07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Բացահայտվել է գյուղացիների դավադրությունը.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Ազգային վիճակագրության ծառայության՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թվականին Հայաստանում ստացվել է կարտոֆիլի 732 հազար 725,5 տոննա բերք, որը 75 հազար 226,1 տոննայով ավել է, քան նախորդ՝ 2013 թվականի ցուցանիշը: Հիշեցնենք, որ 2013 թվականին կարտոֆիլի մեկ կիլոգրամի միջին գինը եղել է 100-150 դրամ, 2014-ին՝ 200-250 դրամ: Այսինքն՝պաշտոնական վիճակագրության արդյունքում այսպիսի պատկեր […]

Էլեկտրաէներգիան կթանկանա .Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Ըստ թերթի  տեղեկությունների, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը առաջիկա մեկ ամսվա ընթացքում դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով: Հայտնի չէ որքան կառաջարկի բարձրացնել սակագինը ՀԷՑ-ը, բայց ՀԾԿՀ-ն, ամենայն հավանականությամբ, էլէներգիան կթանկացնի 5-7 դրամով: Դրա հետեւանքով ներկայում գործող սակագինը (ցերեկայինը) 42 դրամից կդառնա 47-49 դրամ: Այսպիսով էլէներգիան Հայաստանում […]

Հյուրանոցների գները կտրուկ թանկացել են. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Մենք ժամանակին գրել էինք, որ ապրիլի 24-ին ընդառաջ հյուրանոցները գները բարձրացրել են, ազատ տեղեր էլ չկան: Եթե նախկինում մեկ օրվա համար երեւանյան բարձրակարգ հյուրանոցներում կարելի էր ապրել 60-80 հազար դրամով, ապա այժմ գները տատանվում են 120-200 հազար դրամի սահմաններում: Բնականաբար, հյուրանոցներից ասում են, որ գների բարձրացումը սեզոնային է կամ չի թանկացել, […]

Ընտանիքներով Դուբայում են.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ, գործարար Սամվել Ալեքսանյանը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը և ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրենց ընտանիքներով դարձյալ մեկնել են Դուբայ՝ հանգստանալու: Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ինչպես նախկին համանման դեպքերում, ասաց. «Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Ուրիխանյանի օրերը հաշված են. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Թեև Տիգրան Ուրիխանյանի Քաղաքացիական շտաբը պետական ռեգիստր գրանցման է ներկայացվել որպես հասարակական կառույց, այդուհանդերձ, մայիսի 2-ին կայանալիք հիմնադիր համագումարին այն հանդես է գալու հստակ ընդդիմադիր քաղաքական պլատֆորմով և հիմնադրվելու է որպես քաղաքական կուսակցություն: Այսօր Աժ-ում, հայտարարությունների ժամին, Ուրիխանյանն ըստ էության հանդես կգա այս տեղեկատվությունը հաստատող հայտարարությամբ: Այսինքն, Ուրիխանյանի՝ ԲՀԿ-ում մնալու օրերն […]

ՔԿՀ-ում Ճոյտը «դերասանություն» է անում.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրվող Հակոբ Հակոբյանը 2 օր առաջ գիշերը մի քանի անգամ վատացել է: Շտապօգնություն են կանչել, քանի որ նա հայտարարել է, որ չի վստահում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկներին, և պահանջել է իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Սակայն ՔԿՎ ղեկավարությունը վստահ է, որ Հակոբյանը դերասանություն է անում, առողջական խնդիրներն այնքան լուրջ […]

Հայկական սովորույթն ու Սաջադ Քարիմը. Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպնս հայտնի է, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երևան այցելած Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչներր ԲՀԿ-ի հետ հանդիպել էին ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի Ապարանի տանը, որտեղ նրանք սկզբում իրենց նիստն են անցկացրել, այնուհետև՝ ճաշել են: Եվ ահա «ՉԻ» աղբյուրներն այս հանդիպումից հետաքրքիր դեպք պատմեցին: Հանդիպման օրը համընկել է Մեծ պահքը […]

Օսկանյա՞նն էլ.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. ԲՀԿ-ում թափուր մանդատի համար հերթ է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կուլիսներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է, թե մյուս շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյային ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը վայր կդնի՞ իր մանդատը: Նա նեղ շրջապատում վերջին դեպքերից հետո հայտնել էր մանդատը վայր դնելու իր ցանկության մասին, սակայն տարբեր անձանց […]

«Լավ տղա» Վաղոն սպանել է հորաքրոջ որդուն.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է Վաղինակ Սարգսյանի գործի դատական քննությունը: 29-ամյա Վաղոն՝ Վաղինակ Սարգսյանը 4-ամյա կրթություն է ստացել, խնամքին ոչ ոք չունի: Իր տարիքում նա արդեն նախկինում 3 անգամ դատապարտվել է: Վերջին պատժից ազատվել է համաներումով՝ 2013 թվականի հոկտեմբերի 22-ին: Ներկայումս Վաղինակ Սարգսյանը մեղադրվել է դիտավորյալ […]

ՀԱԿ-ի ունեցվածքը.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայ ազգային կոնգրես կուսակցության հրապարակած 2014 թվականի գործունեության հաշվետվության համաձայն՝ անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ դրամարկղի մնացորդը եղել 100 հազար դրամ: 2014 թվականի ընթացքում անդամավճարները կազմել են 2 մլն 734 հազար 400 դրամ, ֆիզիկական անձանց նվիրատվությունները (մինչեւ 100 հազար դրամ կատարել են 18 անձինք) կազմել է 1 մլն 710 հազար դրամ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի