03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանը կշտամբել է Միրզոյանին․ «Փաստ»

ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, հայտարարեց, որ առաջիկայում Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս դրվագը անակնկալ է եղել ոչ միայն քպական պատգամավորների, այլև նույնիսկ Նիկոլ Փաշինյանի համար: Խոսքը ոչ թե բուն հանդիպմանն է վերաբերում, այլ խորհրդարանում այդ […]

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում. Infocom.am

«Ինֆոքոմ»-ը գրում է՝ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Խաչատրյանը բնակարանն իր հարևանների համեմատությամբ ձեռք է բերել էականորեն ավելի էժան գնով։ Այդ ընթացքում տարօրինակ ճակատագրի է արժանացել Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) քննվող քրեական գործը, որն առնչվում էր 2017-ի խորհրդարանական ընտրություններում […]

Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու․ «Փաստ»

Չէ՛, հումոր չկա, ամենայն լրջությամբ, պարոնա՛յք, իրոք Հայաստան «ռևիզոր» է գալու: Այն էլ՝ ոչ թե ինչ-որ մի կորած-մոլորած, այլ եվրո՛-ռևիզոր: Նա առայժմ Միջին Ասիայի երկրներում է շրջում, բայց ասել է, որ Երևան էլ է մտադիր այցելել: Համենայն դեպս, պատժամիջոցների հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դևիդ Օ’Սալիվանը Բիշքեկում բրիֆինգ է ունեցել և խոսել իր առաքելության մասին: Եթե […]

ՔՊ-ականների համար իսկական պատուհաս է դարձել Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ ՍԴ որոշումը. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների համար իսկական պատուհաս է դարձել Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ ՍԴ որոշումը: Ինչպես հայտնի է, ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։ Խնդիրը հետեւյալն է. Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել […]

Սամվել Բաբայանն Արցախում իր ձեռքն է վերցրել մսի բիզնեսը․ «Հրապարակ»

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ով մոտ երկու ամիս է՝ տեղափոխվել է Արցախ, փորձում է ձեռքը վերցնել մսի շուկան։ Բլոկադայի մեջ հայտնված Արցախում խնդիրներ են առաջացել բոլոր, այդ թվում՝ ներկրման ոլորտում։ Մինչեւ բլոկադան մսի ներկրմամբ զբաղվել է 2020 թվականի պատերազմում զոհված հերոսներից մեկի եղբայրը, որը շահել է կառավարության տենդերը։ Մեր աղբյուրներն ասում են, […]

Ինչո՞ւ են ՔՊ-ականներն այսպես «զինվում»․ «Փաստ»

Մամուլում շրջանառված տեղեկությունները, թե Փաշինյանի ՔՊ-ի ներսում շատերը «զինվում» են, այսպես ասած, «ժուչոկներով», հետաքրքրաշարժ է մի քանի առումով: Բայց նախքան այդ նկատենք և այն հրապարակումները, որոնք վկայում են այն մասին, որ Փաշինյանի անվան խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները ոչ անթաքույց փորձեր են անում, այսպես ասենք՝ «տեղեկություններ հավաքել» իրենց «քլնգող» լրագրողների ու լրատվամիջոցների մասին: Դե, ասում են՝ քպականները […]

Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն․ «Հրապարակ»

«Շաբաթ օրը Բաքուն իր վերահսկողության տակ վերցրեց Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը։ Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն։ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում որքան հաճախ է խոսում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին, նույնքան հաճախ էլ պնդում է, որ խաղաղության պայմանագիր լինելու է։ Անցած շաբաթ դա ասաց կառավարության նիստում։ Իսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը, […]

Ավինյանը «տուն ճանապարհեց» Սարգսյանին՝ որ վաղաժամ բազմի նրա գահին․ «Հրապարակ»

«Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետարանում երեկ առաջին գործակարգավարական խորհրդակցությունն էր, որը վարում էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, թեպետ քաղաքապետի ԺՊ է նշանակվել առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Ավինյանը հայտարարեց, որ փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանի, Լեւոն Հովհաննիսյանի, Ստեփան Մաչյանի հետ աշխատանքի բաժանում են արել եւ որոշել, որ խորհրդակցությունները հիմնականում կվարի ինքը։ Մեր տեղեկություններով՝ Ավինյանի այս հայտարարությունն անակնկալի է բերել […]

Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ․ «Ժողովուրդ»

«ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Թորոսյանը չի մասնակցել ՔՊ վարչության վերջին նիստին, որը երեքշաբթի՝ մարտի 21-ին է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ նույն օրը ԱԺ-ում նախատեսված էր նաեւ ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանի եւ ՔՊ-ական պատգամավորների հանդիպումը: Թորոսյանը, սակայն, այս հանդիպմանն էլ չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի […]

Այսպիսի հայտարարությունները չեն կարող լավ հետեւանք ունենալ․ «Ժողովուրդ»

2022 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մասին, որտեղ նշվում էր, որ հայկական եւ ադրբեջանական կողմերին ներկայացված ռուսական առաջարկի իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղին հարակից վերջին երկու շրջանների հանձնումը Ադրբեջանին պետք է կապվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված