08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Էջմիածինցիները սրտի էխոկարդիոգրաֆիայի համար ստիպված են հասնել Երևան. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՛՛Էջմիածինցիները, պարզվում է, տևական ժամանակ է՝ չեն կարողանում օգտվել իրենց քաղաքի հիվանդանոցի սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից, սենյակը փակ է: Արդյունքում՝ Էջմիածնի հիվանդանոցում բուժվող հիվանդները սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից օգտվելու համար ստիպված են լինում հասնել Երևանի հիվանդանոցներից որևէ մեկը:  Էջմիածնի հիվանդանոցի տնօրենի տեղակալ Մելիք Կոնդյանը ՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում հաստատեց սրտի էխոկարդիոգրաֆի կաբինետի չգործելու հանգամանքը: […]

ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր ոճ է կիրառում՝ համանախագահները միավորվել են Ադրբեջանի դեմ. 168 ժամ

՛՛168 ժամ՛՛ թերթը գրում է.  ՛՛Ունենալով տարաձայնություններ` փաստորեն, Մինսկի խմբի համանախագահները միավորվել են Ադրբեջանի դեմ: Սա իսկապես փոփոխություն է: Թեեւ չի նշանակում, որ ԵԱՀԿ ՄԽ հետագա հայտարարությունները լինելու են ընդդեմ Ադրբեջանի: Մինսկի խումբը փորձելու է պահել հավասարակշռությունը, սակայն հավասարակշռություն չի նշանակում՝ հակամարտող կողմերի հետ նույն կերպ խոսել: ՄԽ-ն պահում է հավասարակշռությունը, բայց փոխում է ոճը՝ […]

Դուք սխալվել եք, Ծառուկյանն իշխանության դեմ է գնում. Լեւոն Զուրաբյան. Առավոտ

՛՛Առավոտ՛՛ թերթը գրում է. ՛՛Առավոտ՛՛-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունե՞ք, որ դուք ուղղակի մասնակցում եք Գագիկ Ծառուկյանի 2017-18 թթ. Նախընտրական քարոզարշավին: Նա պատասխանեց կտրուկ. ՛՛Ոչ, մտավախություն չունեմ՛՛: Մեր հարցին՝ Ձեզ համար Ծառուկյանի նպատակները պա՞րզ են, քայլերի հաջորդականությունը գիտե՞ք՝ նա պատասխանեց. ՛՛Քայլերը որոշում ենք միասնաբար՛՛: Այն ճանապարհը, որի մասին խոսեց խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանը, […]

Կնոջը սպանողին ամուսինը տեսե՞լ է. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթը գրում է. Փետրվարի 5-ին Փարաքար գյուղում դանակի՝ 30-ից ավել հարվածներով սպանված Անահիտ Զաքեւոսյանի գործով գրեթե բոլոր հարեւաններին տանում էին հարցաքննության: Ավելին՝ ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ սպանված կնոջ ամուսինը տեսել է հանցագործին: ՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը նշեց, որ սպանված 51-ամյա Անահիտի ընտանիքը գյուղում փոքրիկ խանութ ունի, որն էլ նրանց ապրուստի […]

Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է վարչապետին.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.  Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: ՛՛Ժամանակի՛՛տեղեկություններով՝ հանդիպումը կայացել է Սամվել Սարգսյանին պատկանող ՛՛Արարատ Փարկ Հայաթ՛՛ հյուրանոցում: Ակնհայտորեն Ռոբերտ Քոչարյանը եւ Հովիկ Աբրահամյանը չեն ցանկանում հանդիպել Հայաստանում կամ իրենց հանդիպումները պլանավորում են Հայաստանից դուրս՝ աչքի չընկնելու համար: Հնարավոր է՝ կողմերը հայտարարեն, […]

Վերջին 14 տարիներին Հայաստանը ՛՛կորցրել՛՛ է 453 հազար քաղաքացի.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛թերթը գրում է.  Հայաստանի անկախության տարիներին բնակչության արտագաղթը գրեթե չի դադարել: Իսկ հատկապես վերջին տարիներին արտագաղթի տեմպերը կտրուկ ահագնացել են: Բայց միեւնույն է, բոլորս մեր սրտի խորքում հույս ենք փայփայում, որ եթե մի օր մեզ հաջողվի Հայաստանը դարձնել ժողովրդավարական եւ օրենքի երկիր, ապա մեր հայրենակիցների գոնե մի մասն անպայման կվերադառնա իր հայրենիք: Սակայն ակնհայտ է, […]

Մսի կոմբինատի մոտ ծեծի է ենթարկվել Անժելա Սարգսյանը .Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Երեւանի Արիմբերդի փողոցում՝ ՛՛Մսի կոմբինատ՛՛ կոչվող տարածքում, փետրվարի 5-ին երկու կանանց միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք: Ըստ ականատեսների՝ Անժելա Սարգսյան անունով մի կնոջ դաժան ծեծի է ենթարկել ոմն Մարիամ: Տարածքում ապրող բնակիչներն Անժելային գտել են երեկոյան, ում էլ Անժելան պատմել է, որ իրեն ծեծել է Մարիամ անունով մի կին: […]

Մշակույթի նախարարը խիստ վիրավորված է. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. Ցեղասպանության 100-ամյակի շրջանակում առաջիկայում հայաստանյան հեռուստաընկերություններով կտոր-կտոր կհնչի Պարույր Սևակի՛՛Անլռելի զանգակատունը՛՛՝ հայաստանյան քաղաքական, հասարակական-մշակութային գործիչների կատարմամբ: Տեսանյութերն արդեն պատրաստ են: ՛՛Ֆինալը՛՛հնչում է նախագահի աշխատակազմի ղեկավար, հարյուրամյակի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանի արտասանությամբ: Միայն մշակույթի նախարարը համազգային այս ՛՛ասմունքին՛՛ չի հրավիրվել, ինչից, թերթի  տեղեկություններով, խիստ վիրավորված է:  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ոչ պրոֆեսիոնալ գեղարվեստական ինքնադրսևորում.նախարարը՝Ճոյտի ֆիլմից. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ”Հիշողություն” ֆիլմին, ասել է, որ ֆիլմը չի դիտել և առանձնապես ցանկություն էլ չունի դիտելու: ՛՛Անկեղծ ասած՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաճախ ժամանակ չի թողնում անգամ բարձրարժեք ստեղծագործություններ վայելելու: Հակոբ Հակոբյանի այս նախաձեռնությունը գնահատում եմ որպես ոչ պրոֆեսիոնալ գեղարվեստական ինքնադրսևորում, այնպես, ինչպես որևէ մեկը […]

Ի վերջո որտե՞ղ է “Դաշնակցությունը”. Չորրորդ իշխանություն

ՀՅԴ-ն մեկնաբանել է, թե վերջին շրջանում ՀՅԴ-ի տեսակետներն ու մոտեցումները գրեթե բոլոր հարցերում տարբերվում են այլ ընդդիմադիրների տեսակետներից: Lրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը շտապել է հանգստացնել, թե իրենց տեսակետները հաճախ տարբերվում են ոչ միայն ընդդիմադիրների, այլ նաեւ իշխանական ուժերի տեսակետներից: ՛՛Մենք միշտ ինքնուրույն քաղաքական գիծ ենք վարել, եւ կան հարցեր, որոնց վերաբերյալ ունեցած մեր մոտեցումները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի