26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Փրթեք, փոխեք». Երեւանի նոր փոխքաղաքապետերն ատամները սրած՝ գործի են անցնելու. Հրապարակ

«Երեւանի նոր փոխքաղաքապետերի թիմը մեծամեծ ծրագրերով է մտել քաղաքապետարան։ Նրանք իրենց շրջապատում ասել են, որ գնում ենք քաղաքապետարանն ու ենթակա կառույցները «մաքրելու»։ «Մաքրել» ասելով՝ նկատի ունեն Հայկ Մարությանի եւ, առհասարակ, հնուց մնացած կադրերին փոխելը։

Երեքն էլ շատ երիտասարդ են եւ ըստ այդմ՝ իշխանատենչ ու մաքսիմալիստ։ Իսկ նոր պաշտոնները համարում են նոր հնարավորություն՝ ինքնահաստատվելու, կայանալու համար։ Մանավանդ որ վերադասից եւս նման հրահանգ են ստացել՝ փրթեք, փոխեք, յուրայիններին ու հավատարիմներին բերեք։

Ուստի պետք է ենթադրել, որ փոփոխություններ են տեղի ունենալու առաջին հերթին Երեւանի վարչական շրջանների ղեկավարների կազմում, ապա՝ քաղաքապետարանի բուն աշխատակազմում, հատկապես՝ բարձր դասի պաշտոններում։ Կփոխվեն ենթակա կառույցների ղեկավարները՝ տարբեր ծառայություններ, առողջապահության եւ կրթության ոլորտներ, սպասարկումներ, համայնքային հիմնարկներ։ Մի խոսքով, ատամները սրած՝ գործի են անցնելու»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ