12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Էջմիածինցիները սրտի էխոկարդիոգրաֆիայի համար ստիպված են հասնել Երևան. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է.

՛՛Էջմիածինցիները, պարզվում է, տևական ժամանակ է՝ չեն կարողանում օգտվել իրենց քաղաքի հիվանդանոցի սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից, սենյակը փակ է: Արդյունքում՝ Էջմիածնի հիվանդանոցում բուժվող հիվանդները սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից օգտվելու համար ստիպված են լինում հասնել Երևանի հիվանդանոցներից որևէ մեկը:

 Էջմիածնի հիվանդանոցի տնօրենի տեղակալ Մելիք Կոնդյանը ՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում հաստատեց սրտի էխոկարդիոգրաֆի կաբինետի չգործելու հանգամանքը:

 ՛՛Էխոկարդիոգրաֆ կոչվող ապարատի աշխատակցին տարել են Հայոց բանակ՝ ծառայության: Այդ պատճառով ներկա պահին մենք համապատասխան մասնագետ չունենք: Մեր հիվանդանոցի պաշտոնական կայքէջում տեղադրելու ենք հայտարարություն: Ինքներս էլ ենք մտահոգված այս խնդրով՛՛- պարզաբանեց Էջմիածնի հիվանդանոցի փոխտնօրենը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ