20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Աղազարյանին հաջողվել է 30 ստորագրություն հավաքել․ «Հրապարակ»

Թագուհի Թովմասյանի կողմից խորհրդարանի ամբիոնը մի քանի րոպեով գրավելուց հետո ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ստորագրահավաք նախաձեռնեց, որպեսզի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից զրկելու հարցը քննարկվի խմբակցությունում։ Աղազարյանին հաջողվեց 30 ստորագրություն հավաքել, հարցը մտցնել ֆրակցիայի օրակարգ, սակայն գործնականում որեւէ քայլ ՔՊ-ն այդ ուղղությամբ առայժմ չի անում։

Ճի՞շտ է, որ փոշմանել եք, գուցե վերեւների՞ց «դաբրո» չեք ստացել ու չեք էլ անելու՝ հետաքրքրվեցինք Հովիկ Աղազարյանից։ «Իմ ունեցած վերջին տվյալներով՝ այդ հարցը գտնվում է մեր խմբակցության ղեկավարության տիրույթում, եւ անհրաժեշտ պահին կկատարեն համապատասխան քայլ»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ ի՞նչ քայլ կկատարի՝ նախագիծ կլինի՞, թե՞ ոչ, ասաց․ «Ես կարծում եմ՝ կլինի, բայց թե ինչ կորոշի խմբակցության ղեկավարությունը, չեմ կարող ասել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ