06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Արցախի հարցով իշխանությանը նոր փորձություն է սպասվում. «Հրապարակ»

Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է քննարկման առարկա դարձնել Արցախում ստեղծված ծանր կացությունը։ Ինչպես հայտնի է, 2 շաբաթ է՝ սահմանին լարված է, մարտի 8-ից Արցախը զրկված է բնական գազից, ադրբեջանական կողմն օրեր շարունակ թույլ չի տալիս նորոգել գազատարը, երկարաձգվել են դպրոցական արձակուրդները, մի շարք արտադրամասեր Արցախում չեն գործում: Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջեւ։ «Հայաստան» եւ «Պատիվ […]

Այսօր ավագանին նիստ կանի, կհիշեն Հայկ Մարությանին. «Ժողովուրդ»

Այսօր Երեւանի ավագանին հերթական նիստն է անցկացնելու, որի օրակարգում ընդգրկված է 20 հարց: Այդ հարցերի թվում ավագանին պետք է քննարկի եւ հաստատի Երեւան քաղաքի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունն ու Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: Մինչ այն կքննարկվի ավագանու նիստում, «Ժողովուրդ» օրաթերթն արդեն իսկ ուսումնասիրել է թեման: Մենք տեղեկացանք, որ Երեւան քաղաքի […]

Մի Դավիթն ազատվեց, մյուսին դեռ երկար կպահեն․ «Հրապարակ»

Զենքի մատակարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի վերաբերյալ երեկ դատարանն անսպասելի որոշում կայացրեց՝ 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում է շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու եւ այլ վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Այդ գործով կալանավորված են նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի պետի […]

Մեծ մարտահրավերներ արտաքին ճակատում. ինչո՞ւ Մարուքյանը նշանակվեց դեսպան. «Փաստ»

Երեկ հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Օրենսդրությամբ հատուկ հանձնարարություններով դեսպանները նշանակվում են «միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով»: Ներկայումս Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք Հայաստանի իշխանություններն իրենց կադրային բազայով ի վիճակի չեն դիմագրավել: Ըստ այդմ էլ, մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը փորձում է ուժեղացնել […]

Դիմավորեք, «ապագան» արշավում է…«Փաստ»

Պատերազմը և դրան հաջորդող իրադարձությունները ապացուցեցին, որ Արցախի հարցը հայ ժողովրդի համար գոյաբանական նշանակություն ունի։ Այսինքն, առանց Արցախի հարցականի տակ է դրվելու նաև Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության հարցը։ Իհարկե, դա հասկանում էր մեր հանրության գիտակից և ընկալունակ մասը: Սակայն… միայն այդքանը: Շատ փորձագետների կողմից Արցախը աշխարհաքաղաքական մակարդակով դիտարկվում է որպես Հայաստանի ողնաշարը, որը միշտ վահանի […]

Քննիչ հանձնաժողովում չգիտեն ինչ անել. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովում ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը չի կարողանում իր աշխատանքներն իրականացնել։ Բանն այն է, որ յուրաքանչյուր նիստին պետք է հրավիրվի որեւէ անձ ՊՆ-ից կամ այլ կառույցից եւ պատասխանի հարցերին։ Մինչև այժմ միայն Արցախի ՊԲ հիմնադիր Սամվել Բաբայանն է եկել հանձնաժողով։ Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչ հանձնաժողովում […]

«Ամենայն հավանականությամբ, կուլիսների հետևում, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կա կամ եղել է գործընթաց». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված 5 կետանոց առաջարկ է ուղղվել։ Դրանցից մեկը վերաբերվում է սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացին, իսկ մյուս կետերի վերաբերյալ ադրբեջանցի դիվանագետը մանրամասներ չի հաղորդել։ Հայաստանի իշխանությունն այս առաջարկի վերաբերյալ որևէ տեղեկություն չի փոխանցել, չի պարզաբանել, հայ հասարակությանն իր մոտեցումների մասին […]

4,5 միլիարդի պահանջը մերժվել է. «Հրապարակ»

Առողջապահության նախարարությունը 3 ամիսը մեկ կառավարությունից դոտացիա է ստանում՝ իրականացրած պետպատվերի, ընթացիկ ծախսերի համար: Նախարարությունը հաշվետվությամբ հիմնավորում է հավելյալ ծախսերը եւ ստանում գումարը: Օրերս նախարարությունը դիմել է հերթական գումարը ստանալու համար, սակայն չի կարողացել պատշաճ հիմնավորել հայտը, եւ ֆիննախը մերժել է: Խոսքը 4.5 միլիարդ դրամի մասին է: Կառավարությունում քննարկմանը առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն է հարցը […]

Ստորագրությունը՝ քաղաքապետինը, որոշումները՝ Ավինյանինը. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, Տիգրան Ավինյանն արդեն իսկ «գրավել» է Երևանի քաղաքապետարանն, ու բոլոր կադրային նշանակումները կատարվում են բացառապես նրա ցանկությամբ: Մասնավորաբար, բացի մի քանի թաղապետերից, առաջիկայում Ավինյանի պահանջով աշխատանքից կազատվեն նաև քաղաքապետարանի ու թաղապետարանի մի շարք «օդիոզ» դեմքեր: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ազատվողների թվում կլինի նաև մշտապես սկանդալների մեջ հայտնվող՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես […]

«Ոտքի վրա», պատահական հանդիպում. «Փաստ»

Հայաստանի վարչապետի աշխատակազմը հաղորդագրություն էր տարածել, որ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին»,նշված է հաղորդագրության մեջ: Այս թեմային անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում: Արտաքուստ, կարծես, սովորական հաղորդագրություն է, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի