04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ՔՊ–ական պատգամավոր ամուսինների եկամուտը․ «Ժողովուրդ»

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Կոտայքի մարզի Առինջ համայնքում անշարժ գույք է գնել: Պատգամավորն այն ձեռք է բերել 2017 թվականին՝ 27 մլն 200 հազար դրամով: Այդ տարի նրա դրամական միջոցը կազմել է 1 մլն դրամ, ստացել է 24 մլն 480 հազար դրամի չափով փոխառություն, վարկ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված […]

Ինչպես են մսխվում բյուջեի միջոցները. «Ժողովուրդ»

Կառավարության հուլիսի 21-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով կրկին որոշում է կայացվել, որով բյուջեի միջոցներ են ծախսվում առանց հաշվետու լինելու։ Մասնավորապես, որոշում է կայացվել, իրենց բնորոշմամբ, հրատապ խնդիրների լուծման համար 1.4 միլիարդ դրամ հատկացնել Սյունիքում գործող մի հիմնադրամի։ Հիմնավորման մեջ գրված է, որ այդ հիմնադրամը հրատապ է որակել վարչության շենքի նորոգումը, ՊԵԿ-ի համար […]

Արդարադատության նախարարությունը մեկ անձից գնում կկատարի. «Ժողովուրդ»

Այն, ինչ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր, հիմա իրագործում է առանց ընկճվելու: Կառավարությունը կրկին շարունակում է մեկ անձից կատարվելիք գնումների արատավոր պրակտիկան: Այս անգամ, իհարկե, խոսքը վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարությանը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն անհետաձգելի է համարել համակարգչային էլեկտրոնային հսկողության համակարգերի գործարկման համար անհրաժեշտ sim քարտերի և դրանց սպասարկման գնման […]

Քովիդը տուրիստների հետ վերադառնում է. «Հրապարակ»

«Մեր «սիրելի եւ անբաժան» համաճարակը՝ Քովիդ-19-ը, կարծես թե նորից վերադառնում է։ Առողջապահության նախարարությունը վերջին շրջանում քովիդով վարակվածության թվերի աճ է արձանագրում, ինչը, եթե այսպես շարունակվի, կարող է հանգեցնել նոր սահմանափակումների։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սա կապում է տուրիստական սեզոնի եւ տուրիստների մեծ հոսքի հետ։ «Տուրիստական սեզոնի հետ մենք արդեն ակնկալում ենք, որ այս ընթացքում կունենանք […]

Ամառվա վերջը թեժ է լինելու. «Հրապարակ»

Անցած աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով չավարտվեց ՏԻՄ-երի խոշորացման պրոցեսը։ Այս աշնանն այն շարունակություն է ունենալու։ ՏԻՄ-երում իշխանությունն ամեն գնով գրավելու պատրաստ իշխանություններին ամառային եւ աշխատանքային բուռն ամիսներ են սպասվում, քանի որ սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում, սակայն սա դեռ […]

Նիստեր PR-ի համար. «Փաստ»

Թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել է այն հանգամանքին, որ կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի գերակշիռ մասը ոչ միայն չի զեկուցվում, այլև լուրջ ու կարևոր շատ հարցեր ընդունվում են առանց խորքային վերլուծությունների և ռիսկերի գնահատման։ Այսօր կառավարության հերթական նիստի օրն է, և, «ավանդույթի» համաձայն, տասնյակ հարցերից զեկուցվող կլինեն 3-4- ը: Օրինակ՝ նախորդ նիստում ընդգրկված 40 […]

Մի զարկով՝ երկու նապաստակ. «Փաստ»

Հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը այն աստիճանի է հայտնվել զիջումների շրջապտույտի մեջ, որ հանրությունը չի հասցնում «ադապտացվել» մեկ զիջմանը, երբ գալիս է մյուսը։ Պատերազմի ավարտից հետո ՀՀ իշխանությունները իրենց հայտարարություններով նախ՝ հանրությանը նախապատրաստում, համապատասխան հիմքեր են ստեղծում զիջումների համար, ապա հետևողականորեն անցնում դրանց իրականացմանը։ Օրինակ՝ երբ ադրբեջանցիները ներխուժեցին Սյունիք և Գորիս-Կապան մայրուղու մի հատվածն […]

Պետությունը հերթական թերի օրենքն է մշակել. «Ժողովուրդ»

 Վարորդների մի մասին գազաբալոնի վկայագիր չեն տրամադրում. պետությունը հերթական թերի օրենքն է մշակել: Գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը վարորդների մի մասին գլխացավանքի մեջ է գցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարորդները պատրաստակամորեն մեքենան կայան են հասցնում, բայց գազաբալոնների լցաճնշակայանները հրաժարվում են սպասարկել գործանարային բալոն ունեցող մեքենաներին: «Ժողովուրդը» օրաթերթը գազաբալոնների լցաճնշակայաններից տեղեկացավ՝ պատճառն այն է, որ գործարանային բալոնների […]

ԱԳՆ-ում տարակուսած են Արարատ Միրզոյանի պահվածքից. «Հրապարակ»

Արտաքին գործերի նախարարությունում տարակուսած են Արարատ Միրզոյանի պահվածքի կապակցությամբ: Սովորաբար ԱԳ նախարարների յուրաքանչյուր քայլն ու հանդիպումն արձանագրվել են, քարտուղարությունը մանրամասն տեղյակ է եղել, թե նախարարը որ ժամին ուր է մեկնում, քանի ժամ է անցկացնելու տվյալ երկրում, յուրաքանչյուր ժամի ինչով է զբաղված լինելու՝ հանդիպումների ամբողջ գրաֆիկը, եւ որ ժամին է վերադառնալու: Միրզոյանը միակ նախարարն է, որի […]

Սևանա լճի ափին նոր շքեղ շինություն է կառուցվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 52. «Ժողովուրդ»

Սեւանա լիճն ունի բազմաթիվ պրոբլեմներ: Երբ վարչապետ ընտրվեցի, տեղեկացա, որ «Սեւան» ազգային պարկի տարածքները ինչ-որ պաշտոնյաների բաժան-բաժան են արված, ծիծաղելի գումարներով վարձակալության են տրված: Իմ առաջին հանձնարարականներից մեկն այն էր, որ տրամաբանական վարձավճարներ սահմանվեն: Սեւանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սեւանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված