15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

ԱԳՆ-ում տարակուսած են Արարատ Միրզոյանի պահվածքից. «Հրապարակ»

Արտաքին գործերի նախարարությունում տարակուսած են Արարատ Միրզոյանի պահվածքի կապակցությամբ: Սովորաբար ԱԳ նախարարների յուրաքանչյուր քայլն ու հանդիպումն արձանագրվել են, քարտուղարությունը մանրամասն տեղյակ է եղել, թե նախարարը որ ժամին ուր է մեկնում, քանի ժամ է անցկացնելու տվյալ երկրում, յուրաքանչյուր ժամի ինչով է զբաղված լինելու՝ հանդիպումների ամբողջ գրաֆիկը, եւ որ ժամին է վերադառնալու: Միրզոյանը միակ նախարարն է, որի […]

Սևանա լճի ափին նոր շքեղ շինություն է կառուցվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 52. «Ժողովուրդ»

Սեւանա լիճն ունի բազմաթիվ պրոբլեմներ: Երբ վարչապետ ընտրվեցի, տեղեկացա, որ «Սեւան» ազգային պարկի տարածքները ինչ-որ պաշտոնյաների բաժան-բաժան են արված, ծիծաղելի գումարներով վարձակալության են տրված: Իմ առաջին հանձնարարականներից մեկն այն էր, որ տրամաբանական վարձավճարներ սահմանվեն: Սեւանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սեւանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, […]

Բաքուն ու Անկարան երբեք չեն «հագենալու» պահանջներ ներկայացնելուց. «Փաստ»

Պատերազմի ավարտից հետո Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները գլխավորապես տեղափոխվել են դիվանագիտական պայքարի դաշտ։ Այստեղ պետք է ի նկատի ունենալ, որ հիմնախնդրի դիվանագիտական կարգավորումը պետք է տեղի ունենար հատուկ դրա համար 1997 թվականին ստեղծված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մադատի ներքո։ Սակայն այն իրողության պայմաններում, երբ Ադրբեջանն առանց միջազգային դիմադրության հանդիպելու ագրեսիա իրականացրեց […]

Բանը հասավ դիվանբաշուն. «Հրապարակ»

««Հայանտառ»-ի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայր Տիգրան Համբարձումյանն օրերս վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ է գրել Ֆեյսբուքի օգտատեր, Մոսկվայից Հայաստան եկած բլոգեր Մերի Տոմոյանի ուղիղ եթերի ժամանակ: Եվ գրելիս այն կարգի է ազարտի մեջ ընկել, որ վիրավորել ու հայհոյել է նաեւ զոհվածների հարազատներին։ Մերին Սիսիանի զոհված զինվորականների պանթեոնից ուղիղ եթեր էր մտել՝ […]

ՔՊ-ն ընդդիմության հարցով որոշում չի կայացնի. «Հրապարակ»

«Երեկ օրենքի պահանջով ԱԺ խորհրդի արտահերթ նիստ գումարվեց, որի օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցն էր դրված։ ՔՊ-ական մեծամասնությունը պետք է որոշեր՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով դիմե՞լ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։ Օրենքը պահանջում է, որ նիստին ներկայանան այն պատգամավորները, որոնց հարցը քննվելու է, եթե չեն ներկայանում, նիստը հետաձգվում է մեկ շաբաթով, ապա երկրորդ անգամ […]

ՔՊ-ականները Մեղրիում փարթի են արել. «Հրապարակ»

 «Անցած շաբաթ-կիրակի օրերին Սյունիքի մարզ այցելած ՔՊ-ականներն այնպիսի փարթի են արել Մեղրի համայնքում, որի մասին մինչ օրս մարզում խոսում են։ Մասնավորապես, ականատեսները պատմում են, որ ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արմեն Խաչատրյանն այնքան են գինովցել «Մերսի» սրճարանում, որ անհանգստացրել են կողքի սեղանների այցելուներին, մոտեցել-կենացներ են ասել, տափակ հումորներ արել։ Մինչեւ որ այցելուները սրճարանի ղեկավարությանը դժգոհել […]

Ով է ԳՇ պետ նշանակված Ասրյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԶՈւ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել: Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով: Եւ ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, որը երեկ նշանակվեց ԳՇ պետ, […]

Ոչ բոլոր ընդդիմադիրներին կզրկեն մանդատից. «Հրապարակ»

«Ազգային ժողովի խորհրդի այսօրվա արտահերթ նիստում կվճռվի ընդդիմադիր պատգամավորների մանդատազրկման հարցը։ ՔՊ-ում հակված են ձիով հերթական պառակտիչ քայլն անել` զրկել ոչ թե բացակայությունների թույլատրելի շեմն անցած բոլոր 33 պատգամավորներին, այլ նրանցից միայն 10-14-ին, որոնք ամենաակտիվ պայքարողներն են եւ իշխանությունների սուր քննադատները։ Այդ քայլով կպատժեն-կազատվեն անցանկալիներից, որոնք վտանգ են ներկայացնում խորհրդարանում, եւ հերթական անգամ կպառակտեն ընդդիմադիրներին՝ […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 49. «Ժողովուրդ»

44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ ուղերձով հանդես գալով, նշում էր, թե 44 օրվա ընթացքում ինքը մեկ անգամ է միանձնյա որոշում կայացրել, ինչի շնորհիվ պաշտպանական յոթերորդ շրջանն իր տեղում է։ Խոսքը, նշենք, «Եղնիկների» մասին է։ «Ինչ-որ թեզ են շրջանառում, թե պատերազմի երրորդ օրն ինչ-որ որոշում եմ կայացրել, որն աղետալի հետեւանքներ […]

«Սև կատու»՝ Տրոցենկոյի և Փաշինյանի միջև. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, խիստ սրվել են «Գեոպրոմայնինգի» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» փաստացի սեփականատեր Ռոման Տրոցենկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, թե Փաշինյանը զայրացած է այնքան, որ անգամ արգելել է իր նեղ շրջապատից որևէ մեկին բարեխոսել կամ միջամտել Ռոման Տրոցենկոյի և նրա հանքարդյունաբերական բիզնեսի հետ կապված որևէ հարցով: Ըստ նույն աղբյուրների, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի