06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ովքեր են ՀՀ հինգ նախագահները. Ժողովուրդ

71 կողմ ձայնով ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ի վերջո, երկրորդ փորձից ՔՊ-ն կարողացավ միայնակ ընտրել երկրի նախագահ, առանց ընդդիմության, եւ թերեւս միայնակ էլ կանցկացնի նրա երդման արարողությունը: Այսպիսով, Վահագն Խաչատուրյանը երրորդ հանրապետության հինգերորդ նախագահն է: Նախորդ չորս նախագահներից միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արմեն Սարգսյանն […]

Վարչապետը որոշ օտարերկրյա ընկերությունների հետ «չաթ» է անում՝ նրանց Հայաստան հրավիրում. Հրապարակ

«Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով դրսից Հայաստան բիզնես տեղափոխելու հոսք է սկսվել: Մեծ մասը՝ ռուս-բելառուսական ընկերություններ, որոնք փախչում են իրենց երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաներից՝ հիմնականում IT ոլորտի ընկերություններ, որոնք Հայաստանից կարող են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ աշխատել: Իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններն այժմ այս ընկերություններին իրավաբանական խորհրդատվություն են մատուցում, թե ինչպես կարելի է Հայաստանում ընկերություն գրանցել, գործունեություն ծավալել։ […]

Նախարարի խոստացած ներդրումային բումն այդպես էլ իրականություն չդարձավ. Ժողովուրդ

2018 թվականի քաղաքական վերադասավորումներից հետո իշխանության եկածները խոստանում էին, թե «նոր» Հայաստանում ներդրումային բում է լինելու: Անգամ 44-օրյա պատերազմից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, թե «ներդրումները հորդելու» են: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարություն հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե 2018-ից ի վեր Հայաստանում ինչ ծավալի ներդրումներ են եղել, ու արդյոք նրանք հորդել ու դրական ազդակներ են […]

Մեծն խառնակիչը. «Հրապարակ»

Մարդը պառակտելու, խժդժություններ առաջացնելու մեծ ձիրք ունի եւ դա կիրառում է ամենուր։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը կարող էր խաղաղ ընթանալ, նախարարներ-պատգամավորներ երկխոսությունը՝ կիրթ մթնոլորտում, եթե ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին չորոշեր պատասխանել Նիկոլ Փաշինյանը։ Հավանաբար, հող տալու թեման նրա համար ցավոտ է, եւ նա կորցրեց հավասարակշռությունը՝ պատգամավորի մի արտահայտությունից։ Իսկ հարցը ոչ թե հող հանձնելուն էր վերաբերում, […]

ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է. Ժողովուրդ

Նորընտիր իշխանությունները հաճախ ներկայացնում են տվյալներ եւ փորձում ցույց տալ, թե իրենք ձեռքբերումներ են ունեցել, սակայն հաճախ դրանք լինում են նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի ժամանակ ունեցած ձեռքբերումներ, որոնք վերագրվում են ՔՊ-ին: Մարտի 1-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, թե Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին կենսաթոշակները, աշխատավարձերը, ՀՆԱ-ն եւ բյուջեի մուտքերը մի քանի անգամ ավելացել […]

ԱԺ կարևոր հանձնաժողովներից մեկը պարապուրդի է մատնված. Ժողովուրդ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 8-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից առ այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված օրենսդրական որեւէ նախաձեռնություն չի քննարկել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ոչ միայն խորհրդարանի, այլ նաեւ պետության համար կարեւորագույն այս հանձնաժողովը, որտեղով պետք է անցնեն Հայաստանի արտաքին քաղաքականության ու հարակից հարցերին վերաբերող նախաձեռնությունները, օգոստոսից ցայսօր ընդամենը 4 […]

«Աստվածների չաթ». Փաշինյանի նեղ կրուգը. Հրապարակ

«Նիկոլ Փաշինյանը գնալով նեղացնում է վստահելի մարդկանց շրջանակը, իր քայլերը, որոշումները քննարկում է ավելի ու ավելի նեղ կազմով, քան, ասենք, Քաղապայամանգրի վարչության կազմն է, որի հետ ժամանակին քննարկում էր կարեւոր հարցերը: Մենք ժամանակին գրել ենք, որ «Քաղպայմանագիրը» ներքին չաթեր ունի՝ ՔՊ խոհանոց եւ այլն, որտեղ տարբեր ֆորմատներով քննարկվում են հարցերը: Ամենանեղ կազմով չաթը բավականին հետաքրքիր […]

Իշխանական թիմին ասվել է, որ խուսափեն հակաթուրքական հայտարարություններ անելուց․ «Հրապարակ»

Իշխանական շրջանակների մեր աղբյուրն ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար թուրքական կողմը պահանջում է փակել անցյալի էջը եւ չանդրադառնալ երկու ժողովուրդների միջեւ առկա որեւէ կոնֆլիկտային թեմայի։ Եվ դա վերաբերում է ոչ միայն հայոց ցեղասպանության թեմային, այլեւ ավելի ուշ շրջանի իրադարձություններին, մասնավորապես՝ 2020 թվականի պատերազմին եւ այդ պատերազմի մեղավորների թվում Թուրքիա պետության մասին հիշատակումներին։ Մեր […]

Գորիսի հանցավոր խումբն՝ ընդդեմ ընտրված իշխանությունների․ «Հրապարակ»

Գորիսում անպատժելի խումբ ձեւավորելու մասին մեր հրապարակումից հետո ոստիկանությունը կենդանության նշաններ է ցույց տվել: Նախօրեին ոստիկանության բաժին են տարվել միջադեպի մասնակից երկու կողմերի՝ Լիսկայի վարորդի որդու՝ Դերենիկ Ղուկասյանի, եւ Ափիկ Շալունցի որդու՝ Մացոյի ավտոմեքենաները: Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ չնայած Շալունցի ավտոմեքենայի վրա կան կրակոցի հետքեր, սակայն միջադեպի հերոսները մինչեւ երեկ ազատության մեջ էին, որեւէ […]

Վանաձորի ավագանու նիստերն արգելել են մինչև հուլիս․ «Հրապարակ»

Դեկտեմբերի 5-ի ընտրությունները, ինչպես հայտնի է, չլուծեցին Վանաձորի համայնքապետի հարցը, Մամիկոն Ասլանյանին իշխանությունները մի քանի ամիս է՝ պատանդ են պահում՝ շինծու քաղաքական հոդվածով: Իսկ ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստանը» դատական հայցերով նպաստում է, որ Վանաձորում իշխանություն չընտրվի, եւ ավագանու նիստեր չգումարվեն, համայնքի ղեկավար էլ չընտրվի: ԼՀԿ-ն, հիշեցնենք, դիմել էր վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի