10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Արցախը լքելուց հետո, Փաշինյանն այժմ հրաժարվում է Հայ դատից. Հարութ Սասունյան

Պարզապես զարմանալի է, որ ամեն անգամ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ բան է ասում, նա մի նոր ու ավելի կոպիտ սխալ է թույլ տալիս. Սրանում համոզվելու համար ընդամենը պետք է հետևել նրա ելույթներին, մամուլի ասուլիսներին, հակասական հայտարարություններին Հայաստանի խորհրդարանում, ֆեյսբուքյան գրառումներին, սխալ որոշումներին և անորակ նշանակումներին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի […]

Հանրապետությունում թանկացել է ամեն ինչ՝ հացը, շաքարավազը, բանջարեղենը, առաջին անհրաժեշտության սննդամթերքները․ «Ժողովուրդ»

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8 տոկոսով. սա նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալն է՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում է անկում արձանագրվել, այն էլ՝ 1.1 տոկոսի չափով: Փոխարենը Վիճակագրական կոմիտեն […]

Նոր նախագիծ. լուծարված կուսակցությունների գույքը կփոխանցվի կառավարությանը. «Ժողովուրդ»

ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի փաթեթով: Փաթեթը Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է փետրվարի 4-ին: Այժմ գործող կարգավորումներով պետական բյուջե կարող են փոխանցվել միայն դրամական միջոցներ: Ստացվում է, որ հիմնադրամի լուծարման դեպքում մնացած այլ գույքը չի կարող փաստացի փոխանցվել պետական բյուջե, քանի որ […]

Նախագահի թեկնածուն դժգոհել է լրագրողներից․ «Հրապարակ»

«ՀՀ նախագահի իշխանական թեկնածու Վահագն Խաչատուրյանը երեկ այցելել է ԱԺ, հանդիպել ՔՊ խմբակցության հետ, կարճ հանդիպում է ունեցել Սահմանադրության պահանջով ՀՀ նախագահի լիազորությունները ստանձնած Ալեն Սիմոնյանի հետ։ Խաչատուրյանը խորհրդարան է գնացել՝ իշխանական պատգամավորների հետ ծանոթանալու եւ հայցելու նրանց աջակցությունը։ Մեկուկես ժամանոց հանդիպման մեծ մասը նա նվիրել է իր կենսագրականը ներկայացնելուն, դժգոհել է լրագրողներից, թե իր […]

Հայտնի են Ավինյանի փոխքաղաքապետերի անունները. «Հրապարակ»

Տիգրան Ավինյանի առջեւ կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ եւ այլ քայլերով նախապատրաստվելու Երեւանի ավագանու ընտրություններին:  Պարզվում է, ընտրվել է ամենապրիմիտիվ մեխանիզմը: Տիգրան Ավինյանին են վերապահել՝ ընտրելու բոլոր փոխքաղաքապետերին և ինքն էլ նշանակվելու է փոխքաղաքապետ: Ըստ մեր աղբյուրների, այսօր փոխքաղաքապետերի 3 թեկնածուները հանդիպելու են ավագանու անդամների հետ, իսկ փետրվարի 8-ի ավագանու նիստի ժամանակ արդեն ընտրվելու […]

Սահմանը կրկին կահավորված չէ. ինչ խնդիրներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»

44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի եւ երկու ամիս անց սահմանների կահավորման հարցը մնում է առաջնային, սակայն ոչ պատշաճ կատարված խնդիր: Համենայնդեպս, տարբեր պաշտոնյաներ (պատգամավորներ, Մարդու իրավունքների պաշտպան) առաջնագիծ մեկնելուց հետո չեն թաքցնում իրենց դժգոհությունը՝ իհարկե անվտանգության նկատառումներից ելնելով շատ մանրամասներ չհայտնելով: Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ առաջնագիծ մեկնած ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը […]

«Քցել են քացու տակ, ինչ ուզում, անում են». լարված իրավիճակ ՔԿՀ-ներում․ «Իրավունք»

Քրեակատարողական հիմնարկներում լարված մթնոլորտ է: Կալանավորների հարազատները հայտնվել են անելանելի վիճակում, տեսակցությունները վերածվել են իսկական դրամատիկ ֆիլմի: Խնդիրն այն է, որ կառավարությունից իջած որոշման համաձայն` կալանավորներին հարազատները կարող են այցելել միայն այն դեպքում, եթե կալանքի տակ գտնվող անձը կամ ՊՇՌ թեստ ունի, կամ պատվաստված է կորոնավիրուսի դեմ: Ըստ հարազատների, անգամ այն դեպքում, երբ կալանավորը հոժարակամ […]

«Տաբու» թեմաներ. որտե՞ղ է «թաղված շան գլուխը». «Փաստ»

Հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձն էր։ Թվում էր, թե այս հոբել յանական տարեդարձը պատշաճ կարգով է նշվելու, քանի որ դա ևս իր ազդեցությունը կունենար բանակում այսօր առկա բարոյահոգեբանական վիճակը փոխելու և զինված ուժերին նոր լիցք հաղորդելու համար։ Եվ այդ համատեքստում Բանակի տոնը հարմար առիթ կարող էր լինել պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մեկնարկի մասին […]

Պետական գերատեսչություններում լարված մթնոլորտ է. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, պետական գերատեսչություններում այս օրերին բավականին լարված մթնոլորտ է. որոշ կառույցներում, ինչպես ասում են, իրենց «տեղը չեն գտնում»: Պատճառն այն է, որ Պետական վերահսկողական ծառայությունը լայնածավալ ստուգումներ է իրականացնում հատկապես պետական գնումների գործընթացում: Ի դեպ, կառավարության կուլիսներում խոսում են, որ մշտադիտարկման տակ է առնվել նաև վարչապետի հանձնարարականների կատարումը պետական գերատեսչություններում, և այսուհետ յուրաքանչյուր […]

«Հայփոստ»-ի մի քանի ծառայությունների գներ կթանկանան. «Ժողովուրդ»

Հայփոստ» ընկերությունը մտադիր է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները վերանայել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ սակագների վերանայման հայտը: Տեղեկացնենք, որ սակագների վերանայման հայտ ընկերությունը հանձնաժողով ներկայացրել է դեռեւս հունվարի 13-ին: Մեզ հայտնի դարձավ, որ, օրինակ, մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակի ներկայիս սակագինը կազմում է 230 դրամ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի