02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նախորդ շաբաթ Փաշինյանը «հայրենասիրության մոդելը» կապել էր Արագած սարի հետ․ «Հրապարակ»

«Հայրենասիրության մոդելի յուրահատուկ պատկերացումներ ունի Նիկոլ Փաշինյանը։ Նախորդ շաբաթ նա «հայրենասիրության մոդելը» կապել էր Արագած սարի հետ եւ հանդիմանել մարդկանց՝ «ոչ մեկի տանը Արագած սարի նկարը չեմ տեսել»։ Այս անգամ «մոդելն» այլ տեսք ունի․ «Հայրենասիրության մոդելը մեզ ասում է՝ պիտի կռիվ տաս անընդհատ, բայց չի ասում, որ մի պահի պիտի ուղղակի ապրես։ Ասում է՝ մեծ […]

Կառավարական ինքնաթիռով Թուրքիա է մեկնելու․ «Հրապարակ»

«Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, մեր տեղեկություններով, Թուրքիա է մեկնելու կառավարական ինքնաթիռով, քանի որ Երեւան-Անկարա ուղիղ չվերթ չկա։ ԱԺ նախագահի խոսնակը երեկ չցանկացավ մեկնաբանել այս տեղեկությունը։ Պատվիրակությունը մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները, նաեւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ է կայանալու: Անկարա կմեկնեն նաեւ ՔՊ-ականներ […]

70 հազար դոլարից ավելի գումար՝ «Քաղաքացու օրվա» միջոցառումների համար․ «Հրապարակ»

«Վարչապետի աշխատակազմը ապրիլի 25-ին 27 մլն 600 հազար դրամ է փոխանցել Ջեմմա Թադեւոսյան անհատ ձեռնարկատիրոջը՝ Փաշինյանի հորինած Քաղաքացու օրվա առիթով մի քանի խոշորացված համայնքներում մշակութային միջոցառումներ, այն է՝ բանախոսություններ կազմակերպելու համար։ Պայմանագիրն անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքվել է ապրիլի 25-ին։ Նշենք, որ «Ջեմմա Թադեւոսյան» ԱՁ-ի հետ 2022 թվականին պետական հիմնարկները բավականին մեծ արժողությամբ պայմանագրեր են կնքել, […]

Ադրբեջանը, մեկ նպատակ է հետապնդում, մայիսի 14-ին Զանգեզուրի միջանցքը «նվեր» մատուցել Էրդողանին. «Հրապարակ»

ԱՀ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ Արցախի շուրջ օղակը սեղմվում է եւ Ադրբեջանի ղեկավարությունը առաջիկայում նոր քայլերի է գնալու, որպեսզի մինչեւ Թուրքիայի ընտրությունները` մայիսի 14-ը նվեր մատուցեն Էրդողանին: «Այս փութաջանությունը, որ ունի Ադրբեջանը, մեկ նպատակ է հետապնդում, մայիսի 14-ին Զանգեզուրի միջանցքը «նվեր» մատուցել Էրդողանին, որը ակնհայտորեն հաղթող է ճանաչվելու սպասվող ընտրություններում», – […]

Անահիտ Մանասյանը կադրային ջարդ է սկսել. «Հրապարակ»

Պաշտոնավարումը դեռ նոր-նոր սկսած Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմում իսկական կադրային ջարդ է սկսել, նա ՄԻՊ աշխատակիցներին ասել է, որ իր սեփական աշխատակազմն է ձևավորում և լավ կլինի, որ կամովին դիմումներ գրեն ու գնան։ ՄԻՊ աշխատակիցների մի մասը համաձայնել է Մանասյանի առաջարկին՝ համարելով անիմաստ դիմադրելը եւ համաձայնելով, որ ամեն ղեկավար իր ուզած աշխատակազմը […]

Ովքե՞ր են կանգնած բողոքի ակցիաների եւ ստորագրահավաքի հետեւում. «Հրապարակ»

Արցախում Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծի իրականացնողները վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն են դրսեւորում եւ փորձում են հանրային տրամադրություններ գեներացնել, ինչպես նաեւ Արցախի նախագահին դրանով պահել իրենց, այսինքն՝ Փաշինյանի վերահսկողության տակ։ Այդ գծի կրողներն են Տիգրան Պետրոսյանը, Արթուր Օսիպյանը, որը երեկ Արցախում ռուսների դեմ բողոքի ակցիա էր կազմակերպել, նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, ինչպես նաեւ Սամվել Բաբայանը։ Արցախի […]

Նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

Իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների գործունեության մեջ բացահայտումներ կանեն. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սպասվում են ձերբակալություններ: Այդ բացահայտումները կապված են ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց կողմից զինվորների օգտին կլորիկ գումարի դիմաց ինչ-ինչ ծառայություն մատուցելու դեպքերի հետ: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերով կալանավորվել էին ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալն ու եւս […]

ԱԺ-ն հրաժարվում է նիստ անել արցախցիների հետ. «Հրապարակ»

Այսօր կմեկնարկեն խորհրդարանի հերթական նիստերը, օրակարգում ընդամենը 16 հարց է ընդգրկված, ընդ որում՝ մեկ տասնյակից ավելի նախագծերը ներկայացված են երկրորդ ընթերցման: Սա նշանակում է, որ այս նստաշրջանը հնարավոր է նույնիսկ օրուկես էլ չտեւի եւ նոն-ստոպ ռեժիմով օրենսդիրները սպառեն օրակարգը, եթե ընդդիմությունը չմասնակցի։ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունները հատուկ են նման օրակարգ ձեւավորել: Արցախի շուրջ վերջին անցանկալի զարգացումները […]

Ոչինչ, որ գլորվում ենք ձորը, կարևորը՝ նշվի «քաղաքացու օրը»․ «Փաստ»

Անկախ պետականության վերականգնումից ի վեր, վերջին 32 տարվա մեջ Հայաստանին, Արցախին, ՀՀ ու ԱՀ քաղաքացիներին ամենից շատ կորուստներ, մահեր, ավերներ պատճառած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նորից կնշի փողոցային իշխանազավթման 5-րդ տարելիցը: Ինչպես հայտնի է, դեռևս «ամբոխները հեղափոխված» օրերին՝ իշխանափոխություն-իշխանազավթմանն անմիջապես հաջորդած շրջանում «քաղաքացու օր» սահմանեցին: Տոն, այսպես ասած: Առաջին անգամ այն նշվեց 2019 թ. ապրիլին, հատկանշական, […]

Բաքվի հիստերիկ արձագանքը չուշացավ․ «Հրապարակ»

Այս իրավիճակն անընդունելի է, քանզի ԼՂ բնակչության համար հղի է տնտեսական եւ մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով»,- երեկ Երեւանում ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան՝ հիշեցնելով Արդարադատության միջազգային դատարանի վճիռը․ «Որոշումը պարտադիր է բոլորի համար եւ պետք է հարգվի։ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն այս առումով խիստ մտահոգիչ է, ինչպես նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված