13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Սիրած աղջկա պատճառո՞վ է անցել հակառակորդի սահմանը. Ժողովուրդ

 «Ժողովուրդը» գրում է, որ մարտի 22-ին` ժամը 13:50-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքը լքած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի հայրը Մարտունու ոստիկանությունում իր կասկածներն է հայտնել որդու արարքի մասին:

««Ժողովուրդի» հետ զրույցում Անդրանիկի փեսան` Արմեն Հարությունյանն ասաց, որ Անդրանիկի հայրը ոստիկաններին պատմել է, որ իր որդին ցանկացել է ամուսնանալ մի աղջկա հետ, ինչին ծնողները դեմ են եղել:

«Անդրանիկի ծնողները դեմ են եղել, որ այդ աղջիկը իրենց տուն գա, Անդրանիկին ասել են` նա մեր տան համար չի: Այս ամենից հետո Անդրանիկը գնացել է դիրքեր, օրեր անց տեղի է ունեցել այս դեպքը»,- «Ժողովուրդ»-ին պատմեց Ա. Հարությունյանը:

Ըստ նրա` Ա. Գրիգորյանից որեւէ տեղեկություն չունեն, սպասում են, թե ինչ կհրապարակեն լրատվամիջոցները, որ հասկանան, թե ինչ վիճակում է նա»,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ