18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նախկին օմբուդսմենը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածու. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայաստանյան դատավորի պաշտոնը ստանձնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: “Վերջինս ՄԻՊ պաշտոնից հրաժարարական տվեց 2011 թվականին և նշանակվեց Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքներիր հանձնակատարի ներկայացուցիչ: ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել […]

Տոնավաճառների առեւտրականներին սպառնում են՝ պահանջելով չմասնակցել բողոքի ակցիաներին. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ նախօրեին “Շրջանառության հարկի մասին” փոփոխված օրենքի դեմ բողոքի ակցիա իրականացրած երևանյան տոնավաճառների առևտրականները հնարավոր է այսօր բողոքի դուրս չգան: Բայց ոչ ինքնակամ: “”Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ տոնավաճառների սեփականատերերին խիստ հրահանգ է տրվել՝ առևտրականներին թույլ չտալ դուրս գալ տոնավաճառից: Երեկ տեղեկացանք, որ Երևանի ոսկու շուկայում ևս նույն ահաբեկչական գործողություններն են իրականացվել: Ինչպես հայտնի է, […]

Հայաստան փող ուղարկելը կթանկանա. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ Ռուսաստանում գործող դրամական փոխանցումներ իրականացնող երեք համակարգերից մեկը՝ “Western Union”-ը, սեպտեմբերի 30-ից բարձրացնելու է դեպի ԱՊՀ երկրներ իրականացվող փոխանցումների դրույքաչափերը։ “5000 ռուսական ռուբլուց կամ 200 ԱՄՆ դոլարից ավելի դրամական փոխանցումների դրույքաչափը ներկայիս 0,3 տոկոսից հասցվելու  է 0,5 տոկոսի։ “Western Union”-ը նման քայլի է գնում եկամուտների նվազման պատճառով։Այս տարվա հուլիսի 1-ին […]

“էլեկտրական հովիվը” ոչխարներին կպաշտպանի գայլերի հարձակումից. Առավոտ

“Առավոտը” գրում է, որ վերջին տարիներին, ինչ գայլերն ակտիվացել են եւ սկսել են մեծ վնաս պատճառել գյուղացիներին` հոշոտելով մեծ քանակությամբ ոչխարների եւ արդեն նաեւ` խոշոր եղջրավորների, կառավարությունը որոշել է գայլորսի դուրս գալ: “Կառավարության վերջին նիստին` սեպտեմբերի 18-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում կայացրեց բնապահպանության նախարարության միջոցով 20 միլիոն դրամ տրամադրել 200 գայլ որսալու համար` ամեն մի […]

Ինչ խոստումներ է Երվանդ Զախարյանը տվել “նաիրիտցիներին”. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ այցելել է “Նաիրիտ”, տևական ժամանակ շրջել գործարանում, եղել բոլոր արտադրամասերում և համեմատաբար կարճատև՝ 15 րոպեանոց հանդիպում ունեցել ընկերության տնօրինության հետ: “Նա գործարանի աշխատակիցների հետ զրույցներում բավականին շռայլ է եղել՝ խոստացել է մինչև այս տարվա վերջ վճարել աշխատավարձի ողջ կուտակված պարտքը, […]

Գորիսեցիները` ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի նշանակման. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ երեկ Գորիսի հրապարակում բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առաջիկա նշանակման: “Ակցիայի ավարտից հետո Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը “Ժամանակին” ասաց, որ ակցիայի դրդապատճառը եղել է Արտակ Բուդաղյանի գործով դատական նիստը, ապա դատական նիստից հետո հավաքվածներն սկսել են բողոքել Խաչատրյանի նշանակման դեմ: Մեր հարցին՝ եթե կառավարության […]

ԱՄՆ-ը Հայաստանին համոզում է ճանաչել Կոսովոյի անկախությունը. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից իրենց հայտնի է դարձել, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների օրակարգում մի նոր՝ անսպասելի հարց է հայտնվել. ըստ այդմ՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանին համոզել, որ վերջինս ճանաչի Կոսովոյի անկախությունը: “Եթե նման բան տեղի ունենա, ՀՀ-ն կդառնա առաջին ոչ մերձբալթյան խորհրդային պետությունը, որ ճանաչում է Կոսովոյի անկախությունը: Մեր տեղեկություններով, Հայաստանը հետաքրքրվել է […]

՛՛Դեմ եմ՛՛-ը պատրաստվում է նորից դիմել ՍԴ. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛  թերթը գրում է. Այն, որ ՛՛Դեմ եմ՛՛-ը բողոքի ակցիաներ չի անում, ֆեյսբուքյան էջում հայտարարություններ չի տեղադրում, դեռ չի խոսում այն մասին, որ նախաձեռնությունը մասնատվել է, կամ պայքարը դադարել է։ Ընդհակառակը՝ ներսում լուրջ քննարկումներ են ծավալվում, քայլեր են ձեռնարկում մեկ անգամ եւս ԱԺ արտահերթ նիստում ընդունված ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքի փոփոխություններից դժգոհ անդամներն ու պատրաստվում […]

Ամուսինը ՛՛վաճառում է՛՛ կնոջը. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի մի բնակիչ սեպտեմբերի 21-ին ՝ՀՀ անկախության օրը, որոշել է ՛՛անկախանալ՛՛: Տիկինը, որի անունը ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթը չի հրապարակում հասկանալի պատճառներով, դիմել է ՀՀ ոստիկանություն և հայտնել , որ իր նախկին ամուսինը2010 թվականից մինչև օրս սպառնում է իրեն և ստիպում Բագրատունյաց փողոցում զբաղվել մարմնավաճառությամբ: Նա հայտնել է նաև, որ նախկին […]

Թռիչքը հետաձգվել է Քոչարյանի պատճառով. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. ՛՛Ժամանակի՛՛ տեղեկություններով՝ երեկ Ֆրանկֆուրտ-Երևան թռիչքը 40 րոպեից ավելի ուշացել է: Պատճառն այն էր, որ այդ օդանավով Հայաստան էր թռչում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ուշանում էր թռիչքից: Նրա ուշացման պատճառով երեկվա թռիչքը հետաձգվել է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի