06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ավելի ու ավելի վատ ենք ապրելու, սիրելի՛ «հպարտ քաղաքացիներ»․ «Փաստ»

2022 թվականը խոստանում է սոցիալտնտեսական առումով բավական բարդ տարի լինել։ Խնդիրն այն է, որ երկրում տնտեսական միջավայրի վրա բացասական ազդող լրացուցիչ գործոններ են ստեղծվել, որոնցից առաջնահերթը, այս իշխանությունների գոյությունից զատ, անասելի գնաճն է։ Ճիշտ է՝ ընդհանուր առմամբ էներգակիրների գների բարձրացման և մատակարարման շղթաների խաթարման պարագայում ամբողջ աշխարհում գնաճային տրամադրություններ են նկատվում, սակայն այս պարագայում Հայաստանում […]

Խոզի մսի գինը բարձրացել է. «Ժողովուրդ»

Հայաստանում խոզի մսի գինն է բարձրացել, այն 4000 դրամն անցնում է: Խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը 4000 դրամից թանկացել է՝ դառնալով 4100 դրամ, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 3300 դրամից դարձել է 3800 դրամ: Միաժամանակ տեղեկացնենք, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալներն ավելացել են 8.7 տոկոսով: Սրան զուգահեռ նկատենք նաեւ, որ թանկացել […]

Գերեզմանի հողերի ապօրինի վաճառքով զբաղվողը՝ ՔՊ թեկնածո՞ւ. «Փաստ»

Փարաքար խոշորացված համայնքի սկանդալային ընտրությունների հանգուցալուծումից հետո այստեղ նոր հետաքրքիր զարգացումներ են սպասվում. պարզվում է, որ ՔՊ–ի ցուցակով ավագանի ընտրված Դավիթ Ախտոյանի եղբայրը, որին ցանկանում են նշանակել Մերձավանի վարչական ղեկավար, անցնում է քրեական գործերով։ Իրավապահ մարմինների մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ Մհեր Ախտոյանը ներգրավված է եղել գերեզմանների համար նախատեսված հողերի ապօրինի վաճառքի և կաշառքի […]

Սինանյանին հրաժե՞շտ են տալիս. «Փաստ»

Վերջին օրերին լրատվական դաշտի ու սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում նորից հայտնվել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, մասնավորաբար այն հանգամանքը, որ նա Ֆեյսբուքում մեկնաբանել էր սեփական լուսանկարը՝ ինքն իրեն շնորհավորելով Սուրբ Ծննդի առթիվ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս դրվագը նկատել և առաջինը հրապարակ են նետել իշխանամերձ շրջանակները և հետևողականորեն թեման սկսել են «տիրաժավորել» սոցտիրույթում։ Կառավարության մեր […]

Մարզերում նոր տեռոր կսկսեն՝ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս տեղի է ունեցել փակ քննարկում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի առաջ հստակ խնդիր է դրել, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի հաղթել ՏԻՄ ընտրություններում, արհեստականորեն ստեղծել այնպիսի մթնոլորտ ու իրավիճակ, որ առաջացած կազուսի պատճառով անցկացվեն նոր ընտրություններ, իսկ խոշորացված համայնքների կազմում ընդգրկված համայնքների վարչական ղեկավարներ դարձնել բացառապես յուրայինների։ Երկրորդ […]

«Ջայլամային» քաղաքականությունը. «Փաստ»

Եթե սկզբնական շրջանում ինչ-որ կարծիքներ կային, թե 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո հնարավոր է Հարավային Կովկասում քիչ թե շատ խաղաղություն ու կայունություն ապահովել, ապա ժամանակը ցույց տվեց, որ այդպիսի հույսերը սին են։ Ողջ 2021 թվականի ընթացքում հակառակորդն անընդհատ սադրանքների էր դիմում, սահմանային միջադեպեր ստեղծում, ներխուժում Հայաստանի տարածք, սպանում ու գերեվարում զինվորականների […]

Բացահայտվում են կառավարության թաքուն գործարքները. «168 ժամ»

Երկար ժամանակ կառավարությունը հասարակությունից թաքուն էր պահում գազի գնի հնարավոր բարձրացման հարցը։ Մինչև վերջերս նույնիսկ հավաստիացնում էին, որ առաջիկա 10 տարիներին գազի ներմուծման գինը չի փոխվի՝ կմնա այնքան, որքան կա։ Այդ նույն ժամանակ, սակայն, հանրությունից գաղտնի կնքել են նոր համաձայնագիր, որի համաձայն՝ ապրիլի 1-ից գազի ներմուծման գինը սահմանին բարձրանում է։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ «Գազպրոմ […]

Նախարարը վարչապետի հանձնարարականին մատների արանքով է նայում․ «Ժողովուրդ»

Դեռեւս 2020-ի դեկտեմբերի 2-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվում էր՝ կորոնավիրուսի մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգել են արդյոք, թե դեռ ոչ, քանի որ Առողջապահության նախարարության ու Վիճակագրական կոմիտեի թվերի միջեւ 700-ով տարբերություն կա: Հարցը, հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի ամբիոնից Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի […]

Պատերազմող երկրի գլխավոր շտաբի պետը՝ մեղադրյալ. «Ժողովուրդ»

Փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը շարունակում է պաշտոնավարել այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրված: Հիշեցնենք, որ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ […]

Պատգամավորներին զգուշացվել է չբացակայել. «Ժողովուրդ»

Հունվարի 17-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Բանն այն է, որ այդ օրերին միանգամից չորս ընտրություն է լինելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի եւ ՀՌՀ երկու անդամների: Նկատենք, որ իշխանություններին անհանգստացնում է հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, որի թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է: Նշենք, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր անձերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի