08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ուր է անհետացել Գագիկ Խաչատրյանը. Հայկական ժամանակ

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը անցած տարվա վերջին հրավիրված ասուլիսից հետո այլևս հրապարակային որևէ միջոցառման չի մասնակցել: ՛՛Հայկական ժամանակի՛՛ տեղեկություններով՝ նա երկարատև արձակուրդում է: Ըստ այդ տեղեկությունների՝ նա ներկայումս արտերկրում է, որտեղ ոտքերի անոթների հետ կապված բարդ և թանկարժեք վիրահատությունների է ենթարկվում: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

ԱԺ-ից բացակայությամբ ռեկորդակիրները. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ ներկայացնում է ԱԺ-ից ամենաշատ բացակայած պատգամավորների ցուցակը: Պաշտոնական տվյալներով ևս, բացակա պատգամավորների ցանկը գլխավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Վեցերորդ նստաշրջանում տեղի է ունեցել 133 քվեարկություն և գրանցում: Ըստ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության տրամադրած տվյալների՝ Ծառուկյանն ունի 133 բացակա: ԲՀԿ խմբակցության ղեկավարն ամբողջ նստաշրջանի ընթացքում որևէ նիստի չի ներկայացել: Ընդհանրապես, […]

“Սենսացիոն” ասելու բան չկար. Առավոտ

“Երեկ Երեւանում բացվել է Կոմիտասի թանգարան–ինստիտուտը: Պաշտոնական լրատվամիջոցները դրան անդրադարձան պաշտոնապես, քանի որ բացմանը մասնակցում էր Հայաստանի նախագահը։ Ոչ պաշտոնականներն ընդհանրապես չանդրադարձան, որովհետեւ դրա մասին որեւէ բացատրություն կամ “սենսացիոն” ասելու բան չկար։ Ցավոք, ոչ մի պաշտոնյա կամ հայտնի մարդ այդ բացման արարողության ժամանակ ոչ մի արտառոց բան չի ասել, որ հնարավոր լինի տարածել ու ուրախացնել։ […]

Ռուսաստանի “դաբրոն” կա. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, Ռուսաստանն իր վերջնական համաձայնությունն է տվել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու, այդ թվում եւ խորհրդարանական կառավարման հարցում, ինչի մասին էլ մինչեւ փետրվարի վերջ կհայտարարի Սերժ Սարգսյանը:  Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր չէ՞, որ նույն ԵՏՄ անդամ երկրներում տարբեր կառավարումներ լինեն, թերթի ռուսաստանյան  աղբյուրը նշել է, որ խնդրի քննարկման արդյունքում ընդունելի է համարվել հայաստանյան […]

Ինքնասպանության փորձ անողը աղանդավո՞ր է եղել. Իրավունք

“Իրավունք”-ի տեղեկություններով, երեկ Կիեւյան կամրջից ցած նետված եւ Հրազդան գետում հայտնված 15-ամյա աղջիկը, ով անմիջապես տեղափոխվել Արմենիա ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից է:  Ըստ գյուղում տարածված լուրերի՝ աղջիկը կապ է ունեցել ինչ-որ աղանդավորական կառույցի հետ: Ըստ նույն խոսակցությունների, հնարավոր է, որ հենց այդ կապն է եղել նման քայլի գնալու պատճառը: Մանրամասները թերթի այսօրվա […]

Ծառուկյանը բոլոր կողմերում կարող է. Իրատես de facto

 “Իրատես de facto”-ն գրում է. Գրեթե փետրվարն է: Կարճ ամիս, որի “ներսից” կծիկրակի մարտը: Այո, այս ժամանակահատվածում կլսենք, թե ինչ է “փիքր” անում ՀՀԿ առաջնորդը` սահմանադրական բարեփոխումների մասին: Մենք, անշուշտ, հասկանում ենք` ինչ կասվի փետրվար-մարտին: Կարծում ենք` “կոնկուրենտ ֆիրման” նույնպես: Իզուր չէր Քոչարյանի հարցազրույցը: Ընդ որում, բավականին ժամանակավրեպ, որովհետեւ ցանկալի տպավորությանը չծառայեց: Ցանկալի տպավորությանը չծառայեց […]

Մի “սիլլա” ոստիկանին ու 5 տարի ազատազրկում. Ժամանակ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Սերգեյ Թանգյանի գործի դատական քննությունը: Մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը: 39-ամյա Սերգեյ Թանգյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված՝ առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ոստիւկանության տեսուչ Հ. Լեւոնյանի նկատմամբ: Այդ բռնությունն արտահայտվել է նրանում, որ Սերգեյը բռունցքով մեկ անգամ […]

Ծառուկյանը մեկուսացնում է

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը տեւական ժամանակ է, ինչ իր հարաբերությունները “սառեցրել” է իր կուսակցության հետ: Ըստ նույն տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ինչ-ինչ պատճառներով դժգոհ է Վ. Հովհաննիսյանից եւ հրահանգել է նրան “մեկուսացնել”: Բացառված չէ, որ Հովհաննիսյանը շուտով կհայտարարի նաեւ ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակությունից դուրս գալու մասին: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Կլինի համաներո՞ւմ. Չորրորդ իշխանություն

Ըստ շրջանառվող լուրերի, իշխանությունները մտադիր են գարնանը Հայաստանում համաներում հայտարարել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես պնդում են “Չորրորդ իշխանության” աղբյուրները, իշխանական կուլիսներում ներկայումս քննարկվում է, թե ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածներով դատապարտված անձանց վրա է տարածվելու համաներումը:  Սովորաբար համաներման մասին նախապես չեն հայտարարում, այլ այդ մասին իմացվում է միայն այն բանից հետո, երբ նախագահականը […]

Մայրապետ սկեսուրը բազկաթոռով խփել է հարսին. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ավարտվեց Ռիմա Գրիգորյանի գործի դատական քննությունը: “60-ամյա Ռիման որպես մայրապետ է աշխատում մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկում: Բայց նա դատվել ու դատապարտվել է մարդու նկատմամբ գործադրած բռնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ռիմայի գործադրած բռնությունից տուժողը նրա հարսն է: Մասնագիտությամբ գթասիրտ լինելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի