10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մանկապիղծը հետազոտվելու է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,  մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակն էլի վատացել է: Տեր-Պողոսյանը տառապում է աղիքային քաղցկեղով, ինչի համար նախկինում ԱՄՆ-ում բուժվել է, իսկ այս տարվա հունվարին Երեւանում ենթարկվել է վիրահատության: Տեր-Պողոսյանների անվտանգության աշխատակից Արսեն Չիչյանը թերթի հետ զրույցում նշել է, որ մինչեւ հուլիսի 15-ը նրան կրկին տեղափոխելու են Երեւանի “Միքայելյան” վիրաբուժության […]

Տուգանվել է Հայրապետյան-Ալեքսանյան տանդեմը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” օրաթերթի,  հուլիսի 6-ի հրապարակման հիման վրա ոստիկանությունը հարյուր հազարական դրամով տուգանել է Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անունով գրանցված 08 ՕԼ 888 պետհամարանիշով եւ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին սպասարկող 60 ՍՏ 006 պետհամարանիշերով “Ռոլս-Ռոյսեր” մակնիշի մեքենաների սեփականատերերին: “Այս մասին երեկ մեզ հայտնեցին ոստիկանությունից: Մենք տեղեկացրել էինք, nր մեքենաների վրայից բացակայում էին թե՛ ԱՊՊԱ, […]

Վարչապետը համատեղում է հաճելին եւ օգտակարը. Առավոտ

“Առավոտի”-ի տեղեկություններով` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այս օրերին գտնվում է Եվրոպայում, համատեղելու է հաճելին եւ օգտակարը: Ինչպես հայտնի է, արձակուրդում գտնվող վարչապետն իր արձակուրդի առաջին օրերը պետք է պրոֆիլակտիկ բուժզննում անցներ եվրոպական կլինիկաներից մեկում, ապա հանգիստը շարունակեր ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում: Այսպես, Եվրոպայում գտնվելու օրերին նա մասնակցելու է նաեւ իր եվրոպացի գործընկերներից մեկի որդու հարսանյաց արարողությանը: […]

Սյունիքի մարզպետը թանկացրել է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իրեն պատկանող գազալցակայաններում գազի գինը բարձրացրել է` հիմնավորումով, որ գազն իր սեփականությունն է, եւ ինքն ինչպես ցանկանում է, այդպես էլ վարվում է: Արդյունքում 1 խմ գազը, որն այն ժամանակ արժեր 237 դրամ, այժմ մարզպետի հրամանով դարձել է 283 դրամ: Թերթը նկատում է, որ գնի բարձրացումը միայն Խաչատրյանի գազւսլցակայաններում […]

ՀՅԴ-ում ոչինչ չի եղել. Հրապարակ

 Վանաձորում տեղի ունեցած ՀՅԴ Գերագույն ժողովում շրջադարձային որոշումներ, որպես այդպիսին, չեն կայացվել:  Ըստ “Հրապարակ” օրաթերթի, Հրանտ Մարգարյան-Վահան Հովհաննիսյան թեւերի միջեւ պահպանվել է փխրուն ստատուս քվոն, որը, որպես եւս մեկ փորձություն, կապրի առաջիկայում սպասվող Ընդհանուր ժողովի ժամանակ: ԳԺ-ն նախագահական ընտրություններին ՀՅԴ մասնակցության հարցը թողել է բաց: Չնայած ԳՄ նորընտիր անդամները պնդում են, որ այդ խնդիրն առանձնապես […]

Ռոբերտ Քոչարյանը զգուշացրել է Հրանտ Մարգարյանին. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքիշխանություն”-ը գրում է, որ  Արցախում նախընտրական տրամադրությունները ամբողջությամբ իրենց վերջնափուլին են մոտենում: Մի կողմից գործող նախագահ Բակո Սահակյանը փորձում է ամփոփել իր նախընտրական կամպանիայի վերջնական արդյունքները, մյուս կողմից` Ղարաբաղյան կլանի վառ ներկայացուցիչ Ռոբերտ Քոչարյանը ավարտին է հասցնում իր հանդիպումների շարքը` հանուն Բակո Սահակյանի հաղթանակի: Ստացված տեղեկությունների համաձայն`Քոչարյանը Գանձասարում հանդիպել է ինչպես Արցախի տարբեր տրամաչափի […]

Նախկին պատգամավորը գալիս է. Հայկական ժամանակ

 Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Աժ նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը, կարծես, ցանկանում է կրկին վերադառնալ Հայաստանի քաղաքական կյանք, որտեղից ավելի քան երեք տարի է` նա հեռացել է: Փամբուկյանը ներկայումս բնակվում է Մոսկվայում: Հայաստանի իշխանական վերնախավում Փամբուկյանը ժամանակին տեղ էր զբաղեցրել որպես մի գործարար, որը հաջողեցրել էր Հայաստանի մի շարք ձեռնարկություններ ռուսներին վաճառել: Նրա ամենախոշոր գործարքը “Հայաստանի […]

“Փարվանա”-ն դատարկվում է. Ավանգարդ

Վերջին օրերին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ոչ միայն Ռ. Հայրապետյանին պատկանող Սեւանի “Հարսնաքար” հյուրւսնոցառեստորանային համալիրում, այլեւ Ս. Ալեքսանյանի սեփականությունը հանդիսացող “Փարվանա” ռեստորանում: Սեւանի “Հարսնաքար” գրեթե ոչ ոք ոտք չի դնում, մի շարք մարզական ընկերություններ հրաժարվել են վաղօրոք այստեղ նախատեսված ամառային հանգստից: “Դատարկության” ալիքը հասել է նաեւ “Փարվանա”, որը միշտ մարդաշատ էր: Վերջին օրերին այստեղ չեն […]

Մեկնարկել է ԵՄ նախագահի այցն Ադրբեջան

Հուլիսի 5-ին ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է  “АПА”-ն, Բաքվի “Հեյդար Ալիեւ” Միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովը եւ այլ պաշտանատար անձինք: Օդանավակայնում  վան Ռոմպեյը եւ Էյուբովը կարճատեւ զրույց են ունեցել:

Միրգը՝ ձեզնից, գինը՝ մեզնից. 168 ժամ

Վերջերս շրջանառվող տեղեկատվությունների համաձայն` “Սպայկա” բեռնափոխադրող ընկերությունը, որը զբաղվում է նաեւ գյուղմթերքների մթերմամբ, սկսել է մթերման գործընթացը, սակայն մթերվող ապրանքների համար չի վճարում համապատասխան գումարը: Ըստ “168 ժամ” թերթի,  Կարբի գյուղի բնակիչները, ովքեր առաջիններից էին, որ իրենց մրգերն առաջարկել էին “Սպայկային”, հուսախաբ էին եղել` չստանալով ակնկալվող գումարները: Ըստ գյուղացիների, նույն ընկերության ներկայացուցիչները, առանց սահմանված պայմանագիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի