11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Գորիսեցիները` ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի նշանակման. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ երեկ Գորիսի հրապարակում բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առաջիկա նշանակման:

“Ակցիայի ավարտից հետո Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը “Ժամանակին” ասաց, որ ակցիայի դրդապատճառը եղել է Արտակ Բուդաղյանի գործով դատական նիստը, ապա դատական նիստից հետո հավաքվածներն սկսել են բողոքել Խաչատրյանի նշանակման դեմ:

Մեր հարցին՝ եթե կառավարության նիստում հաստատվի Խաչատրյանի նշանակումը, գորիսեցիները պատրա՞ստ են ընդվզել այդ որոշման դեմ, հանրահավաքներ կազմակերպել, բոյկոտել: “Բողոք էլ կլինի, հանրահավաք էլ կլինի, խրախճանք էլ կլինի Խաչատրյանի կողմնակիցների կողմից: Բայց ամեն դեպքում բողոքավոր մասսան շատ կլինի: Գուցե շատերը չմիանան, բայց ներքուստ ընդվզում կլինի հաստատ”,-ասաց նա”,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ