06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Կնոջը սպանողին ամուսինը տեսե՞լ է. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթը գրում է.

Փետրվարի 5-ին Փարաքար գյուղում դանակի՝ 30-ից ավել հարվածներով սպանված Անահիտ Զաքեւոսյանի գործով գրեթե բոլոր հարեւաններին տանում էին հարցաքննության: Ավելին՝ ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ սպանված կնոջ ամուսինը տեսել է հանցագործին:

՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը նշեց, որ սպանված 51-ամյա Անահիտի ընտանիքը գյուղում փոքրիկ խանութ ունի, որն էլ նրանց ապրուստի միջոցն է:

՛՛Ամուսնացած էր, ամուսնու հետ խանութում էին աշխատում: Երեկոյան 9-ի կողմերն Անահիտն ամուսնուն ասել է, որ գնում է տուն՝ հեռուստացույց դիտելու, եւ այս դեպքն է պատահել: Գյուղում բոլորը շոկի մեջ են, չենք հասկանում, թե ինչը կարող էր լինել այս սպանության պատճառը՛՛:

Ըստ Փարաքարում շրջանառվող լուրերի՝ սպանվածի ընտանիքը ապահոված ընտանիք է: Սպանվածն ու նրա ամուսինը շատ փարաքարցիների պարտքով ապրանք են տվել իրենց խանութից:

Ըստ հարևանների շրջանում տարածված լուրերի՝ սպանված Անահիտի ամուսինը տեսել է իր կնոջը սպանողին, սակայն ըստ երևույթին չի հասցրել բռնել մարդասպանին:

Երեկ՝ կեսգիշերին մոտ, Անահիտի սկեսուրը, իմանալով հարսի դաժան սպանության մասին, մահացել է սրտի կաթվածից:

 Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ