06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Սենսացիոն” ասելու բան չկար. Առավոտ

“Երեկ Երեւանում բացվել է Կոմիտասի թանգարան–ինստիտուտը: Պաշտոնական լրատվամիջոցները դրան անդրադարձան պաշտոնապես, քանի որ բացմանը մասնակցում էր Հայաստանի նախագահը։ Ոչ պաշտոնականներն ընդհանրապես չանդրադարձան, որովհետեւ դրա մասին որեւէ բացատրություն կամ “սենսացիոն” ասելու բան չկար։ Ցավոք, ոչ մի պաշտոնյա կամ հայտնի մարդ այդ բացման արարողության ժամանակ ոչ մի արտառոց բան չի ասել, որ հնարավոր լինի տարածել ու ուրախացնել։

Կոմիտասի կենտրոնի ստեղծումը ոչ միայն արդիական է, այլեւ ուշացած, որովհետեւ Կոմիտասի փորձը մեզ համար ուսանելի է՝ ոչ միայն զուտ մշակութային առումով: Մենք՝ սովորական մահկանացուներս, տեսնում ենք առկա թշվառ վիճակը, արձանագրում ենք եւ համադրում մեզ հայտնի փաստերը՝ մնալով այս, “երկնային” մակարդակի վրա, որովհետեւ “սնուցման” այլ աղբյուրներ մեր երեւակայությունը չունի:

Սակայն ժամանակ առ ժամանակ մեր մեջ հայտնվում են անհատներ, որոնք սնվում են այլ՝ մեզ համար անմատչելի աղբյուրներից, եւ ասում են տվյալ միջավայրին, տվյալ ազգին՝ “դուք այն չեք, ինչ-որ ձեր մասին մտածում եք, դուք շատ ավելի լավն եք. ձեր երեւացող թշվառության մեջ կան հարստություններ, որոնք չեք տեսնում, իսկ ես տեսնում եմ, եւ հիմա ես ձեզ այդ հարստությունները ցույց կտամ”:

Կոմիտասը դա արեց մեր հոգեւոր եւ գեղջկական երգի օրինակով”:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ