04 Մայիսի, Saturday, 2024
KFC

“էլեկտրական հովիվը” ոչխարներին կպաշտպանի գայլերի հարձակումից. Առավոտ

“Առավոտը” գրում է, որ վերջին տարիներին, ինչ գայլերն ակտիվացել են եւ սկսել են մեծ վնաս պատճառել գյուղացիներին` հոշոտելով մեծ քանակությամբ ոչխարների եւ արդեն նաեւ` խոշոր եղջրավորների, կառավարությունը որոշել է գայլորսի դուրս գալ:

“Կառավարության վերջին նիստին` սեպտեմբերի 18-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում կայացրեց բնապահպանության նախարարության միջոցով 20 միլիոն դրամ տրամադրել 200 գայլ որսալու համար` ամեն մի որսված գայլի դիմաց խոստանալով 100 հազար դրամ:

Գայլերից ազատվելու այս տարբերակն այնքան էլ որոշ բնապահպանների եւ ոլորտի մասնագետների սրտով չէ, քանի որ աշխարհում հայտնի են գայլերի դեմ պայքարելու ավելի արդյունավետ  մեթոդներ, որոնք եւ բյուջեի փողերն ու կենդանիներին են խնայում, եւ խնդիրն են լուծում:

“Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի” հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի համոզմամբ` 20 միլիոն դրամի շրջանակներում կարելի է “էլեկտրական հովիվներ” ձեռք բերել, որը եւ արդյունավետ միջոց է կենդանիներին պաշտպանելու համար, եւ ավելի մատչելի գնով կպաշտպանվեն մեծ տարածքները: Այս տարի, ըստ Ռուբեն Խաչատրյանի, հիմնադրամի կողմից մշակվել է այլընտրանքային պայքարի միջոց` գայլերի որսը կանխելու եւ ընտանի կենդանիների պաշտպանության համար, որը փորձնական կիրականացվի Արարատի մարզում. “Ծրագիրը միտում ունի սարերում այլընտրանքային էլեկտրաէներգիա  օգտագործելով` ստեղծել էլեկտրական ցանցով պատված տարածք, որը կոչվում է “էլեկտրական հովիվ””:

Մեր զրուցակցի խոսքերով` համակարգը թույլ չի տա ոչ անտառի կենդանուն բնակավայր դուրս գալ, ոչ էլ ընտանի կենդանուն` վայրի տարածքներ մուտք գործել:
“Առավոտի” հետ զրույցում Ռուբեն Խաչատրյանն ասաց, որ գայլերն ու արջերը շատ զգայուն են էլեկտրաէներգիայի նկատմամբ, եւ մեկ անգամ դիպչելով` այդ կենդանիներն այլեւս հեռու կմնան էլեկտրական տարածքից. “Այս համակարգը կօգնի անվնաս պահել կենդանիներին, եւ նաեւ մասշտաբային ավելի մեծ տարածքներ ապահով կլինեն””,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ