07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ձերբակալվել է Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Երեկ երեկոյան ձերբակալվել և  էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարան է տեղափոխվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը, ով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին է։ 73-ամյա Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ Ենոքյանը ձերբակալվել է Աժ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի Յուվեցի Կարոյի սպանության նախապատրաստության կասկածանքով։ […]

Ուրանում է. Ժողովուրդ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, գերադասելով նախարարի աթոռը, այժմ արդեն հրաժարվում է, որ երբևէ կապ է ունեցել ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հետ: Մինչդեռ նա մինչև նախարար նշանակվելը, վերջին չորս տարում աշխատել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեում, այսինքն՝ եղել է Գագիկ Ծառուկյանի ենթական, քանի որ նա է այդ մարմնի նախագահը: «Ժողովուրդ»-ը երեկ նախարարից […]

ՀՅԴ-ն ավելի «յուղոտ» կտորներ է ուզում. Ժողովուրդ

Բավական երկար ժամանակ է, ինչ համառ լուրեր են շրջանառվում ՀՀԿ-ի ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու հնարավորության մասին: Կողմերն իրենք ևս նման հնարավորությունն առանձնապես չեն հերքում: Իսկ ժամանակն անցնում է, բայց կոալիցիան չի կայանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կոալիցիայի չկայացման պատճառը ՀՅԴ-ին տրվելիք նախարարական պորտֆելների շուրջ տարաձայնություններն են: Մասնավորապես, ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ էներգետիկայի և բնական պաշարների, էկոնոմիկայի ու տրանսպորտի […]

Չէ, բայց Քիմն ընդեղ էլե՞րա. գեներալ Մանվելն ու Քարդաշյանը՝ նույն վայրում. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Լուրեր տարածվեցին, որ Երուսաղեմում գտնվելիս Դուք ու Քիմ Քարդաշյանը նույն հյուրանոցում եք հանգրվանել, այո՞, հարցրինք գեներալ Մանվելին, որը վերջերս Սեյրան Սարոյանի և Սյունիքի մարզպետի հետ ուխտագնացության էր մեկնել: «Ես հյուրանոցում չեմ մնացե, ընդեղ հարազատներ ունի, երկրապահներ կային, իրենց տանն եմ մնացե»: Քիմին չե՜ք տեսել: «Չէ, բայց Քիմն ընդեղ էլե՞րա»: Հա: «Ըստե էլ […]

Լյովիկի չափանիշը. Իրավունք

«Իրավունքը» գրում է. «Իսկ ինչո՞ւ է Լյովիկ Զուրաբյանի վիճակը բնութագրվում ողբալի, բավականին պարզ է: Նա շրջանառության մեջ է դրել կեղծ թեզ, որ եթե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տապալվի, ապա իշխող վարչախումբը չի կարողանալու վերարտադրվել, ու դրա հիման վրա առաջարկել էր ընդդիմադիր համարել միայն նրանց, ովքեր դեմ են այդ բարեփոխումներին: Սակայն մյուս ընդդիմադիրներն այս չափանիշին, մեղմ ասած, […]

Էլեկտրաէներգիան կթանկանա՝ դառնալով 48 դրամ. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Դեռևս մեկուկես ամիս առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի թանկացումն անխուսափելի է: Երեկ արդեն պարզ դարձավ, որ ՀՀ-ի էլեկտրական ցանցեր ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով վերանայել էլէներգիայի գործող սակագինը: Այն գործող 42 դրամից կդառնա 48 դրամ: ՀՀ-ում էլէներգիայի սակագինը կապված է դոլար-դրամ փոխարժեքի հետ՝ 10 ցենտ 1 կվտ/ժամի դիմաց: […]

Իշխանությունը կտրում է Քոչարյանի ընտանիքը սնող պորտալարը. Ժամանակ

ԱԺ աշխատակազմի  լավատեղյակ աղբյուրը երեկ «Ժամանակին» տեղեկացրել է, որ ԱԺ ՕԵԿ, ՀՀԿ և  «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարների նախկին Toyota Camry մեքենաները փոխելու համար գնվել է 5 Nissan Sentra մեքենա: Նոր ծառայողական մեքենա չեն ստացել միայն ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները։ Թերթը հիշեցնում է, որ մինչև այժմ մեր պետության ավտոպարկը համալրվում էր հիմնականում Toyota մակնիշի մեքենաներով: Իսկ այս […]

Օպերայի և բալետի ազգային ակադեմիայի արտիստին պատժել են. Առավոտ

«Առավոտին» հասած տեղեկությունը, թե Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարող Ռուբեն Մուրադյանին օրերս մի քանի րոպե ուշանալու պատճառով չեն թույլատրել մասնակցել փորձին, հաստատեց արտիստը: Ռեպլիկին, թե ըստ շրջանառվող լուրերի՝ դա դիտավորություն է, Ռուբեն Մուրադյանը հերքել է. «Առաջին անգամ իմ հանդեպ կիրառվող պատիժը ողջունում եմ: Կատարվածը փաստում է, որ իմ երկիրն էլ […]

Քիչ ենք ամուսնանում. Հայկական ժամանակ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել է 9 հազար 452 երեխա: Այս ցուցանիշը 185-ով պակաս է անցած տարվա նույն ցուցանիշից: Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 4 հազար 346 ամուսնություն, որն էլ նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 398-ով: Միևնույն ժամանակ նվազել է նաև ամուսնալուծությունների թիվը: Առավել մանրամասն՝ […]

Բեզ պանիկի. նորից դրամը. Հայկական ժամանակ

Հայկական դրամի՝ մի քանի օր առաջ սկիզբ առած արժեզրկումը չի դադարում: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը ընդհուպ մոտեցել է 480 դրամի հոգեբանական շեմին: Մեկ դոլարը վաճառվել է 479 դրամ 25 լումայով: Ընդամենը մեկ շաբաթ առաջ մեկ դոլարի բորսայական գինը 473 դրամ էր: Այսինքն այս ընթացքում դրամն արժեզրկվել է 1.2 տոկոսով, ինչը բավականին շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի