02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հաջորդ շաբաթն ԱԺ-ում թեժ է լինելու․ «Հրապարակ»

«Հաջորդ շաբաթն ԱԺ-ում թեժ է լինելու՝ բացի նրանից, որ երեքշաբթի մեկնարկելու են հերթական նիստերը, իսկ ԱԺ խորհրդի հաստատմանը 28 նախագիծ է ներկայացվել, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի եւ ԿԲ տարեկան հաշվետվությունները, ՀԾԿՀ անդամի, վճռաբեկի դատավորների ընտրություններ են լինելու, երկուշաբթի խորհրդարանի հանձնաժողովներում մեկնարկելու է 2022-ի բյուջեի կատարողականը, որի մեկնարկին, ավանդույթի համաձայն, ներկա է գտնվում նաեւ կառավարության ղեկավարը։ […]

Բա հո կոռուպցիան պոզուպոչով մեծ կենդանի չէ՞. «Ժողովուրդ»

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս 2021 թվականին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում. սա՝ այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել եւ ապրել է Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը եւ ստացել փոխհատուցում: Նա դիմումում […]

Գլխավոր դատախազի նորանշանակ խորհրդականը պատահական մարդ չէ. «Ժողովուրդ»

Սույն թվականի մայիսի 12-ին, գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով, դատախազի խորհրդական է նշանակվել Եվա Սաղոյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Եվա Սաղոյանը պատահական մարդ չէ. նա 2021թ. հուլիսի 14-ին Սնանկության դատարանի դատավոր նշանակված Լիլիթ Սաղոյանի քույրն է։ Եւ այս իրավիճակում հետաքրքիր է, թե երկու քույրերը ինչպես են հակակշռելու դատախազություն-դատարան մոզաիկան՝ բնակվելով նույն հարկի տակ՝ Շենգավիթ վարչական շրջանում»։

ՀՀ իշխանությունները փորձում են Արցախը Ադրբեջանին հանձնելու՝ իրենց որդեգրած քաղաքական գծի խոչընդոտները նվազեցնել․ «Փաստ»

Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակումը շարունակվում է, ու Ադրբեջանը ժամանակի ընթացքում ավելի է մեծացնելու ճնշումը։ Բնականաբար, Բաքուն դրա միջոցով նպատակ ունի իր կամքը պարտադրել Արցախին ու աստիճանաբար կոտրել արցախցիների ոգին։ Պարզ է, որ իրավիճակի կրիտիկական լինելու արդյունքում հակառակորդին դիմագրավելուց ավելի արցախցիներին ոչ մի այլ հարց չպետք է հուզի, քանի որ Արցախում գործող պետականությունն ուղիղ վտանգի […]

Փաշինյանը հրաշալի հաշվել է հայկական հանրության, այսպես կոչված, ատամնաշարը․ «Փաստ»

Արագածյան (դե, Արարատը արդեն մեծն Փաշինյանն արգելել է) դաշտի վրա բացվում էր մայիսյան շքեղ առավոտներից մեկը: Արևը շողում էր, բայց սառը, դողահարույց քամիներ էին փչում: Բազմույթն ինքնամոռաց քննարկում էր… տխուր աչքերով երգեր արտասանող մի անձնավորության մեղադրանքներն առ այն, որ Կոմիտասը ժամանակին ջնջել է մուղամի նոտաներն ու համաշխարհային երաժշտության այդ անկրկնելի գոհարը դաժանաբար խլել մեզանից: Ճիշտ […]

Անահիտ Ավանեսյանը ակտիվ գործուղումների է մեկնել․ «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղումներ մեկնելու հարցում բավականին ակտիվ է։ Նա այս տարի՝ մինչեւ մայիսի 15-ը, չորս գործուղման է մեկնել։ Նախարարի առաջին գործուղումը եղել է հունվարի 19-21-ը, երբ Ավանեսյանն Իրան էր մեկնել։ Այնտեղ նա մասնակցել է «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համագումար»-ին։ Գործուղումից հետո ներկայացված հաշվետվությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ այնտեղ Ավանեսյանը հանդիպումներ է ունեցել, […]

Որպես Ռուսաստանի հանդեպ թշնամական տրամադրված իշխանություն ունեցող երկիր, սկսում է սպասարկել Արևմուտքի շահերը․ «Փաստ»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին տված հարցազրույցներից մեկում նշել է, որ Արևմուտքը ցինիկաբար և մեթոդայնորեն ճնշում է գործադրում ԱՊՀ ու ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանի դաշնակից երկրների վրա՝ վերջիններիս խոստանալով «ոսկե սարեր» և, հասկանալի է, ցանկանալով պոկել ու իրենով անել: Դե, հասկանալի է, որ Ռուսաստանն ու այդ երկրի ԱԳ նախարարը նման գործունեությունից ամենևին ոգևորված չեն: Ու, չնայած […]

Հովիկ Աղազարյանի կինը աշխատանքի է անցել ԱԺ-ում․ «Իրավունք»

«Հանրային լայն շրջանակներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվությունն առ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի տիկինը աշխատանքի է անցել ԱԺ-ում: Նույն լուրերի համաձայն` ոչ ավել, ոչ պակաս, ցրիչի հաստիքով: Որքանով են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել անձամբ Հովիկ Աղազարյանից, ով ի զարմանս մեզ, զարմացած հարցին հարցով պատասխանեց. Իսկ ինչո՞ւ եք այդ արցով ինձ […]

Էկոնոմիկայի նախարարությունում կան անհամապատասխանություններ, խեղաթյուրումներ․ «Ժողովուրդ»

«ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատն անցկացրել է ուսումնասիրություն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ արդյունքների վերաբերյալ պալատի եզրակացությունը կքննարկվի խոհրդարանում վաղը՝ մայիսի 18-ին։ Այդ նպատակով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովները գումարելու են համատեղ նիստ։ Այսպիսով, տեղեկացանք, որ Էկոնոմիկայի նախարարությունում բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ կան արձանագրված թերություններ, […]

Փաշինյանի իշխանության օրոք թմրամոլությունը կտրուկ աճել է․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ Հայաստանում թմրամոլության ցուցանիշները վերջին տարիներին կտրուկ աճել են: Եւ այսպես, պաշտոնական տեղեկության համաձայն՝ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված գրանցված հանցագործությունների թիվը 2016թ.-ին եղել է 1088, 2017թ.-ին՝ 1271 դեպք, 2018թ.-ին՝ 877 դեպք, 2019թ.-ին՝ 1088 դեպք, 2020թ.-ին՝ 1226 դեպք, 2021թ.-ին՝ 1544 դեպք, իսկ 2022թ.-ին՝ 2268 դեպք: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված