07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի “սիլլա” ոստիկանին ու 5 տարի ազատազրկում. Ժամանակ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Սերգեյ Թանգյանի գործի դատական քննությունը: Մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը:

39-ամյա Սերգեյ Թանգյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված՝ առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ոստիւկանության տեսուչ Հ. Լեւոնյանի նկատմամբ: Այդ բռնությունն արտահայտվել է նրանում, որ Սերգեյը բռունցքով մեկ անգամ հարվածել է տեսուչի դեմքի աջ հատվածին՝ նրա առողջությանը պատճառելով թեթեւ վնաս…

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի նոյեմբերի 4-ին, ժամը 22-ի սահմաններում ոստիկանության տեսուչ, կապիտան Լեւոնյանն իր ծառայակցի հետ ծառայողական մեքենայով, առկայծող ազդանշանային համակարգը միացված վիճակում, ոստիկանի համազգեստով անցել է Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի մոտով ու նկատել է վիճաբանող երիտասարդների:

Նրանց թվում է եղել Սերգեյ Թանգյանը:

Ոստիկանները ծառայողական պարտականություններն իրականացնելով՝ մեքենան կայանել են հավաքվածների մոտ, մոտեցել են վեճի պատճառը պարզելու, այն կանխելու, դադարեցնելու նպատակով:

Ի պատասխան ոստիկանների հորդորի՝ Սերգեյ Թանգյանը, ըստ դատական ակտի, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, ուղղվել է դեպի Հ. Լեւոնյանը, հայհոյանքներ է տվել նրա՝ որպես ոստիկանի ու ոստիկանության հասցեին, ու բռունցքով հարվածել է տեսուչի դեմքի աջ հատվածին՝ նրա առողջությանը պատճառելով թեթեւ վնաս:

Թանգյանը կալանքի տակ է առնվել նոյեմբերի 5-ից:

Նրան վերջին հաշվով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում Թանգյանն իրեն մեղավոր է ճանաչել ու միջնորդել գործը քննել արագացված կարգով՝ այն հույսով, որ մեղմ պատժի կարժանանանա:

Դատարանը հաշվի է առել, որ Սերգեյը երկու անչափահաս երեխաներից ու չաշխատող կնոջից բաղկացած իր ընտանիքի միակ կերակրողն է, դատվածություն չունի, բնութագրվում է դրական, գործում առկա է Գորիսի քաղաքապետի միջնորդությունը՝ դրական բնութագրվող Սերգեյ Թանգյանին ազատազրկման հետ չկապված պատժի ենթարկելու վերաբերյալ:

Որպես Թանգյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել, որ Թանգյանը հանցավոր արարքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով:

Թանգյանի շահերի պաշտպանը միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, հաշվի առնել, որ նա ընտանիքի, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաների միակ կերակրողն է, դատվածություն չունի, դրական է բնութագրվում, ծնկահոդի հիվանդություն ունի, զբաղվում է անասնապահությամբ, տուժողը նրա դեմ բողոք, պահանջ չունի, եւ այլն:

Բայց դատարանը նկատի է առել այն, որ Թանգյանը կատարել է ծանր հանցանք՝ կառավարման կարգի դեմ ուղղված, որի համար նախատեսված է առավելագույնը՝ 10 տարի ազատազրկում:

Եվ ընդհանուր իրավասության դատարանը Սերգեյ Թանգյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել… 5 տարի ազատազրկման:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ