11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Տոնավաճառների առեւտրականներին սպառնում են՝ պահանջելով չմասնակցել բողոքի ակցիաներին. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ նախօրեին “Շրջանառության հարկի մասին” փոփոխված օրենքի դեմ բողոքի ակցիա իրականացրած երևանյան տոնավաճառների առևտրականները հնարավոր է այսօր բողոքի դուրս չգան: Բայց ոչ ինքնակամ:

“”Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ տոնավաճառների սեփականատերերին խիստ հրահանգ է տրվել՝ առևտրականներին թույլ չտալ դուրս գալ տոնավաճառից: Երեկ տեղեկացանք, որ Երևանի ոսկու շուկայում ևս նույն ահաբեկչական գործողություններն են իրականացվել: Ինչպես հայտնի է, ոսկու վաճառքով զբաղվողներն օրվա վերջում իրենց ոսկին թողնում են շուկայի բունկերում, առավոտյան այն նորից հետ են վերցնում:

“Ժողովուրդ”-ն ահազանգ ստացավ, որ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը բունկերի աշխատակիցներին հրահանգել է իր անունից վաճառողներին զգուշացնել, որ եթե այսօրվա բողոքի ակցիային մասնակցեն, ապա ի պահ տրված ոսկին հետ չեն ստանա”,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ