11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Ի՞նչ է կատարվում Արցախում․ «Հրապարակ»

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերաինտեգրվում է Արցախի քաղաքական կյանքին, որտեղից հեռացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ հրաժարվելով Արցախի հերոսի կոչումից եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Թեեւ դա գնահատվեց որպես պատասխանատվությունից խույս տալու եւ պարտության մեղքը ռազմաքաղաքական ղեկավարության ուսերին դնելու փորձ։ Նախօրեին Բաբայանը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ […]

Բանակի հետ կապված խնդիրները պետք չէ վերածել «Կիսաբաց լուսամուտների»․ Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»

Բանակի երրորդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումներին անդրադառնալով՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը եւ քրեական գործն ամբողջությամբ շինծու են, ըստ այդմ՝ անհիմն են նաեւ Խաչատուրովի մեղադրանքն ու ձերբակալությունը․ «Մենք պետք է արձանագրենք, որ Գրիգորի Խաչատուրովը եւ իր հայրը՝ Յուրի Խաչատուրովը, մեր զինված ուժերի ակունքներում կանգնած […]

Ինչու են բերել ինքնիշխանությունից հրաժարվելը քրեականացնող նախագիծը․ «Ժողովուրդ»

2022 թվականի դեկտեմբերի 29-ի կառավարության նիստում հաստատվեց Քրեական օրենսգրքում նոր փոփոխությունների նախագիծը, որով պատասխանատվություն կսահմանվի ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու համար։ Նախագծով առաջարկվում է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար սահմանել տարբեր չափի տուգանքներից մինչեւ առավելագույնը 3 տարվա ազատազրկում, կոչերը տեղեկատվական տարբեր աղբյուրներով, ԶԼՄ-ներով տարածելու համար` 2-5 տարվա ազատազրկում։ Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված տարբեր բռնի գործողություններ կատարելու […]

Ամեն րոպե սպասում են նոր երկրաշարժի․ «Իրավունք»

«Թուրքիայում փետրվարի 20-ին կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ` Անթաքիա քաղաքում: Ընդհանուր առմամբ` իրավիճակը շարունակում է լարված մնալ ամբողջ Թուրքիայում: Տեղի հայերից «Իրավունքին» փոխանցեցին, որ ամեն րոպե սպասում են նոր երկրաշարժի, ընդ որում` զգուշացրել են, որ կարող է այն ավելի ուժգին լինել: Մարդիկ կտրոնով օգնություն են ստանում, որոնք բերվել են այլ երկրներից, չունեն ո՛չ […]

ԱԺ պատգամավորների օգնականները պարգևավճար են ստացել․ «Ժողովուրդ»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հասան իրենց երկրորդ նպատակին եւս։ Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգնականներին տրվել է աշխատավարձի 15 տոկոսի չափով պարգեւավճար աշխատակազմի նոր ղեկավար֊քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից։ Հիշեցնենք , որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի օգնականները մի խումբ այլ ՔՊ պատգամավորների օգնականների հետ պարգեւավճար են պահանջել ԱԺ […]

15 միլիոն դրամ՝ կերուխումին․ մեկ անձից գնման պրակտիկան շարունակվում է․ «Փաստ»

«Կոռուպցիան, ասում են, «գլուխների մեջ» է: Հակակոռուպցիոն «թափանցիկության» դրոշ թափահարողներն էլ ասում են, որ եթե պետական մարմինները «մեկ անձից գնման ընթացակարգով» պետական ու բյուջետային գումարներ են ծախսում այս կամ այն ապրանքը գնելու կամ ծառայության դիմաց վճարելու համար, ապա փնտրեք կոռուպցիոն ռիսկեր: Ժամանակին Նիկոլ Փաշինյանն էլ էր այս թեմայով ամենօրյա ռեժիմով աղմկում: Հիմա, ինչպես ասում են, […]

Գրպանը ուղե՞րձ էին գցել. «Փաստ»

Երեկ՝ փետրվարի 20-ին, Արցախյան շարժման 35-րդ տարելիցն էր: Մի շտապեք ուղղել, գիտենք, որ ճիշտը «տարեդարձն» է, բայց Նիկոլի գլխավորած գործող իշխանությունն այն աղետը բերեց այդ շարժման բովանդակության ու արդյունքների, Արցախի ու Հայաստանի գլխին, որ հաղթանակները պարտության վերածվեցին, տոները՝ սգի ու վշտի, տարեդարձներն էլ՝ տարելիցների ու «հիշատակի օրերի»: Հա, ու Նիկոլ Փաշինյանը փետրվարի 20-ի առիթով հանդես […]

Ձերբակալել են Գրիգորի Խաչատուրովին․ 168.am

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրականություն դարձնել իր գործընկեր Իլհամ Ալիևի երազանքը` նա ոչ միայն հետևողականորեն քանդում է բանակը, այլև մեկուսացնում լավագույն զինվորականներին: 168.am-ի տեղեկություններով` բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին ձերբակալել է ԱԱԾ քննչական դեպարտամենտը` դատարան կալանքի ներկայացնելու համար: Փորձառու զինվորականը ձերբակալվել է օրեր առաջ Ազգային ժողովում ուսապարկ-ՔՊ-ականների և գլխավոր դատախազ […]

ՔՊ-ական պատգամավորները չգիտեն՝ ինչ անել, որպեսզի գտնեն Աննա Վարդապետյանի հետ զրուցելու ճանապարհը․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական պատգամավորները վախի մթնոլորտում են եւ չգիտեն՝ ինչ անել, որպեսզի գտնեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ շփվելու, զրուցելու ճանապարհը։ Բանն այն է, որ որոշ ՔՊ-ականներ փորձեր արել են նրա հետ շփվելու, սակայն գլխավոր դատախազը նրանց հետ հանդիպելու կամ շփվելու հարցը թողել է օդից կախված: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ որոշ ՔՊ-ականններ, […]

ԱԳՆ-ի կողմից մեկ անձից գնումները չեն դադարում. «Ժողովուրդ»

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 1 մլն 672 հազար դրամի ներկայացուցչական ծախսեր է կատարել եւ մեկ անձից կասկածելի եղանակով գնման սկզբունքով տարբեր պայմանագրեր կնքել: Դրանցից մեկով, օրինակ, արտաքին գերատեսչության պետական արարողակարգի ծառայությունը 236 հազար 970 դրամի պայմանագիր է կնքել «Պլազա Սիստեմս»- ՓԲԸ-ի հետ: Այդ գումարի շրջանակներում կազմակերպվել է Խորվաթիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի համար հյուրասիրություն: 185 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված