03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը»․ «Փաստ»

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է մրցույթ «Պատմամշակութային արգելոցթանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթի թեստավորման փուլն անցկացվելու է 2023 թվականի մարտի 28-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ մարտի 31-ին: Այս ՊՈԱԿ-ին մենք առիթ ունեցել ենք անդրադառնալ՝ մասնավորաբար նշելով, որ ՊՈԱԿ-ը ժ/պ-ի կարգավիճակով ղեկավարում է Արմեն Հովհաննիսյանը, որը, ըստ «օդում կախված լուրերի», […]

Հիմա էլ «Գոյ» թատրոնի ետևից են ընկել․ «Փաստ»

Առանց հեգնանքի նշույլի պետք է ասել, որ ինչ-ինչ, բայց քանդելու, փչացնելու, կոտրելու, ավիրելու, առնվազն տհաճ նստվածքներ թողնելու հարցերում Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն անմրցակցելի է: Թվարկված բոլոր ուղղություններով Փաշինյանի իշխանությունը կարող է առնվազն տարածաշրջանային չեմպիոն հռչակվել: Որ մի քիչ էլ այս տեմպով շարունակեն՝ նաև աշխարհի… Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար […]

Փաշինյանի կողմից հրահանգ է առկա պարզել, թե ՀՀ-ում գործող լրատվամիջոցների ղեկավարները ինչ ունեցվածք ունեն․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաջորդ հրահանգն է իջեցվել, որը կրկին ուղղված է լրատվամիջոցների դեմ: Այս անգամ վարչապետի կողմից հրահանգ է առկա պարզել, թե Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ գործող լրատվամիջոցների ղեկավարները ինչ ունեցվածք ունեն, ինչ եկամուտ: Այս հրահանգը իջեցված է եղել իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք ուսումնասիրություն իրականացնեն եւ այդ մասին զեկուցեն հենց […]

ՔՊ կուսակցության անդամավճարը որոշել են բարձրացնել․ «Հրապարակ»

«Նախօրեին «Քաղպայմանագիր» կուսակցությունում անդամավճարների նոր կարգ է հաստատվել։ Բանն այն է, որ ստեղծման օրվանից ՔՊ-ում համահարթեցման սկզբունքն է գործել՝ բոլոր կուսակցականներն անդամավճար են մուծել 1000-ական դրամ՝ ամսվա կտրվածքով։ Իշխանության գալուց հետո որոշել են անդամավճարը հաշվարկել եկամտի 3 տոկոսի չափով։ Ասենք, պատգամավորները, որոնք ամսական ստանում են մոտ 450 հազար դրամ, ամսական 15 հազար դրամ անդամավճար են […]

Երեքշաբթին բարի չէր Նիկոլ Փաշինյանի ու նրա քարոզչական թիմի համար․ «թարս օր» էր․ «Փաստ»

Երեքշաբթին բարի չէր Նիկոլ Փաշինյանի ու նրա քարոզչական թիմի համար: Ասենք՝ «բարի չէր»-ը մեղմ և փափուկ բնորոշում է: Միանգամից պետք է նկատել՝ «թարս օր» էր: Հարվածն էլ եկավ այնտեղից, որտեղից Նիկոլ Փաշինյանն ու նրա պարգևավճարյալ խումբը ամենից քիչ կարող էին սպասել. Միացյալ Նահանգներից: Բանն այն է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել էր, «Մարդու իրավունքների» զեկույցի քորոցն […]

74 մլն 800 հազար դրամ՝ «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ին․ «Հրապարակ»

«Մարտի 13-ին վարչապետի աշխատակազմը հերթական խոշոր դրամաշնորհն է տրամադրել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրությանն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով։ Դրամաշնորհը կազմում է 74 մլն 800 հազար դրամ՝ 192 հազար դոլար։ Դրամաշնորհի պայմանագրից տեղեկանում ենք, որ գումարը ՊՈԱԿ-ին փոխանցվել է իր շենքային պայմանները բարելավելու, այսինքն՝ ՊՈԱԿ-ի շենքը վերանորոգելու համար։ Նշենք, որ անցած […]

ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս. «Հրապարակ»

«ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս, եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը որերորդ անգամ ֆրակցիայի հատուկ նիստ են հրավիրում ու թիմակիցներին սպառնում կարգապահական տույժերով, այդ թվում՝ աշխատավարձից պահումներով։ Երեկ էլ նիստերի օրակարգը սպառելուց հետո հերթական պատժիչ նիստն էին հրավիրել։ ՔՊ մեր աղբյուրներն ասում են, որ Կոնջորյանը նախատել է պատգամավորներին ոչ […]

17 տոկոսով ավելացել է Փաշինյանի անձնական «խիստ բացասական» վարկանիշը․ «Փաստ»

«Գաղտնիք չէ, որ տարբեր տեղական ու արտերկրյա կազմակերպություններ պարբերաբար սոցիոլոգիական հարցումներ են անցկացնում, այդ թվում՝ իշխանությունների պատվերով: Այդ հարցումների մի մասը հրապարակվում է, մյուս մասը համարվում է, այսպես կոչված, «ներքին օգտագործման»: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարվա սկզբից արդեն «չհրապարակվող» երկու հարցում է անցկացվել (սովորաբար՝ ամիսը մեկ անգամ պարբերականությամբ): Դրանցից մեկին առիթ ունեցել ենք անդրադառնալ իշխանության […]

Փաշինյանն անուղղակի հասկացրել է, որ չի ների նաեւ Թորոսյանին․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ իրավապահ մարմինների աշխատանքի եւ կոռուպցիոն բացահայտումների մասին, որոնք հենց իր թիմին են առնչվում: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ նա, անդրադառնալով իրավապահ համակարգի կողմից Քովիդի ժամանակաշրջանին առնչվող բացահայտումներին եւ իշխանության ներսում պաշտոնյաների կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների արդյունքում ձերբակալություններին, հայտարարել է՝ ով […]

Փաշինյանը կտրուկ դեմ է արտահայտվել Արթուր Դավթյանի նշանակմանը․ «Հրապարակ»

Չնայած մամուլում շարունակ գրվում է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արցախի դատախազ է նշանակվելու, սակայն մենք օրեր առաջ գրեցինք, որ դա Արցախի նախագահականում բացառում են։ Ուրեմն ինչո՞ւ է այդ լուրը շարունակում շրջանառվել։ Բանն այն է, որ երբ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, որ ստանա նրա «դաբրոն»՝ Ներսիսյանին պետնախարարի պաշտոնում նշանակելու համար, հպանցիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված