07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

Վերջին 14 տարիներին Հայաստանը ՛՛կորցրել՛՛ է 453 հազար քաղաքացի.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛թերթը գրում է.

 Հայաստանի անկախության տարիներին բնակչության արտագաղթը գրեթե չի դադարել: Իսկ հատկապես վերջին տարիներին արտագաղթի տեմպերը կտրուկ ահագնացել են: Բայց միեւնույն է, բոլորս մեր սրտի խորքում հույս ենք փայփայում, որ եթե մի օր մեզ հաջողվի Հայաստանը դարձնել ժողովրդավարական եւ օրենքի երկիր, ապա մեր հայրենակիցների գոնե մի մասն անպայման կվերադառնա իր հայրենիք:

Սակայն ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված մեր հայրենակիցներին մենք դժվար թե երբեւէ այլեւս կարողանանք վերադարձնել Հայաստան:

Պաշտոնական վիճակագրությունում ՀՀ քաղաքացիների ամփոփ թիվը հաշվառվում եւ ներկայացվում է  ՛՛մշտական բնակչություն՛՛  ձեւակերպմամբ: Հիմք ընդունելով պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ ստացվում է, որ վերջին 14 տարիներին Հայաստանը ՛՛կորցրել՛՛ է 453 հազար քաղաքացի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ