06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վարչապետի աշխատակազմը 12 ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը գնել է 12 մարդատար ավտոմեքենա: Պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ «Մեգնա» ընկերության հետ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 69 մլն 600 հազար դրամ, այսինքն՝ վարչապետի աշխատակազմը մեկ ավտոմեքենան գնել է 5 մլն 800 հազար դրամով կամ 12 հազար դոլարով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը պետք է […]

Թեմայի վրա տաբու է դրված․ «Հրապարակ»

«Փետրվարի 23-25-ը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կլինի Վիեննայում։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը նշանակված է Վիեննայում՝ փետրվարի 24-ին։ Սպասվելիք հանդիպման եւ օրակարգային հարցերի մասին «Քաղպայմանագրում» զրո ինֆորմացիայի են տիրապետում։ Խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումներից ո՛չ առաջ, ո՛չ հետո խմբակցությունում այդ հարցերը չեն քննարկում, չեն հետաքրքրվում, […]

Կադրային փոփոխություննե՞ր ՊՆ-ում․ «Իրավունք»

Իրավունքի» ունեցած տեղեկություններով, առաջիկայում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում ՀՀ ՊՆ-ում: Մասնավորապես, նոր կադրերով է համալրվելու ԳՇ-ն: Թե ինչի հետեւանք է վերը նշվածը, դեռ չեն կարողանում գլխի ընկնել անգամ զինվորականները»:

Երբ մնում ես «սեփական կետի» ծանրության տակ. «Փաստ»

34 տարի առաջ փետրվարի 20-ին սկսվեց Արցախյան շարժումը։ Հենց այդ օրը ԼՂԻՄ Մարզխորհուրդն արտահերթ նստաշրջան հրավիրեց, որում ընդունվեց որոշում՝ դիմել ԽՍՀՄ-ի, ինչպես նաև Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։ Նստաշրջանը, մեծ հաշվով, կանխորոշեց Արցախի ազատագրական պայքարի զարթոնքը, որի ծավալման արդյունքում ունեցանք արցախցիների գոյապայքարը սեփական երկրի համար և […]

«Ժողովրդի անունից» «անում են այն, ինչ նպատակահարմար են գտնում». Փաստ

«Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի վավերացրած «Շուշիի հռչակագիրը»: Ադրբեջանցի պատգամավորներին Երևանում «պատշաճ դիմավորել» պատրաստվող քպականների ջանքերով նախագծին տրվեց բացասական եզրակացություն: Ասել, որ դա անակնկալ էր, իհարկե, միամտություն է, գործող իշխանություններից այլ բան սպասելի չէր: Սակայն առավել ուշագրավ էին պատճառաբանությունները, թե ինչու […]

Գառնիկ Իսագուլյանի առողջական վիճակը վատթարացել է. Իրավունք

«Շենգավիթ շրջանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ Նիկոլ Փաշինյանի, Լիլիթ Մակունցի եւ Արմեն Գրիգորյանի գործով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հերթական դատական դռնբաց նիստը հետաձգվեց: Դատավորը տեղեկացրեց, որ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Գառնիկ Իսագուլյանը չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Իսկ առանց ամբաստանյալի` գործի քննությունը չեն կարող շարունակել, հետեւաբար այն ենթակա է հետաձգման: Պարզվում է` […]

Փաշինյանը գնացել էր ցուցահանդես «գողեգող». Իրավունք

«Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Եվ թեպետ ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա արվեստագետներն ու մշակութասեր հանրույթը անցան հատուկ ստուգումներ` մուտքի մոտ, ինչը տեղի է ունենում այն ժամանակ, երբ որեւէ միջոցառման մասնակցում է երկրի ղեկավարությունը, բայց այդպես էլ չհայտնվեց ոչ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ […]

Արցախում նախատեսված սցենարով առաջ են շարժվելու․ «Հրապարակ»

Արցախում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ակտիվ աշխատանքային փուլում է, թեպետ երեկ հերթական նիստը չի կայացել՝ հանձնաժողովի նախագահի առողջական խնդիրներով պայմանավորված, սակայն Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախատեսված սցենարով առաջ են շարժվելու։ Մեկ-երկու ամիս հետո հայեցակարգը պատրաստ կլինի, ապա կդրվի հանրային քննարկման, եւ եթե բոլոր ժամկետները պահպանվեն, ապա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կնշանակեն սահմանադրական հանրաքվեն։ 2023-ին էլ՝ խորհրդարանական, […]

Ստերի ու մանիպուլյացիոն փուչիկների պայթեցումը՝ հոգեխանգարմունքի պատճառ. «Փաստ»

Չնայած Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը գնալով բարդանում է, սակայն հանրության որոշակի մասը դեռևս չի պատկերացնում կամ չի ցանկանում ընդունել, թե ինչպիսի գոյաբանական խնդրի առաջ է կանգնած մեր պետականությունը։ Մի կողմից էլ՝ իրականությունից կտրված իրավիճակին նպաստում է այն հանգամանքը, որ հանրային դաշտը ողողված է անբովանդակ թեմաներով։ Ուստի այսօր բովանդակային խոսքի, խնդիրները վեր հանելու, վիճակի իրատեսական վերլուծություն […]

Գործազուրկների թիվը կրճատվել է արտագաղթի արդյունքում. «Փաստ»

Օրվա իշխանությունների կողմից ամենաթմբկահարվող թեման, ինչի մասին հնարավոր բոլոր առիթներով նրանք բարձրաձայնում են, ՀՀ-ում աշխատատեղերի «աննախադեպ» աճն է և գործազրկության ոչ պակաս «աննախադեպ» կրճատումը: Այն, որ նման հայտարարությունները բացառապես քարոզչական նշանակություն ունեն, և ոչ մի աննախադեպության մասին խոսք լինել չի կարող, քանիցս բարձրաձայնել են մասնագետները: Պաշտոնական վիճակագրությունն էլ իր հերթին փաստում է, որ 2021-ի երրորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի