17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Չէ, բայց Քիմն ընդեղ էլե՞րա. գեներալ Մանվելն ու Քարդաշյանը՝ նույն վայրում. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Լուրեր տարածվեցին, որ Երուսաղեմում գտնվելիս Դուք ու Քիմ Քարդաշյանը նույն հյուրանոցում եք հանգրվանել, այո՞, հարցրինք գեներալ Մանվելին, որը վերջերս Սեյրան Սարոյանի և Սյունիքի մարզպետի հետ ուխտագնացության էր մեկնել: «Ես հյուրանոցում չեմ մնացե, ընդեղ հարազատներ ունի, երկրապահներ կային, իրենց տանն եմ մնացե»: Քիմին չե՜ք տեսել: «Չէ, բայց Քիմն ընդեղ էլե՞րա»: Հա: «Ըստե էլ են ասըմ՝ էլերա: Չէ, չեմ տեսե, այ, էդ մի տեղ բախտս չի բերե, մնա` հետո»: Կուզեի՞ք տեսնել: «Հայ մարդ ա, տելեվիզորով-մելեվիզորով մեկ-մեկ ցույց են տալըմ, նայում ենք»:

Ձեզ դո՞ւր է գալիս: «Ինձ Քեմելն ա դուր գալի»: Ո՞վ է Քեմելը: «Դե, սիգարետ ա, ասում ա` Քեմելն էլ ա ինձ դուր գալի, բայց դե որ չեմ ծխում, ծխելը թարգեր եմ, բայց դե` մեկ ա, Քեմելն էլ ա ինձ դուր գալի»: Սարոյանն է՞լ էր Ձեզ հետ, վերադարձե՞լ է: «Չէ, բուժում ուներ»: Մնաց Երուսաղեմո՞ւմ: «Չէ, Օդեսա ա»: Օդեսայում բիզնես էլ ունի, չէ՞: «Չէ, ընտանիքն է էնտեղ, դրա խմա գացեր ա ընդեղ» »:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ