11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանի ունեցած ելույթն այն մասին էր, որ Հայաստանում իր ղեկավարման շնորհիվ կյանքն ուրախ է, ապրուստը՝ ձրի, մարդիկ՝ չաղ ու բախտավոր. «Փաստ»

Երեկ Ազգային ժողովում պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթն այն մասին էր, որ Հայաստանում իր ղեկավարման ներքո ու շնորհիվ կյանքն ուրախ է, ապրուստը՝ ձրի, մարդիկ՝ չաղ ու բախտավոր, իսկ Մաշտոցի պողոտայով էլ կաթի գետեր են հոսում՝ կիսելային ափերի արանքում: Չէ, լուրջ: Նիկոլ Փաշինյանը կա՛մ «Հ1-ի Հայաստանից» էր եկել, կա՛մ «Հ1-ի Հայաստանի» նախաեթերային կարգավորումներն […]

ՔՊ-ում անառողջ մթնոլորտը սրվում է․ «Հրապարակ»

«ԱԺ ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ Վահագն Ալեքսանյանը փորձում են թիմն իրենց ենթարկեցնել։ Նրանք են որոշում, թե որ պատգամավորը պետք է խոսի ու որ լրատվամիջոցի հետ, փորձում են միջամտել ԱԺ աշխատակազմի աշխատանքներին՝ հորդորելով այս կամ այն լրագրողին նկատողություն հայտնել, սահմանափակել վերջինիս գործունեությունը: Պարզ ասած՝ ԱԺ […]

Վարժական հավաքները թակել են նաև քաղաքական իշխանության մտերիմների դռները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարժական հավաքները թակել են նաեւ քաղաքական իշխանության մտերիմների դռները, եւ քաղաքական իշխանության թիմում գտնվողները ծանոթ, մտերիմ են փնտրում, որպեսզի բարեխոսեն ՊՆ վերնախավի մոտ՝ իրենց ծանոթ հարազատներին վարժական հավաքների չտանեն։ Հիշեցնենք, որ Հայաստանում մարտից մեկնարկել է պահեստազորայինների վարժական հավաքների նոր փուլը։ Այս անգամ դրանք, երեք ամսվա փոխարեն, 25 օր են տեւում։ Առաջին […]

ՔՊ-ում փորձում են հասկանալ, թե նման ընթացքի պարագայում իրենք ինչքան մարդ կարող են հանել փողոց․ «Փաստ»

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մարզերից տեղեկություններ են ստացվում, որ ՔՊ-ն սեփական թիմակիցների կամ իրենց նկատմամբ լոյալ անձանց ինչ-որ «գույքագրում» է իրականացնում, ցուցակներ կազմում: Հաշի առնելով, որ մարզերում առաջիկայում ընտրություններ չեն սպասվում, փորձեցինք հասկանալ, թե իրականում ինչ նպատակ կարող է ունենալ այս ամենը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու քպականները հիանալի հասկանում են, […]

«Սրբագրվելու» փորձեր են անում. «Փաստ»

Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ երկրում ստեղծված բավական լարված և տուրբուլենտ շրջափուլով պայմանավորված, հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն ու, այսպես կոչված, «անկլավներն» Ադրբեջանի մաս ճանաչելու՝ արդեն բացահայտ հայտարարությունից հետո անհանգիստ իրավիճակ է ՔՊ-ի ներսում, թեկուզ և հատկապես առանձին պատգամավորներ փորձում են ցույց տալ, որ համակարծիք են Փաշինյանի հետ ու նրա կողքին են «մինչև վերջ»։ Ինչպես փոխանցում […]

Մայիսի 29-ին խորհրդարանում բավականին թեժ է լինելու․ «Ժողովուրդ»

Մայիսի 29-ին խորհրդարանում բավականին թեժ է լինելու: Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության անդամները խորհրդարանում կլինեն: Ազգային ժողովի համատեղ նիստերում կքննարկվի ՀՀ 2022 թվականի պետբյուջեի կատարողականը: Այսպիսով, երկուշաբթի օրը խորհրդարան են գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԿԲ նախագահ […]

Իրենց որ լսես, ոչ մի բան «չեն հանդուրժելու». «Փաստ»

«Քպական կարկառուններն ու ոչ այնքան կարկառունները չափից շատ են սիրում հատկապես մի քանի կրկնվող բառեր ու արտահայտություններ գործածել: Ինչպես իրենց առաջնորդ Փաշինյանն՝ իր, ասենք, «միանշանակ, աներկբա»-ներով: Ամենից տարածվածներից մեկը, որ օրերս ԱԺ դահլիճում քպականները նորից անխնա գործածեցին, «չենք հանդուրժելու…»-ն է: Կարևոր չէ, թե ինչ չեն հանդուրժելու, որովհետև իրենց որ լսես, ոչ մի բան, որ իրենց […]

Սարդարապատի հերոսամարտին մասնակցել են բազում հոգևորականներ՝ խաչը զենքի վերածելով և քաջալերելով բոլորին․ Զաքարիա վարդապետ

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրում է. «Այսօր Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրն է, երբ խոնարհվում ենք մեր քաջ նախնիների հիշատակի առջև, աղոթում նրանց համար, ուխտում շարունակել և ավարտին հասցնել նրանց նվիրական երազանքը՝ հայոց պետականության զորացումը։ Այս պայքարին մասնակցել են նաև բազում հոգևորականներ` Գարեգին եպս. Հովսեփյանը, որ գլխավորում էր «մահապարտների» գունդը, Զավեն և Մեսրոպ սրբազանները, Թադեոս, Եզնիկ […]

Իշխանության ներկայացուցիչը խառնված է եղել թմրանյութերի ներմուծման գործընթացում․ «Հրապարակ»

Մի քանի օր է, ինչ Ազգային անվտանգության ծառայությունը մեկը մյուսի հետեւից պաշտոնական հաղորդագրություններ է տարածում Հայաստան թմրանյութեր ներմուծելու վերաբերյալ։ Նախ՝ մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ 1 տոննա Հերոին է ներմուծվել Հայաստան, որը կապվում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի անվան հետ, սակայն հետախուզման մեջ գտնվող պատգամավորը հայտարարել էր, թե իրենք են բացահայտել դեպքն ու հայտնել […]

Հայկական կողմը ՌԴ առաջարկներին, մեղմ ասած, այդքան էլ կողմ չէ․ «Փաստ»

«Այսօրվա մոսկովյան եռակողմ հանդիպման հետ կապված՝ թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորաբար, ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, այսօր Մոսկվայում հազիվ թե որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք բերվի, առավել ևս՝ սկզբունքային հարցերի շուրջ. հայկական կողմը ՌԴ առաջարկներին, մեղմ ասած, այդքան էլ կողմ չէ, դրա փոխարեն բավական շահագրգռված է հենց Արևմուտքի ներկայացրած առաջարկությունների փաթեթով։ ԱԳՆ-ից մեզ հայտնում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի