05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

«Լավ տղա» Վաղոն սպանել է հորաքրոջ որդուն.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է Վաղինակ Սարգսյանի գործի դատական քննությունը: 29-ամյա Վաղոն՝ Վաղինակ Սարգսյանը 4-ամյա կրթություն է ստացել, խնամքին ոչ ոք չունի: Իր տարիքում նա արդեն նախկինում 3 անգամ դատապարտվել է: Վերջին պատժից ազատվել է համաներումով՝ 2013 թվականի հոկտեմբերի 22-ին: Ներկայումս Վաղինակ Սարգսյանը մեղադրվել է դիտավորյալ […]

ՀԱԿ-ի ունեցվածքը.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայ ազգային կոնգրես կուսակցության հրապարակած 2014 թվականի գործունեության հաշվետվության համաձայն՝ անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ դրամարկղի մնացորդը եղել 100 հազար դրամ: 2014 թվականի ընթացքում անդամավճարները կազմել են 2 մլն 734 հազար 400 դրամ, ֆիզիկական անձանց նվիրատվությունները (մինչեւ 100 հազար դրամ կատարել են 18 անձինք) կազմել է 1 մլն 710 հազար դրամ: […]

Հայաստանին հեռացնում են ԵՏՄ-ից.168 ժամ

  «168 ժամ» թերթը գրում է. Երեկ Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գործընկեր Ռուաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հետաձգված հանդիպումը, որի ընթացքում, ինչպես նախապես էր հայտարարվել, քննարկվել են ԵՏՄ-ին վերաբերող բազմաթիվ հարցեր: Առանց ԵՏՄ անդամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի: Այդ բազմաթիվ հարցերից մեկը վերաբերել է նաեւ Հայաստանում մտահոգություններ առաջացրած միասնական արժույթի ստեղծման հեռանկարներին: […]

ԱՄՆ-ում ֆիլմ է նկարում.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Մինչ հայ հանրությունը հետաքրքրվում է, թե ինչով է զբաղված և երբ է վերադառնալու Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ «Ժառանգության» աչքը ջուր կտրեց իր առաջնորդի ճամփին, որ գա և ասի, թե ով է ճիշտ, և ինչ դիրքորոշում բռնեն նախագահական այցելած երկու «ռենեգատների» նկատմամբ, ինքը՝ առաջնորդը, պարզվում է, Լոս Անջելեսում ֆիլմ է նկարում:  Նա ցեղասպանությանը […]

Ամենամտերիմներն էլ լքում են նրան.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԲՀԿ-ական սպորտի և երիտասարդության նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը նույնպես հեռացել է ԲՀԿ-ից: Այդ մասին մեզ հայտնեց հենց Ռոստոմյանը, ով համարվում է Գագիկ Ծառուկյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Ռոստոմյանը մեզ տեղեկացրեց, որ կուսակցությունը լքել է մարտի 5-ին, այսինքն ԲՀԿ համագումարի օրը: Հարցին, թե ինչո՞ւ է հեռացել կուսակցությունից, նա արձագանքեց. […]

Դաշնակցությունը կոալիցիա կմտնի ապրիլի 24-ից հետո.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Դաշնակցությունը կոալիցիա կմտնի ապրիլի 24-ից հետո, տեղեկացրել են  ՀՅԴ թերթի աղբյուրները: Այս պահին կանգ են առել 3 պորտֆելի վրա՝ սոցապ, սփյուռքի և ԱԳՆ: ԱԳՆ-ի դեպքում ոչ թե նախարար, այլ փոխնախարար են ունենալու: «Հետո, Սահմանադրության ընդունումից հետո կերևա»,- ասել են: ԱԳ փոխնախարարի պորտֆելին հավակնում է Լևոն Մկրտչյանը: Չնայած նրա անունը տրվում է […]

«Զարուհի Փոստանջյանի սեռական կողմնորոշման խնդիրը». Իրավունք

 «Իրավունքը» գրում է, որ ինչպես հայտնի է, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զա­րուհի Փոստանջյանը համասեռամոլնե­րին պատկանող կայքին տված հարցազրույցում  հայտարարել էր, որ պատրաստ է պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները: «ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանից «Իրավունքը» հետաքրքրվեց’ ինչպե՞ս Է վերաբերվում իր գործընկերոջ այս դիրքորոշմանը, արդյոք սեռական փոքրամասնությունները Հայաստանում անպաշտպան են: «Դե գիտեք, դա իր սեռական կողմնորոշման խնդիրն է: Ես դրա […]

28-ամյա Քրիստինեն իրարանցում է առաջացրել ԱԳՆ-ում. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մնացական Պետրոսյանի երիտասարդ դուստրը՝ 28-ամյա Քրիստինե Պետրոսյանը, Գերմանիայի ՀՀ դեսպանությունում հյուպատոս է նշանակվել: «Այս նշանակումը դժգոհության մեծ ալիք Է բարձրացրել դիվանագիտական շրջանակներում, քանի որ բազմամյա փորձ ունեցող դիվանագետները տարիներ ի վեր սպասում են իրենց հերթին, որպեսզի նշանակվեն հյուպատոս, բայց երիտասարդ աղջկան այդքան հեշտ վստահում են նման պատասխանատու […]

Հարվածել է ծերերին. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում բնակվում են 225 ծերեր: «Ըստ ծերանոցի տնօրեն Խաչիկ Մարզպա­նի, նրանց թիվը վերջին տարիներին գրեթե չի փոխվել: Տուն-ինտերնատի բնակիչներից ընդամենը 10 տոկոսը չունի հարազատներ: Դոլարի կուրսի տատանումները, շուկայական գների թանկացումները ծերե­րի կացության վրա, ըստ տնօրենի, չեն անդրադարձել, քանի որ ինտերնատի համար գնումներ կատարող կազմակերպությունները հիմնականում կարողանում են ապրանքներ […]

«Մորթելու եմ»․ գյումրեցի ծանրամարտիկը ծեծել է դասընկերուհու հորը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս՝ 1998 թվականի նոյեմբերի 18-ին ծնված, դեպքի պահին՝ 2014 թվականի օգոստոսի 3-ին, դեռ 15 տարեկան Տիգրան Ա.-ի գործի դատական քննությունը: Տիգրանը սովորում է օլիմպիական հերթափոխի քոլեջում, զբաղվում է ծանրամարտով: Նրա ծնողները հաշմանդամ են, ընտանիքը բնակվում է տնակային պայմաններում: Ըստ դատական ակտի՝ դեպքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի