15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Մանդատազրկման նիստը՝ հուլիսի 14-ին. հարցը կմտնի՞ փակուղի․ «Հրապարակ»

Նախօրեին ԱԺ կայքում հրապարակվեց պաշտոնական փաստաթուղթ՝ նախագծի տեսքով, համաձայն որի՝ ՔՊ խմբակցությունը որոշել է ընդդիմադիր 2 խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ հրավիրել։ Կարճ ժամանակ անց նախագիծը հեռացվեց կայքից, սակայն այդ հարցն իշխող ՔՊ-ի օրակարգում է։ ԱԺ խորհուրդը նիստ կգումարի սահմանված ժամկետի վերջին օրը՝ հուլիսի 14-ին։ Ուշագրավ է նաեւ, […]

Կաբինետներում նստած զինվորականներ չեն լինի. «Ժողովուրդ»

Ժողովորդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Պաշտպանության նախարարությունում փակ խորհրդակցություն է եղել, որի ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանը բարձրացրել է կաբինետներում նստած զիվորականների մասին եւ ասել, որ այսուհետ կաբինետում նստած զինվորական չի լինելու, ու բոլորը պետք է գնան սահման: ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ պաշտոնյաներ այս փոփոխություններին զուգահեռ չեն պատրաստվում լռել եւ նախարար […]

130 քաղաքացու աշխատավարձ չի բարձրացել. Փաշինյանը խաբել է. մաս 48. «Ժողովուրդ»

 Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2023 թվականի հունվարի 1-ից կբարձրանա՝ 68.000 ՀՀ դրամից դառնալով 80.000 դրամ: Նման որոշում Նիկոլ Փաշինյանի կառավարութունը բոլորովին վերջերս է ընդունել, ինչից հետո մերօրյա իշխանավորները, մեկը մյուսին հերթ չտալով, գլուխ են գովում, թե 4 տարվա մեջ երկրորդ անգամ են նվազագույն աշխատավարձի չափ փոխում։ Նախորդ փոփոխությունը, հիշեցնենք, 2019-ին էր տեղի ունեցել, […]

ՊՆ-ում լրտեսության դեմ են պայքարում. «Հրապարակ»

Արդեն գրել ենք, որ պաշտպանության նախարարության եւ դրան կից հիմնարկների աշխատակիցներին, մասնավորապես, զինկոմիսարիատներին, արգելվել է սմարթ հեռախոսներով աշխատանքի ներկայանալ։ Հիմնավորումն անվտանգային խնդիրներն են։ Մանրամասներ չեն հայտնել, սակայն հասկացվել է, որ դրանով լրտեսության դեմ են պայքարում։ Սմարթ հեռախոսներով սոցցանցերի եւ կապի այլ տեսակների միջոցով տեղեկությունների փոխանցումը դյուրին է։ Մեզ ահազանգած ՊՆ աշխատակիցները, սակայն, դժգոհում են, որ […]

Ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը. «Հրապարակ»

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, Թուրքիայի նախագահն էլ փոխադարձաբար շնորհավորել է Փաշինյանին Վարդավառի տոնի առթիվ։ Փորձեցինք պարզել՝ ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը, սակայն կառավարությունից ասացին՝ պաշտոնական հաղորդագրությունից դուրս այլ մեկնաբանություն չունեն։ Մենք տեղեկացանք, սակայն, որ հեռախոսազրույցի […]

Գնել Սանոսյանը, հնարավոր է, նոր պաշտոն ստանա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջիկայում, հնարավոր է, շրջակա միջավայրի նախարար նշանակվի: ՔՊ-ամերձ մեր աղբյուրներն են հայտնում՝ քաղաքական իշխանությունը ՇՄ ներկա նախարար Հակոբ Սիմիդյանի աշխատանքից այդքան էլ գոհ չէ, ու Սանոսյանին մտադիր է այնտեղ տեղափոխել ոլորտը քիչ թե շատ խելքի բերելու համար:  «Նման ինֆորմացիայի չենք տիրապետում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ […]

Պապիկյանը կմեկնի Կապան. այնտեղ թեժ է. «Հրապարակ»

Վաղը՝ հուլիսի 10-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի Սյունիքի մարզ՝ մարզկենտրոն Կապան։ Պապիկյանի այցը պայմանավորված է ոչ թե սահմանային լարումով, որին կրկին ականատես ենք լինում վերջին օրերին, այլ ներկուսակցական հարցերով։ Շաբաթ օրը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհուրդ են ընտրելու։ Ավելի վաղ գրել էինք, որ Կապանում թեժ մրցակցություն է սպասվում, Պապիկյանը, ինչպես նաեւ վարչության մի շարք […]

Հազար քայլ հետ, մեկ քայլ առաջ. թոզ փչելու «արվեստը». «Փաստ»

Եթե իր պաշտոնավարման սկզբում Նիկոլ Փաշինյանը հիմնականում ուղիղ եթերներով էր երկիրը կառավարում և փորձում ցույց տալ, թե երկրում դրական փոփոխություններ են տեղի ունենում, ապա հիմա ուղիղ եթերներին որոշ չափով փոխարինում են կառավարության նիստերը, որոնց ընթացքում ևս ցուցադրականության պակաս չկա։ Եվ կարծես արդեն օրինաչափություն է դարձել, որ ամեն շաբաթ կառավարության նիստում հայտարարություններ են հնչում նոր «սենսացիաների» […]

ՔՊ-ն Սյունիքում խորհուրդներ է ընտրում. «Հրապարակ»

«Շաբաթ-կիրակի Սյունիքում թեժ է լինելու: Մեղրիում եւ Կապանում ՔՊ-ն խորհուրդներ է ընտրելու: Երեւանից կուսակցական պատվիրակություն կմեկնի մարզ։ Մենք տեղեկացանք, որ Մեղրին իր կուրացիայի տակ է վերցրել ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, առավել թեժ մրցակցություն սպասվում է Կապանում, որտեղ խորհրդի նախագահի երկու հավակնորդ կա՝ զարմիկներ Դավիթ Դանիելյանն ու Նարեկ Բաբայանը։ Չի բացառվում, որ երրորդն էլ միանա: Պակաս […]

Եվս մեկ լիազորություն վարչապետին. «Ժողովուրդ»

Վարչապետը եւս մեկ լիազորություն կունենա։ Ամեն դեպքում, դա է ստացվում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությամբ։ Այժմ օրենքում ամրագրված է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներն իրենց դիմումները ներկայացնում են կառավարություն, եւ այդ կառույցն է կոլեգիալ հաստատում այն։ Այժմ օրենքում համապատասխան լրացում են անում` ներառելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի