11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Զորավարժությունների նպատակային նշանակությունը. ինչո՞ւ ենք «խաղից դուրս» մնում. «Փաստ»

Մինչ ՀՀ իշխանությունները շարունակաբար հավաստիացնում են, թե հավատարիմ են խաղաղության օրակարգին, որից չեն շեղվելու, Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր պատկերացրած խաղաղությունը ենթադրում է հայաստանյան տարբեր տարածքների բռնազավթում։ Բաքուն առանց քողարկելու ներկայացնում է իր մտադրությունները։ Միևնույն ժամանակ՝ բանակցային գործընթացի վրա ազդելու նպատակով Ադրբեջանը փորձում է կիրառել նաև ուժի ցուցադրության իր լծակները։ Դա է պատճառը, որ […]

Բանակ մտած ելակն ու… դուրս մղված ամեն էականը, կարևորը, հիմնայինը. «Փաստ»

Ուղիղ երեք տարի առաջ այս օրը պաշտոնական ամենաբարձր մակարդակով, որպես օրվա գերկարևոր տեղեկություն, հայտարարվեց. «Ելակը մտավ զորամաս»: Դա այնքան կարևոր իրադարձություն էր ՔՊ-ի ու այն առաջնորդող Նիկոլ Փաշինյանի համար անձամբ, որ վերջինս իր ֆեյսբուքյան էջում արեց մեջբերված գրառումն ու անգամ կարճ տեսանյութ հրապարակեց բանակային զորամասերից մեկի ճաշարանից, որտեղ պատկերված էր չարաբաստիկ ելակը: Չէ, այդ հատապտուղը […]

Ի՞նչ ենթատեքստ ունի նախկին քաղաքապետի նոր նշանակումը․ «Փաստ»

Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Հայաստանում վաղուց է «ավանդույթ» դարձել, որ հրաժարական ներկայացրած պաշտոնյաները հաճախ նշանակվում են երկրի ղեկավարների (նախագահ կամ վարչապետ) խորհրդական: Սակայն այս նշանակումն ուշագրավ է այն առումով, որ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո քրեական վարույթ նախաձեռնվեց քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ՝ այնպիսի գործերով, որոնք առնչվում […]

Փաշինյանը վերականգնում է հին ավանդույթները․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը որոշել է վերականգնել կուսակցական արարողակարգերից մեկը՝ ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստերը։ Դրանով փորձում է կոտրել այն կարծրատիպը, թե գործ ունենք միապետական համակարգի հետ՝ որոշումներ կայացնողը մեկ մարդ է։ Նախօրեին ՔՊ գրասենյակում Նախաձեռնող խմբի նիստ է հրավիրվել, որին մասնակցել են ՔՊ-ականներ՝ նախկին եւ ներկա պատգամավորներից մինչեւ նախարարներ, խորհրդականներ, քաղաքապետեր։ Նախաձեռնող խումբը կուսակցության, այսպես կոչված, ակտիվն […]

Աղազարյանը, մեղմ ասած, սարքել էր վաճառական քաղաքացու գլխին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը քննիչները մի կողմ են դրել եւ ավելի կարեւոր գործերով են զբաղված: Այսինքն՝ իշխանական պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական արարքը չի քննվում: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործը կկարճվի, քանի որ այդպես է ցույց […]

Փաշինյանը հասկանում է, որ մեծ դժգոհություն է հասունանում ՀՀ սուվերեն տարածքը մաս-մաս Ադրբեջանին հանձնելու հետ կապված․ «Հրապարակ»

«Կառավարությունը, ի դեմս ՊՆ-ի, առաջարկում է օրենսդրական փոփոխությամբ արգելել զինվորականներին քաղաքական կոչեր կամ հայտարարություններ հնչեցնել, զինվորական կամ ծառայողական համազգեստով հավաքների մասնակցել։ Նախագիծն արդեն ԱԺ-ում է եւ կընդունվի եկող շաբաթ։ Ինչո՞ւ է իշխանությունը գնում սրան, երբ Սահմանադրությամբ արդեն իսկ ամրագրված է, որ ՀՀ ԶՈւ-ն պարտավոր է քաղաքական չեզոքություն պահպանել։ Իշխանական աղբյուրի կարծիքով՝ չնայած իշխանության թվացյալ հանգստությանը, […]

Հայկ Կոնջորյանն է հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»

«Չնայած նախօրեին ՔՊ վարչության նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքն ու բարքը քննարկման առարկա չի դարձել, բնականաբար, խոսք չի գնացել նաեւ Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու մասին, որի վերաբերյալ կոչով էր հանդես եկել նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն ՔՊ խմբակցության մի թեւը որոշել է ԱԺ նախագահի դեմ գործընթաց գեներացնել, որը կյանքի են կոչում […]

Ինչո՞ւ հրաժարական տվեց Քրիստինե Գրիգորյանը․ «Հրապարակ»

Թեեւ «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզական ծառայության մասին» օրենքն ԱԺ-ն ընդունել է դեկտեմբերի 23-ին, նախագահը ստորագրել է դեկտեմբերի 30-ին եւ այն ուղիղ դեկտեմբերի 31-ին ուժի մեջ է մտել, սակայն այդ մարմինը մինչ օրս ձեւավորված չէ։ Մեր հարցին, թե ձեւավորվե՞լ է այդ ծառայությունը՝ աշխատակիցներ, հաստիքացուցակ, վարչական շենք եւ այլն ունի՞, կառավարությունից ասացին՝ դեռեւս չի ձեւավորվել, […]

Մենք հանդուրժեցինք անգամ հայրենիքի կորուստը․ Ավետիք Իշխանյան․ Փաստ

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր ՄԻՊ թեկնածությունը, իշխանության ներկայացուցիչները սպառնալիքներ հնչեցրին ընդդիմության թեկնածուի հասցեին: Մինչ այդ իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ նման տարբեր միջադեպերի էինք ականատես եղել: «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով նախ ԱԺում տեղի ունեցածին, «Փաստի» հետ զրույցում նշել է, որ վերոնշյալ անձինք պատահականորեն են հայտնվել […]

ՔՊ-ական պատգամավորին զրկել են վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով․ «Հրապարակ»

«ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի մասնակցությամբ, ըստ մեզ հասած լուրերի, վերջերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Նա զրկվել է վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով: Պատմում էին, որ պատգամավորն իր մեքենայով տեղափոխելիս է եղել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին ու ընկել է պարեկների թակարդը։ Պատգամավորը երեկ մեր հարցին ի պատասխան սկզբում «սուխոյ ատկազ» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի