05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Չգիտեն` ինչ անել. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ իշխանական շրջանակներում խոսվում Է, որ սահմանադրա­կան հայեցակարգի վերաբերյալ Սերժ Սարգսյանի վերջին հայ­տարարությունից հետո սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը բավական անհեթեթ վի­ճակում Է հայտնվել:

«Հիշեցնենք, որ Սարգսյանը հայտարարել էր, որ դեռ մտահոգություններ ունի կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ, քանի որ լավ չի պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշ­խավորելու երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը եւ կառավարման համակարգի կայունությունը, ինչը, ըստ նրա, ապահովված է կառավարման գործող մոդելով:

Սարգսյանի սույն հայտարարությունից հետո Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց, որ ամենայն հավանականությամբ’ Սահմանադրության փոփո­խությունների 2 տարբերակ կուղարկվի խորհրդարան: Ու հիմա սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը, որ տեւական ժամանակ աշխատում Էր կառա­վարման խորհրդարանական մոդելի տարբերակի վրա, մեր տեղեկություններով, պատկերացում չունի, թե ինչ գրի երկրորդ տարբերակում:

Խոսվում է, որ այդ տարբերակում, ամենայն հա­վանականությամբ, որոշակի փոփոխություններ  կարվեն միայն արդարադատության ոլորտում: Ի դեպ, Վենետիկի հանձնաժո­ղովը, որը դրական եզրակացություն Էր տվել սահմանադրա­կան հայեցակարգին, իրականում առանձնապես հետաքրքր­ված չէ, թե Հայաստանում կառավարման որ մոդելը կգործի: Նրանց ավելի շատ հետաքրքրում է արդարադատության ոլոր­տը. դատարանները, ըստ Վենետիկի հանձնաժողովի, պետք է առավել անկախ լինեն եւ կախվածություն չունենան երկրի գոր­ծող նախագահից:

Այս պահին անգամ հանրապետական վեր­նախավն ու սահմանադրական փոփոխությունների մասնագի­տական հանձնաժողովը հստակ պատկերացում չունեն, թե ի վերջո` որն է Սերժ Սարգսյանի ուզածը»,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ