21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մոռանում են, որ Բաքվում բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ անգամ քարեր են նետել մեր մարզիկների վրա․ «Հրապարակ»

«Հուզականության դաշտում էր, երբ մի ապուշ այրեց Ադրբեջանի դրոշը»,- ասաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով դիզայներ Արամ Նիկոլյանի ակցիային: «Եվ մի ուրիշ ապուշ էլ «Հայելի» ակումբում սկսում է թվարկել, թե, տեսեք` ադրբեջանցիները Հունգարիայում էս արեցին, Չեխիայում էն արեցին հայերի նկատմամբ։ Եվ այս ապուշն իր էշությամբ չի կարողանում հասկանալ, որ ․․․ այո, եթե այդքան տղամարդ եք, դուք էլ դրսում արեք»,- ասաց նա։

«Ադրբեջանը երբեք իր երկրի ներսում մեր դրոշը չի այրել, մեզանից ավելի քաղաքակիրթ է եղել։ Եվ այսօր ծափահարել մի ապուշի, որը դրոշ է այրել ու հայտարարում է, թե հայրենասիրական քայլ է արել, ծիծաղելի է»։

Պատգամավորը մոռացել է, որ 2011 թ․ հոկտեմբերի 1-ին Բաքվում բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ անգամ քարեր են նետել մեր մարզիկների վրա, «Ղարաբաղի ազատագրության կազմակերպություն» կոչվող ՀԿ անդամները, դրա ղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել են, թե իրենք նախապես տեղեկացրել են իշխանություններին՝ «երբ ադրբեջանական տարածքները գրավված են հայերի կողմից», իրենք «չեն հանդուրժելու հայերի ներկայությունն Ադրբեջանում»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ