04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գաստիկին չի կարողանա օգնել . Հրապարակ

Հրապարակը տեղեկացնում է, որ Երրորդմասցի Լյովիկի գործով կալանավորված Գաստիկի՝ Վահան Հակոբյանի քեռին նախկին բարձրաստիճան ոստիկան է: Նա ոստիկանությունում զբեղեցրել է տարբեր պաշտոններ՝ ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ, կոռուպ­ցիայի դեմ պայքարի բաժնի պետ, սակայն արդեն մի քանի տարի է, որ չի աշխատում, այնպես որ, այս անգամ քեռին հազիվ թե կարողանա օգնել Գաստիկին, ով առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, նախկինում երկու նման դեպ՛ք է եղել, սակայն միշտ հա­ջողվել է ջրից չոր դուրս գալ. կամ գործն է կարճվել, կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Թերթին հայտնի է դարձել, որ Գաստիկի, Ծգլի եւ Տլեի պաշտպանու­թյունն ստանձնել է փաստաբան Լուսինե Սահակյանը: Մեր զրույցում նա հաստա­տեց տեղեկությունը եւ նշեց, որ ընդամենը երեկ է ստանձնել պաշտպանությունը եւ հասցրել է միայն հանդիպել իր պաշտպան­յալների հետ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ