02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Թագուհի Թովմասյանին պաշտոնից հանելու հարցին կանդրադառնան ԱԺ արտահերթ նիստում. «Հրապարակ»

«ՔՊ-ում Թագուհի Թովմասյանին մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելու հարցին կանդրադառնան ԱԺ արտահերթ նիստում: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը շահագրգիռ պատգամավորներին փոխանցել է, որ սահմանադրագետների հետ քննարկել են` պետք է արտահերթով հարցը քննարկել։ Չնայած Նաիրա Զոհրաբյանին եւս արտահերթում զրկեցին նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչն ուզում են կրկնել Թովմասյանի դեպքում, մենք ԱԺ կանոնակարգ օրենքում չգտանք նման դրույթ։ […]

Ինչպես իշխանությունները «հեղափոխության պահապաններից» Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս քաղաքական իշխանությունները դեռեւս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական, բոլորին հայտնի «հեղափոխության պահապանների» ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից։ Բանն այն է, որ 2020 թվականի հունիսի 21-ին Աշտարակ քաղաքի ճանապարհին Հայկ Ստեփանյանը մեքենայի ազդանշանով ճանապարհ էր ուզել Գոռ Բաղդասարյանից, սակայն ճանապարհին բեռնատար լինելու պատճառով վերջինս չի կարողացել ճանապարհ տալ, որից հետո Հայկ Ստեփանյանը […]

Իշխանության ներսում եւս այս օրենքը կռիվ է գցել. «Հրապարակ»

«ԱԺ տնտեսական հանձնաժողովում երեկ փակ քննարկում է տեղի ունեցել՝ ՔՊ-ականների եւ բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի ներկայացուցչի մասնակցությամբ, որը շատ թեժ է անցել։ Թեման ՔՊ-ական Գեւորգ Պապոյանի հեղինակած օրենսդրական նախագիծն է, որն անցած քառօրյայում սուսուփուս, առաջին ընթերցումով ընդունվել է։ ՔՊ-ականն առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, վարկն ամբողջությամբ […]

Հայկ Մարությանին չորսբոլորը մերժում են, բայց նրա ներկայացումները գնում են դիտելու. «Հրապարակ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշնանը սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, որպեսզի նրանց ցուցակով մասնակցի ընտրություններին, սակայն կտրուկ մերժում է ստացել: Մերժման պատճառը, ըստ մեր տեղեկությունների, եղել է այն, որ ՀԱԿ-ը մեղադրել է Հայկ Մարությանին, որ հեղափոխությունից հետո սեւերի եւ սպիտակների բաժանեց հասարակությանը, խորը պառակտում մտցրեց հայ հանրության […]

Պետական կառույցները, նաեւ դատախազությունը ոչինչ չեն ասում հերոինի հետ կապված․ «Ժողովուրդ»

Վրաստանում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դատախազությունից հետքրքրվեց՝ արդյոք հանդիպման ժամանակ Աննա Վարդապետյանը քննարկել է Հայաստան ներմուծված 1 տոննա Հերոինի հարցը, եւ ինչ արդյունքներ կան: Դատախազությունից ժլատ գտնվեցին ինֆորմացիա տալու հարցում եւ հայտնեցին միայն, թե հրապարակման ենթակա տեղեկությունը պաշտոնական հաղորդագրությունում ներկայացված է: Իսկ […]

Խորհրդարանի տուրիստը․ «Հրապարակ»

«ՔՊ-ական պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը հերթական գործուղմանը կմեկնի, այս անգամ՝ 3 շաբաթով։ Նա հունիսի 20-ից հուլիսի 6-ը կլինի Մոսկվայում՝ մասնակցելու «Հիշողության գնացք» միջազգային մշակութային-կրթական նախագծին։ Նկատենք, որ ՔՊ-ական այս պատգամավորն ամենաակտիվ տուրիստներից է, որ գործուղումներից աչք չի բացում։ Խորհրդարանի կայքում միայն այս տարի Սանդիկովի գործուղումների մասին հավաստող 7 կարգադրություն կա։ Դիցուք, հունիսի 7-10-ն […]

Պարզվում է՝ ԱԳՆ-ն մեկ անձից գնումների ջատագով է․ «Ժողովուրդ»

Պարզվում է՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկ անձից գնումների ջատագով է: Պետական այս կառույցը մայիսի 24-ին պայմանագիր է կնքել «Միլենիում Սվիթ» ՍՊԸ-ի հետ՝ 100 հազար դրամ տրամադրելու, որպեսզի տրանսպորտային ծառայություն մատուցի ՆԱՏՕ-ի ներկայացուցչին: Իսկ «Հասմիկ Բարխուդարյան» ԱՁ-ի հետ կքնված պայմանագիրն էլ 160 հազար դրամ է արժեցել, որով գնվել է հայերեն-ֆրանսերեն համաժամանակյա թարգմանություն: Կրկին թարգմանության ծառայությունների […]

Թորոսյանը չի էլ փորձում թաքցնել իր թիմակիցների հետ ունեցած հակասությունները․ «Ժողովուրդ»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը չի էլ փորձում թաքցնել իր թիմակիցների հետ ունեցած հակասությունները, որոնք սկսեց ի ցույց դնել իր գործունեության ժամանակաշրջանի մասով սկսված քրեական գործի քննության փուլում: Այս անգամ խոսքը նրա ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հեռակա խոսակցության մասին է։ «Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 27-ի իր համարում գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավոր […]

Փաշինյանի ունեցած ելույթն այն մասին էր, որ Հայաստանում իր ղեկավարման շնորհիվ կյանքն ուրախ է, ապրուստը՝ ձրի, մարդիկ՝ չաղ ու բախտավոր. «Փաստ»

Երեկ Ազգային ժողովում պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթն այն մասին էր, որ Հայաստանում իր ղեկավարման ներքո ու շնորհիվ կյանքն ուրախ է, ապրուստը՝ ձրի, մարդիկ՝ չաղ ու բախտավոր, իսկ Մաշտոցի պողոտայով էլ կաթի գետեր են հոսում՝ կիսելային ափերի արանքում: Չէ, լուրջ: Նիկոլ Փաշինյանը կա՛մ «Հ1-ի Հայաստանից» էր եկել, կա՛մ «Հ1-ի Հայաստանի» նախաեթերային կարգավորումներն […]

ՔՊ-ում անառողջ մթնոլորտը սրվում է․ «Հրապարակ»

«ԱԺ ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ Վահագն Ալեքսանյանը փորձում են թիմն իրենց ենթարկեցնել։ Նրանք են որոշում, թե որ պատգամավորը պետք է խոսի ու որ լրատվամիջոցի հետ, փորձում են միջամտել ԱԺ աշխատակազմի աշխատանքներին՝ հորդորելով այս կամ այն լրագրողին նկատողություն հայտնել, սահմանափակել վերջինիս գործունեությունը: Պարզ ասած՝ ԱԺ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված