06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ռուսաստանը պատրաստ չէ այլևս Փաշինյանի երկակի խաղերը հանդուրժել. «Հրապարակ»

Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հակառուսական պահվածքով եւ կարծում է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են տակից խաղեր տալ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ։ Մեր տեղեկություններով, ՌԴ ուժային կառույցներն ակտիվ մոնիթորինգ են անում հայաստանյան ԶԼՄ-ները, որպեսզի հասկանան, թե հատկապես իշխանության ներկայացուցիչներն ինչպես են արտահայտվում ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված։ Նույնկերպ հսկվում է նաեւ իշխանական լրատվամիջոցների կոնտենտը։ Մոնիթորինգի արդյունքում ամենօրյա […]

Հանդիսավոր նիստ. Ալեն Սիմոնյանը՝ կնոջ եւ դստեր հետ դիմավորելու է Խաչատուրյանին՝ կնոջ եւ թոռնիկի հետ. Հրապարակ

«Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին։Ազգային ժողովի հատուկ նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ՀՀ նախագահի երդմնակալության արարողության համար համալիրում, մեր տեղեկություններով, մի քանի օր է նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունը, հիշեցնենք, առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նա երկրորդ փորձից նախագահ ընտրվեց մարտի 3-ին, ընդդիմությունը […]

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատերազմի օրերին «տան հարցը լուծելիս է եղել. Ժողովուրդ

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ բնակարանի հարց լուծելով է զբաղված եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչև հակառակորդը զանգվածային ոչնչացման ամենատարբեր միջոցներով թիրախավորում էր թե՛ զինվորականներին, թե՛ կամավորներին, թե՛ քաղաքացիական բնակչությանը, ԱԺ իշխանական պատգամավորը մտածել է՝ ինչպես արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերի: «Ժողովուրդ» օրաթերթը Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկացավ, […]

«Գոլդեն փելիս»-ը գնած Նարեկ Նալբանդյանը վերածվում է նորօրյա օլիգարխի. ով է նրա թիկունքում. Ժողովուրդ

«Գոլդեն փելիս»-ը գնած Նարեկ Նալբանդյանը վերածվում է նորօրյա օլիգարխի. ով է նրա թիկունքում «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հասարակությանը «Գոլդեն փելիս» գերթանկարժեք հյուրանոցի գնումով հայտնի դարձած Նարեկ Նալբանդյանը նոր՝ ոչ պակաս աչքի ընկնող անշարժ գույք է ձեռք բերել։ Նա գնել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ազատության պողոտայում գտնվող (Մոնումենտի բարձունքում) շքեղ առանձատունը։ Այն ճարտարապետությամբ […]

«Փոթորիկ մի բաժակ ջրում». ինչի՞ց են ոմանք այսքան հուզվել. «Փաստ»

Պետական գնումները միշտ էլ հետաքրքրության առարկա են եղել, քանի որ պետական միջոցների արդյունավետ տնօրինումը հանրային վերահսկողության կարիք ունի։ Եվ ցանկացած պետության համար կարևոր է, որ քաղաքացիները հետևեն, որպեսզի իրենց վճարած հարկերը նպատակային ու թիրախային օգտագործվեն։ Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ կապված այն իրողության հետ, որ պետական համակարգի որոշակի հատվածի պահանջները բավարարելու նպատակով «Տոյոտա Երևան» ընկերության հետ […]

Փորձել են սադրել ընդդիմադիրներին. «Փաստ»

ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորներից մեկի բարձրացրած լուրջ մտահոգությանը հերթական անգամ արձագանքեց իրեն բնորոշ ոճով ու արդյունքում խորհրդարանում նորից խժդժություն սադրեց։ «Փաստի» հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ սա վախերի արդյունք է: Ի մասնավորի, բացի բուն թեմայից ունեցած վախերից, իշխանություններն ամեն ինչ անում են, որ ռուս-արևմտյան բախման շուրջ տեսակետ չարտահայտեն: […]

Նոր Նորքի թաղապետի թեկնածուներից մեկը Հովիկ Աղազարյանի որդին է. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում քաղաքապետարանի աշխատակազմում փոփոխություններ կլինեն։ Այս պահին հնարավոր փոփոխությունները քննարկվում են, սակայն վերջնական որոշում կկայացվի այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետարան կայցելի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը փաստացի քաղաքապետն է: Այս պահին հստակ է, որ աշխատանքից ազատվելու են վարչական շրջանների մի քանի ղեկավարներ, իսկ նրանց փոխարեն այդ պաշտոններին կնշանակվեն քաղաքապետարանի աշխատակիցներ եւ […]

Գարիկ Սարգսյանը նոր տեռոր է սկսել. «Հրապարակ»

«Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունենալիք նոր ընտրություններին ընդառաջ, հունվարից ապօրինի կարգով համայնքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանը տեռոր է սկսել մանկապարտեզների տնօրենների դեմ։ Որոշել է մինչեւ ընտրություններն ազատվել նրանցից, յուրայինների նշանակել, որ ընտրություններին աշխատեն իր համար։ Սարգսյանը ստուգումներ է սկսել թիվ 1, 2, 3 մանկապարտեզնեում, ապա մեկօրյա կեղծ ստուգումների արդյունքում նկատողություն տվել, իսկ երեկ […]

Ինչու ԱԺ-ում իրականացվեց «ցասում Նիկոլ» օպերացիան. «Իրավունք»

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքերում եւս ակտիվորեն քննարկվում է, թե ինչով էր պայմանավորված կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի պոռթկումը եւ, ըստ էության, գործադիր-օրենսդիր երկխոսությունը տապալելը: Սակայն, ՔՊ-ականներն ունեն իրենց վարկածը: Խնդիրն այն է, որ իշխանությունը, այդպես էլ չնշելով Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը, որոշել էր մեծ շուքով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական […]

Արայիկ Հարությունյանի որոշումը վերջնական է. Հրապարակ

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեռեւս հունվար ամսին` իր կուսակցության հավաքի ժամանակ, հայտարարել էր, որ հաջորդ ընտրություններում չի առաջադրվելու: Պարզվում է` այդ որոշումը վերջնական է. նա որոշել է այլեւս նախագահի պաշտոնի համար չառաջադրվել: Այժմ Արցախում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Իսկ Սահմանադրության մեջ ուզում են մեխանիզմներ դնել, որ նախագահի չլինելու պարագայում երկիրն անգլուխ չմնա` մտավախություններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի