03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Արսեն Թորոսյանը կարող է ձերբակալվել. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օղակը ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ սեղմվում է: Չի բացառվում, որ Թորոսյանն առաջիկայում ձերբակալվի: Երեկ նախաքննական մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, ձերբակալեց Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին, քանի որ Սիմոնյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օրոք նրա տեղակալն էր: Տեղեկացանք նաեւ, որ այս գործով հարցաքննությունները ինտենսիվ շարունակվում են: […]

Փաշինյանը որոշել է պատժել Կարեն Համբարձումյանին․ «Հրապարակ»

Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, Սիսիանի ոստիկանությունը Հակակոռուպցիոն կոմիտեին է փոխանցել հիմնարկի ղեկավար Դավիթ Մարգարյանի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ նյութեր, մասնավորապես՝ ՀՈԱԿ-ին պատկանող ավտոմեքենաները, առանց պայմանագիր կնքելու, վարձակալությամբ տարբեր անձանց է տվել, իսկ ստացված գումարը յուրացրել։ Մարգարյանի ցուցումով, առանց որեւէ պայմանագրի, Սիսիան համայնքի Դարբաս եւ Շամբ բնակավայրերի բնակիչներից 2022թ. […]

Հովիկ Աղազարյանը որոշել է փողոցային առեւտրի դեմ պայքարը մինչեւ վերջ հասցնել․ «Հրապարակ»

Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպից հետո ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է փողոցային առեւտրի դեմ պայքարը մինչեւ վերջ հասցնել։ Երեկ քաղաքապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նա գրություն է ուղարկել քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ պահանջելով տրամադրել հիշյալ փողոցում տեղադրված երկաթյա տաղավարների օրինականության հիմքերը, որից պարզ կդառնա՝ տաղավարը, որտեղ կարտոֆիլ վաճառող քաղաքացին իր մեքենան […]

Կա՛մ Արցախը ինտեգրվում է Ադրբեջանին, կա՛մ էլ կռիվ-պատերազմով վրա են տալիս․ «Փաստ»

«Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության նիստերը շաբաթը մեկ անգամ ինչ-որ հայտարարություն անելու պատրվակի են վերածվել: Բուն նիստը րոպեներ է տևում, իսկ «օրակարգային հարցերն» էլ կա՛մ չզեկուցվող են, կա՛մ, այսպես ասած՝ «գաղտնի»: «Թափանցիկության» անգերազանցելի նվաճում: Հիմնականը դառնում է այն, թե «օրակարգային հարցերից» դուրս ինչ թեմայով կբարեհաճի խուճուճ, պաճուճավոր հայտարարություն անել ինքը՝ Նիկոլը: Վերցնենք թեկուզ վերջին նիստը: Նա […]

Մարզերում տղամարդկանց ՊՆ-ից ծանուցումներ են եկել․ «Իրավունք»

Մարզերում այս օրերին խիստ անհանգստացած են: Ըստ շրջառվող լուրերի` մեծ թվով տղամարդկանց` մինչեւ 48 տարեկան, ծանուցումներ են եկել` զորավարժությունների մասնակցելու համար: Սա առիթ է դարձել շատերին եզրակացնելու` առաջիկայում սպասվող հնարավոր պատերազմի մասին: «Իրավունքը» փորձեց մանրամասներ պարզել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից: Նա, ըստ էության, հաստատեց ծանուցումների մասին լուրերը` ընդգծելով, որ ծանունցագրեր են ուղարկվում պահեստազորում […]

Հայաստանի կառավարությունն իր ընդդիմախոսներին հետեւելու համար լրտեսող ծրագրեր է կիրառել․ «Ժողովուրդ»

Հայաստանը լրտեսական ծրագրեր կիրառող երկրների շարքում է: Հայաստանի կառավարությունն իր ընդդիմախոսներին հետեւելու համար լրտեսող ծրագրեր է կիրառել: Այս մասին վկայում է նաեւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից երեկ հրապարակված «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը: Freedom house-ն իր զեկույցում հիշեցրել է, որ դեռեւս 2022թ-ի մայիսին Google-ի սպառնալիքների վերլուծության խումբը (TAG) Հայաստանի կառավարությանը կապել էր մակեդոնական […]

Աննա Հակոբյանի հիմնադրամին կրկին խոշոր չափերի դրամական փոխանցումներ են արվել․ «Հրապարակ»

Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամին 2020-ի պատերազմից հետո արված հանգանակություններն էականորեն նվազել էին։ Իսկ վերջին շրջանում կրկին խոշոր չափերի դրամական փոխանցումներ են արվել, չնայած դրանց մեծ մասը՝ անանուն է։ Հիմնադրամին գումարներ են փոխանցել անհատներ Արմեն Ղազարյանը՝ 5 մլն դրամ, Ալբերտ Պողոսյանը՝ 25 հազար դոլար, Ղեւոնդ Էմյանը՝ 5 մլն դրամ, Ներսես Սիմոնյանը՝ […]

Կարկառուն քպականներից մեկը, որը իր մասին հիշեցրեց՝ կարտոֆիլամարտի բռնվելով, շարունակում է մարգարիտներ շաղ տալ․ «Փաստ»

Կարկառուն քպականներից մեկը, որ օրերս հերթական անգամ հիշեցրեց իր մասին՝ կարտոֆիլամարտի բռնվելով, շարունակում է մարգարիտներ շաղ տալ: Գիտեք, թե ում մասին է խոսքը: Նրա, ով հանրությանը համոզում էր, որ փողոցում «պեռաշկի» ուտելով ֆռֆռալը, այդ դարակազմիկ եղելությունը լուսանկարելն ու հանրայնացնելը իրենց՝ ՔՊ-ի ներկայացուցիչների հավաքական նկարագիրն է: Հայտնի միջադեպից հետո նրան կարելի է հիշատակել նաև «կարտոֆիլային չիփսերի […]

Ո՞վ է նա․ Արցախի պետնախարա՞րն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի կրտսեր ստաժոր․ «Փաստ»

Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես մրցակցության մեջ են, թե ով ավելի անհաջող արտահայտություն կանի: Մեկ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է հայտարարություն անում, որից հետևում է, թե Ադրբեջանի հետ համագործակցել ցանկացողները կարող են փորձել տրամադրություններ գեներացնել և վերցնել իշխանությունն ու անցնել այդ «համագործակցությանը»: Մեկ էլ՝ նրա կողմից նոր-նոր պետնախարար նշանակված նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է հայտարարում, […]

Տոտալ քարոզչություն, այսպես կոչված, «ռեինտեգրացիայի» թեմայով․ «Փաստ»

Մինչ Արցախում ամենաբարձր մակարդակով ակնարկում են Ադրբեջանին ինտեգրվելու առաջարկությունը ընդունելի համարող ինչ-որ ուժերի կամ անհատների առկայության հնարավորության մասին, վերջին երկու ամիսներին Ադրբեջանում ինտենսիվ քարոզչություն է իրականացվում Արցախի, այսպես կոչված, «ռեինտեգրացիայի» հետ կապված։ Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տարբեր «էքսպերտների» միջոցով հանրային հարթակում և խոսույթում «ռեինտեգրացիայի» և համակեցության թեզեր տիրաժավորել։ Հասկանալի է, որ այդ բոլոր «էքսպերտները» իշխանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված