06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը բոլոր կողմերում կարող է. Իրատես de facto

 “Իրատես de facto”-ն գրում է.

Գրեթե փետրվարն է: Կարճ ամիս, որի “ներսից” կծիկրակի մարտը: Այո, այս ժամանակահատվածում կլսենք, թե ինչ է “փիքր” անում ՀՀԿ առաջնորդը` սահմանադրական բարեփոխումների մասին: Մենք, անշուշտ, հասկանում ենք` ինչ կասվի փետրվար-մարտին: Կարծում ենք` “կոնկուրենտ ֆիրման” նույնպես: Իզուր չէր Քոչարյանի հարցազրույցը: Ընդ որում, բավականին ժամանակավրեպ, որովհետեւ ցանկալի տպավորությանը չծառայեց: Ցանկալի տպավորությանը չծառայեց եւ չի էլ ծառայի Գագիկ Նիկոլայիչի փետրվարի հինգին տեղի ունենալիք համաժողովը եւս:

“Ցանկալին” լոկ կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիաներն են: Առաջին հայացքից` հախուռն, արդարացի եւ, իհարկե, ներքին պոտենցիալով օժտված: Դրանց զուգահեռ` նույնական ակցիաներ են մարզերում, հատկապես վերջին օրերին “ցնցված” Գյումրիում, ուր ավանդաբար Գագիկ Ծառուկյանը, ի հեճուկս իշխանությունների “տոկոսներ խփելու” խոստման, հաղթարշավներ է ունենում:

Մի խոսքով, երկրի համար այս դժվարին ու մարտահրավերներով լեցուն դաժան պահին, Ծառուկյանի սիրտն այդ մարտահրավերներն անտեսել ու համառորեն սահմանադրական փոփոխություններ չի ուզում: Խիստ հասկանալի պատճառով:

ՈՒ քանի որ նա ունի փող, ընդամենը` փող, ու ոչ մի պատասխանատվություն երկրի ճակատագրի, մասնավորապես, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների այս փուլում, կարող է եւ՛ կամրջին, եւ՛ կամրջից ներքեւ, կամրջի աջ կամ ձախ կողմերում էլ “պարել”` իր “խոսքը գործ” դարձնելու համար:

Ինչ նկատի ունենք “խոսք” ասելով. այն, որ կուսակցության, այն է` ԲՀԿ-ի ծրագրային դրույթներում, սեւով սպիտակի վրա մինչ այս ներառված է եղել մեկ երկաթյա դրույթ. Հայաստանը պետք է դառնա խորհրդարանական կառավարման երկիր:

Ինչպես կասեր Վանոն, թողնենք ԲՀԿ-ին` իր “ախմախության հետ միայնակ”, անցնենք առաջ:

Հետաքրքիր են ՀՅԴ-ում տեղի ունեցող զարգացումները եւս: Չմոռանանք` ՀՅԴ-ն աշխարհասփյուռ կառույց է: Ի տարբերություն ԲՀԿ-ի, նաեւ` գաղափարական, որքան էլ վերջին շրջանում խոսվի ՀՅԴ տեղատվությունների եւ մակընթացումների մասին: Բոլոր դեպքերում, ՀՅԴ-ն դասական կառույց է` դասական ավանդույթներով:

Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ