03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հովիկ Աղազարյանը որոշել է փողոցային առեւտրի դեմ պայքարը մինչեւ վերջ հասցնել․ «Հրապարակ»

Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպից հետո ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է փողոցային առեւտրի դեմ պայքարը մինչեւ վերջ հասցնել։ Երեկ քաղաքապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նա գրություն է ուղարկել քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ պահանջելով տրամադրել հիշյալ փողոցում տեղադրված երկաթյա տաղավարների օրինականության հիմքերը, որից պարզ կդառնա՝ տաղավարը, որտեղ կարտոֆիլ վաճառող քաղաքացին իր մեքենան կանգնեցրել էր, օրինական հիմքո՞վ է տեղադրվել փողոցի վրա, թե՞ ոչ։

Պատգամավորը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ դեռեւս պատասխան չի ստացել։ Նա կարծում է, որ եթե անգամ օրինական են, ապա վարչական շրջանի ղեկավարությունը կարող է դա ճանաչել գերակա շահ եւ փոխհատուցելով սեփականատիրոջը` ապամոնտաժել հանրության առողջությանը վտանգ ներկայացնող տաղավարները։ Պատգամավորը պնդում է, որ փողոցում առեւտուրը վթարային իրավիճակ է ստեղծում։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ պատգամավորի եւ վաճառողի միջեւ քաշքշուկ էր եղել, երկուսն էլ կանչվել էին ոստիկանություն` բացատրություններ տալու, Աղազարյանը ճանաչվել էր տուժող, առեւտրականին ձերբակալել էին, ապա ազատ արձակել: Քրեական վարույթն ընթանում է 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` խուլիգանություն»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ