24 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս. «Հրապարակ»

«ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս, եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը որերորդ անգամ ֆրակցիայի հատուկ նիստ են հրավիրում ու թիմակիցներին սպառնում կարգապահական տույժերով, այդ թվում՝ աշխատավարձից պահումներով։ Երեկ էլ նիստերի օրակարգը սպառելուց հետո հերթական պատժիչ նիստն էին հրավիրել։

ՔՊ մեր աղբյուրներն ասում են, որ Կոնջորյանը նախատել է պատգամավորներին ոչ միայն ԱԺ-ի, այլեւ խմբակցության նիստերից բացակայելու համար, ասել է, որ պատժի ձեւեր են մտածելու։ Առիթը եղել է ՄԻՊ թեկնածուի հետ նախօրեի հանդիպումը, որին քիչ պատգամավորներ են ներկա գտնվել։ ՔՊ-ականի կարծիքով, քանի դեռ խմբակցության ղեկավարությունը չի հստակեցրել անելիքները եւ պատգամավորներին վերաբերվում է «գյադեք՝ էս կողմ, գյադեք՝ էն կողմ» սկզբունքով ու օրվա մեջ մի քանի նիստ է հրավիրում՝ փորձելով ընդգծել իրենց առաջնորդությունը, պատգամավորների կողմից նման վերաբերմունքի է արժանանալու»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ