11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ի՞նչ է պետք «ավանգարդ» դիրքերում լինելու համար. «Փաստ»

Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, միշտ էլ ամեն ինչ արել է անլրջացնելու խորհրդարանական գործունեությունը, քաղաքական դիսկուրսը վերածելու բամբասանքի ու դատարկ աղմուկի մակարդակի, փողոցի մակարդակի: Բարեբախտաբար, նախորդ գումարումների խորհրդարանի մեծամասնությունը, ինչպես նաև այլ ընդդիմադիրները տուրք չեն տվել այդ ամենին, և նա, որպես այդպիսին, գրեթե միայնակ էր: Լավ, գուցե հնարավոր է՝ 1-2 այլ բացառություններով: Հիմա […]

Փաշինյանը ծրագրում է զբաղեցնել նախագահի պաշտոնը․ «Հրապարակ»

«Դեկտեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձեւավորման գործընթացը: Նախորդ խորհուրդը չեղարկվեց, նոր խորհրդի նախագահն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է, անդամներն են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, ՄԻՊ-ը, ԱԺ խմբակցություններից մեկական անդամ, ներկայացուցիչ ԲԴԽ-ից, առնվազն 2 անգամ ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։ Ընտրվել են Էդմոն Մարուքյանը եւ Արամ Զավենիչի «Հանրապետությունից» […]

Նորանշանակ մարզպետը նոր բարքեր է սահմանել. «Հրապարակ»

«Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարանում ոչ միայն կադրային ջարդ է սկսել, այլեւ նոր կարգեր ու բարքեր է սահմանել։ Աշխատանքային երկրորդ օրն իր աշխատասենյակում կախել է տվել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Ապա կարգադրել է, որ այսուհետ մարզպետի եւ քարտուղարի մոտ աշխատակիցները մտնեն առանց հեռախոսի։ Մարզպետարանում ենթադրել են, որ, հավանաբար, վախենում է, թե իրեն կձայնագրեն ու խայտառակ […]

Առողջապահության նախարարը խոչընդոտում է երիտասարդ զույգերին ամուսնանալ. «Ժողովուրդ»

Հայաստանում հարսնացուներն ու փեսացուները հայտնվել են նոր խնդրի առաջ, չգիտեն՝ ամուսնանան, թե ոչ: Պատճառը առողջապահության նախարարի հրամանն է, ըստ որի՝ հունվարի 22-ից արգելվում է չպատվաստված ու չթեստավորված մարդկանց մուտքը սննդի ու ժամանցի վայրեր. ով պատվաստված չէ կամ չունի բացասական պատասխանով քովիդ թեստ, նրա մուտքը ռեստորան, սրճարան, թանգարան ու ժամանցի այլ վայրեր կարգելվի։ Թիրախում հիմնականում ռեստորաններն […]

Փաշինյանն ու իր ստրուկները. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ինքն է որոշում՝ Վահան Քերոբյանը հրաժարական տա՞, թե՞ ոչ, եւ ով որքան աշխատի։ Տպավորություն էր, թե կառավարության անդամներն իր ստրուկներն են, ինքն էլ՝ տերը, ոչ մեկն իրավունք չունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը։ Իրենք՝ կառավարության անդամներն էլ կարծես դեմ չեն դրան։  Նրանք նման հայտարարություններին որեւէ կերպ չեն արձագանքում։ […]

Դասախոսները «նալյոտի» տակ են. «Փաստ»

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար առաջնային թիրախներից մեկը եղել ու մնում է բուհական համակարգը և հատկապես ԵՊՀ-ն։ Ռեկտորի և հոգաբարձուների խորհրդի հարցում իրենց նպատակին հասնելուց հետո իշխանություններն սկսել են գործի դնել ներքին ճնշման գործիքակազմը: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ավելի ու ավելի լարված իրավիճակ է տիրում մի շարք բուհերում, այդ թվում՝ […]

Սուպերվարչապետությունից դեպի սուպերնախագահության անցնելու՝ Նիկոլի անսքող ձգտումն ու փափագը. «Փաստ»

Սահմանադրական փոփոխությունների թեման դարձել է հանրային օրակարգի անբաժան մասը։ Սակայն այս թեման նոր չէ և անընդհատ շրջանառության մեջ է դրվել։ Խնդիրն այն է, թե երբ ու ինչ կոնտեքստում: Դեռևս 2018 թվականին վարչապետ ընտրվելու ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա։ Սակայն նա այդպես էլ ոչինչ չարեց իր կողմից սուպերվարչապետական որակված համակարգը […]

Սերժ Սարգսյանը ասուլիսի փոխարեն հարցազրույց կտա․ «Հրապարակ»

«Տարեվերջին ՀՀԿ-ից հաղորդել էին, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 2-րդ կեսին կհրավիրի ասուլիս եւ «նոր մանրամասներ կհայտնի հանրությանը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացից»: Ենթադրվում էր, որ նա պատասխանելու է Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ասուլիսում հնչած հայտարարություններին։ Երեկ տեղեկացանք, որ որոշվել է ոչ թե ասուլիս հրավիրել, այլ հարցազրույց տալ, որի ժամանակ կներկայացվեն բանակցությունների ընթացքում մշակված եւ […]

Ափսոսում եմ, որ նվիրված եմ եղել մի մարդու, ով դրա արժանիքները չուներ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթի զրուցակիցն է ՀՀ ամենահեղինակավոր դատավորներից` ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, ում հետ զրուցել ենք օրենքից եւ առավելեւս քաղաքականությունից դուրս: Հայտնի դատավորը առաջին անգամ խոսել է իր կյանքի ամենամեծ ձեռքբերման, ամենախորը ափսոսանքի, դավաճանության եւ այլ հարցերի մասին` պատասխանելով «Իրավունքի» բլից հարցերին. – Պարոն Ազարյան, ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար: – Սրբություն: – Արցա՞խը: – Հայրենիք: – Զինվո՞րը: – Երեխաս: […]

Ադրբեջանցիները զանգահարում են արցախցիներին և շահավետ գործարք առաջարկում․ «Հրապարակ»

«Արցախի մեր հայրենակիցներից տեղեկացանք, որ զանգեր են ստանում ադրբեջանցիներից, որոնք առաջարկում են բավականին շահավետ գործարքով վաճառել իրենց բնակարանները։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո սկսել են Ստեփանակերտում նման խոսակցություններ պտտվել, իսկ վերջին շրջանում այդ զանգերն ավելի հաճախակի են դարձել։ Ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը փորձում է ցանկացած ճանապարհով տիրանալ Արցախին։ Իսկ համաձայնողներ կա՞ն՝ վաճառողներ։ «Իհարկե՝ ոչ»,- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի