգային հան ր ա պ ե տ ա կան ինս տ ի տու տ ի (International Republican Institute)՝ Հայաստանում անցկացված հերթական սոցհարցման արդյունքները, որոնք բավականին ուշագրավ են թե՛ մեր երկրում առկա տրամադրությունների, թե՛ դրանց վրա ազդող գործոնների վերլուծության տեսակետից: Հարցման արդյունքներում կան բավականին հետաքրքիր ցուցանիշներ, սակայն հատկապես հետաքրքիր է այն պատկերը, որ ստացվել […]

«Ծիրանի»-ում ծեծկռտուք հրահրողը եղել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի «ազաբ բաշին»․ «Հրապարակ»

«Մի քանի օր առաջ հաղորդագրություն տարածվեց, որ հունվարի 23-ին Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, կրակոցներ են հնչել, որի վերաբերյալ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Բարեբախտաբար՝ կրակոցներից տուժածներ չկան։ Մեզ որոշ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այդ դեպքից եւ գործող անձանցից։ Պարզվում է՝ «կինոյի գլխավոր հերոսը» եղել է Արմեն Ղալեչյան […]

Նիկոլ Փաշինյանը կդառնա Ավանեսյանի «մեղասկի՞ցը», թե՞ այդուհանդերձ «փուռը կտա» վերջինիս․ «Իրավունք»

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ կառավարության նիստից հետո խուսափողական պատասխան տվեց, թե, ի վերջո, ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Ծաղիկ Վարդանյանը: Նա մասնավորապես նշեց, թե ծառայողական քննություն էր սկսվել, որի հիմք էր ծառայել մի շարք հարցեր, որոնք պետք է պարզաբանվեր. «Ծառայողական քննության ընթացքում այդ հարցերի շրջանակում որոշում կայացվեց տալ խիստ նկատողություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի